Գյումրիում բնակբաշխան աղմկահարույց շղթա է բացվում. փաստերն ուսումնասիրում է դատախազությունը

«1. Ե. Չարենց 16 շենք բն. 5 (1 սենյակ, 1 անձ)

2.Ա. Խաչատրյան 30 շենք բն. 4 (2 սենյակ, 2 անձ)

3.Մ. Խորենացի 30 շենք բն. 15 (3 սենյակ, 5 անձ)

4.Պ. Սևակ 8 շենք բն. 26 (1 սենյակ, 2 անձ)

Այս չորս բնակարաններին միավորողը 1988 թվականի երկրաշարժի հետևանքով փլված, Շիրակացի 4-րդ թաղամաս, 3 շենք, բն. 16 հասցեն է: 4 բնակարաններ միայն մեկ փլված հասցեի դիմաց, գնահատականները թողնում եմ ձեզ:

Շարունակելի...»:

«1. Ա. Խաչատրյան 32/ա շենք բն. 14 (3 սենյակ, 5 անձ)

2.Մ. Խորենացի 8 շենք բն. 19 (3 սենյակ, 4 անձ)

3.Անի թաղ. 3-րդ փողոց 3 շենք բն. 41 (2 սենյակ, 3 անձ)

4.Արագած 1 թաղ. 4 շենք բն. 10 (3 սենյակ, 5անձ)

5.Տ. Ճարտարապետ 5/3 շենք բն. 7 (2 սենյակ, 5 անձ)

Այս հինգ բնակարաններին միավորողը 1988 թվականի երկրաշարժի հետևանքով փլված, Շիրակացի 4-րդ թաղամաս, 3 շենք, բն. 4 հասցեն է: 5 բնակարաններ միայն մեկ փլված հասցեի դիմաց, գնահատականները թողնում եմ ձեզ:

Շարունակելի... »:

Այս եւ նույնաբովանդակ ֆեյսբուքյան շատ գրառումներ հայտնվել են Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի ուշադրության կենտրոնում: Գրառման հեղինակը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանն է: Մհերը, ուսումնասիրելով 88-ին բնակարաններ կորցրած, այնուհետ բնակարաններ ստացած անօթեւաններին տրամադրված բնակարանային փաստաթղթերն ու պատմություններն, այսօր արդեն աղմկահարույց բացահայտումների հեռանկար է ընդգծել: Մասնավորապես, ականջալուր լինելով քաղաքում պտտվող տարաբնույթ խոսակցություններին, համաձայն որոնց, կան անօթեւաններ, որոնք մի քանի անգամ են բնակարան ստացել, որոշել է ավելի հանգամանալից զբաղվել փաստաթղթային ուսումնասիրություններով:

«Երկու տարի առաջ, երբ ընդգրկվեցի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամում որպես կամավոր, մշտադիտարկում անելու պարտականություն ունեի: Տնակային թաղամասերը պտտվելով՝ լսեցի, որ կային խոսակցություններ, թե էս ինչը մի քանի տուն է ստացել, սա էսքան է ստացել, ու քանի որ դրանք շատ էին, ես մտածեցի, որ կամ դա միֆ է, ուղղակի մարդիկ խոսում են էդ մասին, կամ էլ այդ զրույցների մեջ ինչ-որ ճշմարտություն կա, դրա համար էլ սկսեցի ավելի մանրամասն ուսումնասիրել: Սիրողական ոճի ուսումնասիրեցի, քանի որ դա ոչ իմ պատավորությունների մեջ էր մտնում, ոչ էլ հիմնադրամն ուներ նման առաքելություն: Ուսումնասիրություններիցս աստիճանաբար պարզ դարձավ, որ այդ խոսակցություններն ունեն իրական հիմք: Հիմա ներկա պահին գործընթացն իրավական բնույթ  է կրում եւ այդ լուսաբանումների արդյունքում էլ Շիրակի մարզի դատախազությունը ինձանից փաստեր է ուզել, դրանք ես տրամադրել եմ, եւ իրավապահ մարմիններն արդեն օրենքի սահմաններում դրանցով զբաղվում են, որպեսզի ստույգ համոզվենք, թե այդ ամեն ինչի մեջ կա՞ կոռուպցիոն ռիսկ, թե թյուրիմացություն է եղել: Դա կպարզի իրավապահ մարմինը»,-վստահ է «Գյումրին առանց տնակների հիմնադրամ»-ի տնօրեն Մհեր Խաչատրյանը:Հիմնադրամի տնօրենը այլ խնդիր էլ է նկատել: Դա եւս առաջին հայացքից խոսում է ապօրինի գործողությունների մասին: Եզրակացությունը նախնական է, փաստերը տրված են դատախազին: Օրինակ բացահայտվել է, որ 88-ին փլված մեկ հասցեի դիմաց տարբեր ժամանակահատվածներում պետության կողմից տրամադրվել է 5, 6, 4 բնակարան եւ խնդիրն այն է, որ դրանք տրամադրվել են իրար հետ կապ չունեցող մարդկանց: Այս փաստը չի կարելի պայմանավորել մինչեւ 1999 թվականը գործած 430 N որոշմամբ, որով բազմանդամ ընտանիքներին մեկ բնակարանի փոխարեն մեկից ավելի բնակարան ստանալու հնարավորություն է տրվել, եթե խոսքը եղբայրների, քույրերի, քույր ու եղբոր, կամ զավակների հետ ապրող ծնողների մասին էր: Նրանք կիսվում եւ տարբեր բնակարաններ էին ստանում այդ տարիներին:

«Բայց ես իմ ուսումնասիրությունների ընթացքում տեսել եմ, որ էդ 6 ընտանիքները, որ բնակարան են ստացել, անուն-ազգանուններով տարբերվում են իրարից: Կապ չունեն իրար հետ, հետեւաբար հարց է առաջանում, թե էդ մարդիկ ինչ կապ ունեն էդ փլված հասցեի հետ, որ մի հատ էլ պետության կողմից բնակարանային աջակցություն են ստանում: Ուրիշ դեպք էլ կա, որ բնակարանների տրամադրման բազայի մեջ երեք հատ տարբեր հասցեի դիմաց մեկ մարդու անուն, ազգանուն, հայրանուն է գրված: Բայց էդտեղ քանի որ մի խնդիր կար, որոշման համարը, ամիս-ամսաթիվը բացակայում էր, կարելի է նաեւ մտածել, որ պետությունն այդ մարդուն բնակարան չի տրամադրել: Այդ պատճառով դա չեմ լուսաբանել, որ զրպարտություն չլինի, նաեւ ես ինքս չսխալվեմ: Դրա համար պատկան մարմիններին խնդրել եմ, որ դրանով էլ զբաղվեն: Մի հարց էլ կա, եթե էդ մարդը բնակարան չի ստացել, ապա ու՞մ են տրամադրել այն երկու բնակարանները, որոնք գրված են իր անվան դիմաց, եւ արդյո՞ք դա էդ ժամանակվա բնակբաշխման հանձնաժողովի կողմից թվի ուռճացման գործընթաց չի եղել: Եթե թիվը ավել են ներկայացրել, ստացվում է, որ կա բնակարանային քանակի պակաս, իսկ թե ուր են գնացել այդ բնակարանների համար նախատեսված գումարները, էլի թող պարզեն իրավապահ մարմինները»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Մհեր Խաչատրյանը:Մեկ այլ շատ կարեւոր խնդրի մասին էլ է բարձրաձայնել Խաչատրյանը: Գյումրին օր առաջ տնակներից ազատելու մեծ ցանկություն ունեցողները, պարզվում է, ժամանակին քաղաքը տնակներից ազատել են միայն դե յուրե: Դե ֆակտո քանդման ակտ ունեցող տնակները հենց հիմա էլ տեղում են: Այսինքն, տնակի անօթեւանը ստացել է բնակարան ԲԳՎ ծրագրով, Շիրակի մարզպետարան ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի կողմից տրամադրված տնակի քանդման ակտն ու ստացել վկայագրով նախատեսված գումարը: Եթե բնակարանը ստացել է նորակառույց շենքում, ապա նույն ակտի առկայությամբ էր հնարավոր դառնալ սեփականատեր եւ բնակարանը սեփականաշնորհելու իրավունք ստանալ: Փաստաթղթերով, սակայն, այդ տնակներն ապամոնտաժված են:

«Օրինակ 103/090 հասցեի տնակը, որը տեղում է, սակայն, ըստ առկա քանդման ակտի, այն  ապամոնտաժվել է 2011 թվականին: Ով կարող է գուշակել, թե հանձնաժողովի անդամներն ինչու են ստորագրել քանդման ակտի տակ ու տրամադրել այն: Հիշեցնեմ, որ պետությունից ստացած բնակարանները չեն կարող սեփականաշնորհել առանց տնակի քանդման ակտը ներկայացնելու, իսկ ԲԳՎ-ների դեպքում գումարի 40%-ն են ստանում քանդման ակտը ներկայացնելուց հետո: Եղել է հանձնաժողով, որի անդամները ստորագրել են այդ քանդման ակտի տակ: Հիմա փաստացի պետք է այդ հանձնաժողովի անդամները պատասխանտվություն կրեն եւ բացատրեն, թե ինչպես է դա ստացվել: Մի դեպք չի, մի քանի նման դեպքեր են եւ դա խոսում է ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի կամ կոռուպցիոն շատ մեծ ռիսկերի մասին»:Ամեն ինչի հիմքը ես դրել եմ, փաստերը ներկայացրել եմ, մնացածը թող պատկան մարմինները վերջնական արդյունքը ստանան ու ներկայացնեն: Մենք հետեւողական կլինենք, որ բոլոր մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,-վստահեցրեց Մհեր Խաչատրյանը:

Նշենք, որ Մհեր Խաչատրյանը դատախազություն է դիմել ոչ թե որպես «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն, այլ որպես պահանջատեր քաղաքացի:

Ի դեպ, այս եւ նմանատիպ խնդիրների մասին Գյումրու զլմ-ները միշտ են բարձրաձայնել: Լրատվամիջոցների արխիվներում բազմաթիվ են ապօրինությունների մասին վկայող հոդվածներն ու ռեպորտաժները:

https://www.youtube.com/watch?v=DqYWMuUz_bQ&fbclid=IwAR2osTj8sq5YwQY0VTw8nh5ygkPMGHDNCFQlQIgCKjPFDZiHfyWxNvoroVY

 

 

 

 

 

Տպել
5376 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել