Կոնսերվատորիայում խմորումներ են. ուսանողները մտավախություններ ունեն, ռեկտորը միջամտել չի ցանկանում

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում առաջիկայում դեկանի ընտրություններն են: Դաշնամուրային ֆակուլտետի ուսանողների ստորագրահավաքից եւ բողոքներից հետո հրաժարական տված Արմեն Բաբախանյանին պետք է փոխարինի նոր մարդ, սակայն ուսանողները դարձյալ մտավախություններ ունեն:

Շատերի կարծիքով, եթե մրցույթում հաղթի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Իրինա Հակոբյանը (ինչն, ըստ իրենց, անխուսափելի է դառնում), ապա կոնսերվատորիայում կշարունակվի նախկին գործելաոճը, իսկ իրենց ամիսներ առաջ տարած պայքարն անարդյունք կմնա:

«Ընտրությունները, նախնական տեղեկություններով, նախատեսված են մինչեւ այս ամսի վերջ, բայց քանի որ նախկին դեկանի կազմած խորհուրդը մնացել է նույնը՝ ավելացումներով, այստեղ արդար ընտրության հույս անգամ լինել չի կարող: Այդ խորհուրդը իրավասություն չպիտի ունենա»,- վստահեցրեցին դաշնամուրային ֆակուլտետի ուսանողները:

Նոր ձեւավորված խորհրդի անդամները ուսանողական համակազմից են ընտրվել: Սակայն ռեկտորին ներկայացնելուց հետո ուսանողական մասը լուծարման փուլում է: Ուսանողները հույս ունեն, որ դասախոսական կազմը եւս կլուծարվի, կստեղծվի նորը»:

Դաշնամուրային ֆակուլտետի դեկանի երկու թեկնածու կա՝ դեկանի ԺՊ, պրոֆեսոր Իրինա Հակոբյանը եւ նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը: Ուսանողները մտահոգություն հայտնեցին, որ Իրինա Հակոբյանն է ընտրել իրեն ընտրող խորհուրդը:

Իրինա Հակոբյանը 7 տարի աշխատել է նախկին դեկանի՝ Արմեն Բաբախանյանի հետ եւ որոշ ուսանողների պնդմամբ՝ վերջինիս աշխատաոճն ու որդեգրած մոտեցումները շատ նման են նախկինին. «Դրա վառ ապացույցն է այն ֆակուլտետի կառավարման խորհրդի ձեւավորումը, որը արվել է դեկանի կողմից, այսինքն՝ ձեւավորել է մի խորհուրդ, որը պետք է ընտրի իրեն»:

Նշում են, որ նախկինում բարձրաձայնած խնդիրների լուծում չեն տեսել. «Եթե մենք ականատես չլինեինք, որ նույն խմբակն է ու նույն մտածելակերպը, շատ հնարավոր է, որ մենք դեմ չլինեինք, բայց այդպես չէ»:

Դասախոսներից մեկը, որը չցանկացավ իր անունը նշվի, դիտարկում արեց, որ սկզբունքորեն չի կարող լինել արդար ընտրություն, որովհետեւ ձեւավորված 27 հոգանոց խորհրդում նստած են մարդիկ, որոնք եղել են դեկանի ԺՊ-ի հետ: «Խորհրդում նշանակվել են մարդիկ, որոնք իրեն են ձեռնտու եղել: Մեր պահանջն է՝ լուծարել փոքր խորհուրդը: Թող ամբիոնները գաղտնի քվերակությամբ ձեւավորեն փոքր խորհուրդ, որից հետո մենք իրավունք կունենանք կատարել դեկանի ընտրություն»,-ասաց նա:

Ուսանողներից շատերն այն համոզմունքն ունեն, որ պետք է Իրինա Հակոբյանից պահանջեն՝ հանել իր թեկնածությունը. «Եթե այս կարգի անօրինականություններով է ամեն ինչ սկսվում, մենք պատկերացնում ենք, թե ինչպես կավարտվի, եթե նա դառնա դեկան: Սխալ է, որ այդ մեթոդներով աշխատող մարդը հավակնի դեկանի պաշտոնին»:

Դաշնամուրային ֆակուլտետի դեկանի ԺՊ-ին խիստ վրդովեցրել է որոշ ուսանողների նման մոտեցումն ու վերաբերմունքը իր նկատմամբ: Ընտրությունների մասին կոնկրետ օր նա չկարողացավ ասել. «Հստակ օր չկա»: Իրինա Հակոբյանը վստահեցրեց, որ ինքը որեւէ էական փոփոխություն չի մտցրել խորհրդի կազմում, պարզապես, երբ փոխվել է ռեկտորը եւ որոշ կառուցվածքային փոփոխություններ են եղել, ըստ այդմ՝ մասնավոր փոխվել է կազմը:

«Նոր ամբիոնի վարիչ է եկել, նոր պրոռեկտոր եւ նոր դասախոս է ներգրավվել, այս մարդիկ տարիների վաստակ ունեցող մարդիկ են, ովքեր ցանկանում են իրենց փորձառությամբ կիսվել եւ օգտակար լինել: Սակայն նրանց հետ մեկտեղ կան դասախոսներ, մարդիկ, որոնք փորձում են իրենց աթոռներից կառչած մնալ եւ ուսանողներին որոշակի քայլերի դրդել, որովհետեւ ուսանողությունը հենց այնպես չի որոշում, որ ինքը որեւէ խնդիր ունի», -վստահեցրեց դեկանի ԺՊ-ն:

Նա նկատեց, որ Կոնսերվատորիայում՝ մասնավորապես, Դաշնամուրային ֆակուլտետեում, աշխատում է մեծ նվիրումով, սա այն հաստատությունն է, որտեղ նա մանկուց է հաճախել՝ աստիճանաբար աճելով եւ հասնելով դեկանի ԺՊ պաշտոնին:

«Սկզբի ամիսներին ես նույնիսկ աշխատավարձ չեմ ստացել՝ մտածելով, որ գուցե եւ դա կոնսերվատորիային պետք է: Իմ նվիրատվությունն է եղել դա: Անգամ դիմորդների հետ եմ անվճար պարապում, որ հարցնեք՝ ո՞վ է այսօր նման բան անում՝ շատ քչերը: Անաչառության մասին կասկած անգամ լինել չի կարող»,-ասաց նա:

Իրինա Հակոբյանը ցույց տվեց կանոնակարգը, որտեղ հստակ նշված է, թե ինչպես պետք է ընտրվի խորհուրդն ու ինչ չափանիշների պետք է համապատասխանի: Դեկանի ԺՊ-ի խոսքով՝ իր միջամտությունն այստեղ շատ չնչին է եւ ամեն ինչ ըստ օրենքի է արվում: «Կանոնակարգը, որպես դասագիրք, օրվա ցանկացած ժամի դրված է իմ սեղանին»

ՀԳ Ավելի ուշ, «Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանի հետ, որն էլ հայտնեց, որ հանդիպում է ունեցել բողոքող ուսանողների հետ եւ նպատակահարմար է գտել ձեւավորված խորհուրդը լուծարել եւ քվեարկությամբ նորը ստեղծել:

«Որեւէ կողմի ընտրությանը մասնակցելու իրավունք չունեմ, բայց պարտավոր եմ պահպանել բոլոր իրավական հիմքերը, որպեսզի երկու կողմերն էլ ընդունեն գոյություն ունեցող վիճակը: Հիմնովին պետք է վերանայել այս կառույցը: Պետք է ժողովներ հրավիրվեն, վերանայվեն բոլոր ստեղծված կառույցները, որպեսզի ցանկացած կողմ ընդունի այն, ինչ որոշվելու է»,- ասաց նա: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ չի ցանկանում միջամտել որեւէ ամբիոնի աշխատանքին:

«Իմ հարցերը համակարգային հարցեր են, անձնավորված չեն դրանք: 30 տարի նույն տեղում պաշտոնավարած որեւէ հարգարժան մարդ չպիտի նորից շարունակի նույն պաշտոնում աշխատել: Մենք պետք է սովորություն դարձնենք, որ 5 տարին մեկ փոփոխություն կատարենք: Եվ հասկանանք, որ սա ընդամենը վարչարարական կողմ է»,-ասաց նա:

Նրա վստահեցմամբ՝ վարչարարական գործառույթ է սահմանափակ ժամանակահատվածով, որը շատ հաճախ դիտվում է ամբիցիոզ պաշտոն. «Նախկինում էլ է այդպես դիտվել, եւ ցանակացած պարագայում սա կա: Նախկինում ռեկտորի հայեցողությամբ երկարաձգվել են ժամկետները, ինչը որակի ապահովման եւ ստուգումների ժամանակ էլ դիտվեց որպես թերություն»,- ասաց Հովհաննիսյանը:

Սոնա Հովհաննիսյանը վստահեցնում է՝ անկախ ամեն ինչից, դեկանը պետք է պրոֆեսորի, կամ դոցենտի կոչում ունեցող մարդ լինի, պատահական մարդիկ լինել չեն կարող: «Սա այն ոլորտն է, որտեղ փորձառությունն անգին գանձ է»,-ասաց նա:

Տպել
4368 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում