Ավելի քան համոզված եմ, որ այստեղ որեւէ քաղաքական կամ անձնական շահարկում չպետք է լինի. Բաբայան

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ 2016 թ. Արցախում բռնցքամարտը զարգացնելու նպատակով Սանկտ Պետերբուրգից հայրենադարձված բռնցքամարտի մարզիչ Գեւորգ Թորոսյանի նկատմամբ անցած տարվա օգոստոսից սկսվել է համակարգված հալածանք, որի պատճառը նրա արժանապատիվ եւ ակտիվ քաղաքացիական գործունեությունն է:

Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության՝ Արցախի զինկոմի որդու եւ նրա ընկերների բռնության զոհ դարձած համաքաղաքացու կողքին կանգնելու եւ մեղավորների պատասխանատվությունը պահանջելու համար Գեւորգ Թորոսյանը դարձել է Ստեփանակերտյան վարչախմբի աչքի փուշը: Նշվում է նաեւ, որ Թորոսյանին նախ սպառնացել են, որ կզրկեն ֆինանսավորումից եւ իր աշխատանքը շարունակելու հնարավորություններից, այնուհետեւ սկսել են իրագործել այդ սպառնալիքները: Հաղորդագրության մեջ նշված է, որ Թորոսյանին արդեն զրկել են Բակո Սահակյանի մակարդակով ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կեցության եւ այլ անհրաժեշտ ծախսերի համար հատկացվող վճարումներից՝ վարձով բնակվող նրա հինգ հոգուց բաղկացած ընտանիքին թողնելով մարզադպրոցի 130 հազար դրամ աշխատավարձի հույսին:

«Կարծում եմ՝ անհրաժեշտ է պարզել, որպեսզի չլինեն քաղաքական շահարկումներ: Պարզ է, որ կան ուժեր, որոնք ուզում են, որ այդպիսի շահարկումներ լինեն: Այստեղ պետք է անկողմնակալ տեսնել՝ ինչն է պատճառը: Ես ավելի քան համոզված եմ, որ այստեղ որեւէ քաղաքական կամ անձնական շահարկում չպետք է լինի: Պարզապես պետք է տեսնենք իրականությունը որն է»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Բաբայանը նշեց, որ ընդհանրապես համաձայն չէ այն մտքի հետ, որ հայրենասեր մարդկանց որեւէ մեկը հետապնդում է եւ առավել եւս պետության կողմից դա պարզապես հնարավոր չէ:

«Պետք է տեղում մի հատ պարզենք տեսնենք՝ ինչ է կատարվում եւ ինչն է հիմքը, որ այդպիսի խնդիրներ են ծագել»,- ասաց Բաբայանը:

Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ Թորոսյանին զրկել են կեցության համար տրվող ծախսերից եւ Թորոսյանը միայն աշխատավարձի հույսին է, Բաբայանը պատասխանեց. «Ճիտն ասած՝ ես չեմ իմանում, որովհետեւ դա պետք է համապատասխան կառույցներից ճշտել՝ արդյո՞ք եղել է այդպիսի բան, թե չի եղել, որ դրանից հետո կարողանանք ինչ-որ բան ասել»:

Մեր հարցին, թե ճի՞շտ է, որ Բակո Սահակյանի հետ են պայմանավորվածություններ են ունեցել, որոնք չքացել են Թորոսյանի քաղաքական ակտիվության պատճառով, Բաբայանը պատասխանեց. «Հիմա շատ բաների փորձում են քաղաքական երանգ տալ: Որ ասում են՝ կան պայմանավորվածություններ, այնպիսի ձեւով են ասում, որ արդեն քաղաքական շահարկումների առիթ է դառնում: Իսկ ո՞վ է իմանում՝ եղել է պայմանավորվածություն, չի եղել: Այս ամենը պատկան մարմինները պետք է ասեն: Մի հատ պետք է տեսնենք՝ ի՞նչն է պատճառը, քաղաքական ի՞նչ գործունեության համար է: Սա այնպիսի խնդիրներ են, որ որոշ ուժեր փորձում են շահարկել: Դրա համար պետք է իրավական տեսանկյունից ամեն ինչ նայել` փաստերի միջոցով»:

Մեր հարցին՝ այդ տվյալները ճշտվո՞ւմ են եւ պաշտոնական պատասխան սպասվո՞ւմ է, Բաբայանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այո` իհարկե, ճշտվում են: Պետք է պարզապես պարզաբանել` ժամանակ է պետք դրա համար»:

Տպել
2040 դիտում

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են