ԱԺ պատգամավորի մեքենան վնասել են քաղաքական նպատակներո՞վ. որեւէ թանկարժեք իր չեն տարել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինա Պողոսյանի մեքենային հասցված վնասը, մասնագետների գնահատմամբ, կազմում է մինչեւ 150 հազար դրամ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում՝ Տերյան 25 հասցեի բակում, անհայտ անձը կամ անձինք կոտրել են Mini cooper մակնիշի ավտոմեքենայի ապակին եւ վնասել ավտոմեքենան:

Քրիստինա Պողոսյանը մեր զրույցում նշեց, որ ոստիկաններն իրեն տեղեկացրել են՝ դեպքը չէր կարող լինել գողություն, քանի որ ավտոմեքենայից որեւէ թանկարժեք իր չեն տարել: ՀԺ-ի հարցին՝ դեպքը զուտ քաղաքական նպատակնե՞ր ուներ, Պողոսյանն ասաց.

«Ես ոչ ոքի չեմ կասկածում, ոչ ոք իմ հանդեպ թշնամանք չունի, որ ասեմ արտահայտված լինի: Ոստիկանները փաստեցին, որ գողություն չէ, ապակիները կոտրած են, բայց նոթբուքը վերցված չէր: Եթե դեպքը խուլիգանություն է, ապա օրենքի ամբողջ խստությամբ կպատժվի, եթե քաղաքական էր՝ ժպտում եմ»:

Տպել
1380 դիտում

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը