Չեմ հրաժարվում ասել, որ Գարիկ Սարգսյանն իմ մտերիմն է. պատգամավորը՝ մարզպետի օգնությամբ ԱԺ գալու մասին

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ:

- Պարոն Բաքոյան, Դուք ի՞նչ հարցեր եք պատրաստվում բարձրաձայնել ԱԺ-ում, քանի որ ներկայացնում եք Հայաստանի եզդիական համայնքը, իսկ համայնքում խնդիրները շատ են:

- Եզդիական համայնքում շատ են, բայց այստեղ մենք օրենսդրական նախաձեռնություններով ենք հանդես գալու: Կարծում եմ՝ եզդիական համայնքում գոյություն ունեցող կենցաղային խնդիրներով չէ, որ պետք է զբաղվենք: Որպես համայնքի ներկայացուցիչ, կփորձեմ լուծումներ գտնել, բայց ոչ որպես պատգամավոր:

- Մասնավորապես, նկատի ունեմ այն, որ եզդիական համայնքում կանանաց եւ աղջիկների իրավունքները հաճախակի են ոտնահարվում՝ սկսած կրթական իրավունքից մինչեւ անգամ խոսքի ազատ արտահայտում: Այս մասով օրենսդրական նախաձեռնություններ կլինե՞ն:

- Ես, որպես հասարակական գործիչ, միշտ իմ լուման փորձել եմ ունենալ, որ եզդի կանայք, աղջիկները ստանան կրթություն եւ վաղ ամուսնություններն արգելվի: Ես կարեւորում եմ, որ եզդի կանայք պարտադիր կրթություն ստանան: Այս մասով համայնքի ներսում ունենալու ենք հանդիպումներ, որ խնդիրները, որ պետք է օրենքով պաշտպանված լինի, իհարկե, այդ նախաձեռնություններով հանդես ենք գալու:

- Պարոն Բաքոյան, ինչպե՞ս եղավ, որ եզդիական համայնքից դուք ընդգրկվեցիք ՔՊ ցուցակ:

- Ես ՔՊ-ի հետ 2015 թվականից հետո ճանապարհ եմ անցել եւ անցնում եմ, ՔՊ անդամ եմ: 2017 թվականին եւս նախատեսված էր, որ ես պետք է առաջադրվեի, Հայաստանում չեմ եղել:

- Մամուլը գրել էր, որ Ձեր հովանավորն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է: Դուք ինչ-որ կապեր ունե՞ք միմյանց հետ:

- Գարիկ Սարգայանը ՔՊ վարչության անդամ է, ես նրան շատ վաղուց եմ ճանաչում, բայց ՔՊ-ում ինձ միայն Գարիկ Սարգսյանը չի ճանաչում: Կուսակցությունում ինձ 2015 թվականից ճանաչում են: Սկսած այն ժամանակներից, որ Գարիկ Սարգսյանը համայնքապետի թեկնածու էր, բավականին մտերիմ եմ եղել: Չեմ հրաժարվում ասել, որ Գարիկ Սարգսյանն իմ մտերիմն է:

- Դուք Ձեր աշխատանքը ո՞ր հանձնաժողովում եք պատկերացնում:

- Մարդու իրավունքների, թեեւ կրթության ոլորտն էլ է ինձ բավականին հարազատ: Երկար տարիներ մանկավարժ եմ աշխատել:

Տպել
1927 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան