Աշոցքի դահուկասպորտի փառատոնին կմասնակցի Սվիտալսկին, գուցե նաեւ ՀՀ կառավարության անդամներ

Աշոցքում 2-րդ տարին անընդմեջ կանցկացվի դահուկասպորտի փառատոն սիրողական դահուկասպորտով զբաղվողների համար: Միջոցառումը տեղի կունենա հունվարի 26-ին եւ 27-ին: Այն կազմակերպում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ ՀՀ Դահուկասպորտի ֆեդերացիան: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը նշում է, որ միջոցառումը Հայաստանի համար կարեւոր է մի քանի առումներով:

«Թվով 2-րդն է, եւ տա Աստված՝ դառնա ավանդական: Փառատոնով մի քանի խնդիր է լուծվում: Առաջինը, Աշոցքի հայտնի դառնալն է որպես դահուկային կենտրոն, նաեւ Հայաստանն ամբողջ աշխարհում հայտնի դարձնելը: Գիտեք՝ շատ պետություններ, շատ դահուկային կենտրոններ հայտնի են դարձել խոշոր միջոցառումներով՝ փառատոններ, խոշոր մրցաշարեր եւ այլն: Փորձ ենք անելու նաեւ Աշոցքն այդպիսին դարձնելու: Վերջիվերջո փորձելու ենք Հայաստանում հանրային դահուկային կենտրոնի կամ հանրային դահուկուղու սկիզբ դնել: Այսինքն՝ Հայաստանում ցանկացած քաղաքացի հնարավորություն ունենա սահելու, դահուկներով զբոսնելու: Ասեմ, որ լավագույն կենտրոններից մեկն է դառնալու նաեւ ընտանեկան դահուկային հանգստի համար»,- ասաց նա:

Փառատոնի առաջին օրվա՝ հունվարի 26-ի ընթացքում տեղի է ունենալու Աշոցքի դահուկային կենտրոնի՝ մարզաբազայի բացումը, որը կառուցվել է ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում: Նույն օրը մասնակիցները, որոնք կարողանում են դահուկներով սահել կարող են փորձարկել դահուկուղին, նրանք, ովքեր չգիտեն, կարող են սովորել մասնագետների օգնությամբ: Գագիկ Սարգսյանը նշեց, որ դահուկասպորտի ֆեդերացիայի մարզիչներն ու մարզիկները պատրաստ են սովորեցնել:

Հունվարի 27-ին տեղի կունենա արդեն մրցումը, որին կմասնակցի նաեւ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին: Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնով հետաքրքրվել են նաեւ ՀՀ կառավարության անդամները, օրինակ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը:

Մասնակիցների տեղափոխությունը, մարզագույքի տրամադրումը, ինչպես նաեւ մասնագետների կողմից ուսուցումն անվճար է: Ցանկացողները պետք է գրանցվեն ԵՄ-ի ֆեյսբուքյան էջում դրված այս հղման միջոցով: Գրանցվելը մասնակցելու համար պարտադիր նախապայման չէ, պարզապես մարագույքը սահմանափակ է, բացի այդ՝ կազմակերպիչները պետք է հասկանան՝ տրանսպորտային ինչ միջոց պետք է տրամադրեն, այդ պատճառով նրանց անհրաժեշտ է իմանալ մասնակիցների քանակը: Գիշերակաց չի լինելու Ավտոբուսները մասնակիցներին 2 օրն էլ տեղափոխելու Աշոցք եւ հետ են բերելու: Դրանք շարժվելու են առավոտյան ժամը 9-ին: Հավելյալ տեղեկությունները գրանցված մասնակիցներին կտրամադրվի էլեկտրոնային փոտով:

Տպել
1894 դիտում

Թել Աբյադ քաղաքի հայ ընտանիքները երեկ Հալեպ են հասել, Ղամիշլիում իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ Զարեհ Սինանյան

Սպանդանոցները ունեն համապատասխան հզորություններ և պատրաստ են մատուցելու անհրաժեշտ ծառայությունները

«Երևան Մոլ»-ի ավտոկայանատեղիում կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ

ՍԴ-ն խուսափում է կատարել իր վրա դրված Սահմանադրական առաքելությունը․ Վարդանյանը՝ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու մասին

Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հակատանկային ստորաբաժանումներում կազմակերպվել են գործնական պարապմունքներ

Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

«Հրազդան» ՔԿՀ ծառայողները նկատել են հիմնարկ նետված դեղահաբերը

Բոլոր մարզերի կողմից կներկայացվեն մարզը զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնող ծրագրեր. Պապիկյան

Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տան արտաքին պատերից մեկը, ճաքճքել են մյուսները

Եթե առանց էմոցիաների նայեք, կտեսնեք, որ 1-ին կեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում. Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի մասին

Թուրքիայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվը հասել է 160 հազարի. ՄԱԿ

Ինձ թվում է՝ թիմի խաղն ստացվեց. Տիգրան Բարսեղյանը՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման մասին

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

39-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Գյումրիում մեքենաները մաքսազերծվում են 20 րոպեում. Հյուսիսային մաքսատունն անցել է աշխատանքային ռեժիմի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության