Երջանկության նախագիծ. Հովիկ Չարխչյան

21/01/2019 schedule14:25

Ականավոր հոգեբան, Նոբելյան դափնեկիր և վարքագծային տնտեսագիտության հիմնադիր Դանիել Կահնեմանն իր «Հիշողության փորձը» դասախոսության մեջ օրինակներ բերելով արձակուրդների թեմայից մինչև կոլոնսկոպիա, բացատրում է, թե ինչպես են մեր «ապրումի ենթակա եսը» և «հիշող եսը» տարբեր ձևերով ընկալում երջանկությունը: Կահնեմանը նկատում է, որ փողի պակասը որոշ շեմից ներքև խոչընդոտում է երջանկությանը, թեև այդ շեմից բարձրանալիս չի ավելացնում երջանկությունը: Բեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում մասնավորապես սոցիալական քաղաքականությունը մշակելիս պետական գործիչներն սկսել  են լրջորեն մտածել հասարակական երջանկության մասին: Կահնեմանը համոզված է, որ շատ ժամանակ չի անցնի, երբ մարդիկ կսկեն վիճել, թե ինչ են նրանք ուզում` երջանկություն, թե կյանքի բարձր որակ: «Երջանկության նախագիծն» իր տևողությամբ դեռևս թույլ չի տալիս որոշակի եզրահանգումներ անել երջանկության համահայկական ընկալման շուրջ: Թերևս, ընդհանուր եզրակացություններ երջանկության մասին, որ այն պահն է` որսա, հոգու, սրտի, մտքի և գործողության ներդաշնակությունն է,  սիրելու ունակությունն է, սիրած գործով զբաղվելն է, հայրենի երկրում ապրելն է, ամեն օր արթնանալն է: Բայց մի բան հաստատ է` Հայաստանի քաղաքագիտական միտքը շուտով պետական մակարդակով հաշվի է նստելու քաղաքականության մշակման այս նոր ըմբռնման հետ, որ մեծ նշանակություն ունի տնտեսագիտության, հանրային քաղաքականության և ինքնաճանաչման համար: Մոտ ապագայում երջանկությունը հստակ քաղաքական օրակարգ է դառնալու` չափման կոնկրետ միավորներով ու ձևաչափերով: «Երջանկության նախագիծը», կարծում եմ, կնպաստի երջանկության պատկերացման և հաշվառման քայլերին:

Գրող Հովիկ Չարխչյան.

Կար մի շրջան, երբ ես համոզված էի, որ երջանկության համար բանաձև գոյություն չունի, որովհետև յուրաքանչյուր մարդ երջանկության իր պատկերացումն ունի: Բայց վերջին շրջանում սկսել եմ այլ կերպ մտածել. եթե նրանք, ում դու սիրում ես, երջանիկ են, ուրեմն դու կարող ես քեզ համարել ամենաերջանիկ մարդը: Մյուս կողմից երջանկության պատկերացման առկայությունը խանգարում է ճիշտ ընկալել երևույթները, ճիշտ սահմանել կյանքի իմաստը` դառնալով մի նշաձող, որին ձգտելիս կարող ես չնկատել, չարժևորել շատուշատ կարևոր բաներ, կարճ ասած` հայտնվել Հովհ. Թումանյանի «Հիմար մարդը» հեքիաթի հերոսի կարգավիճակում, երբ գնում էր խոստացված երջանկությունը գտնելու և անընդհատ չէր նկատում ճանապարհին հանդիպած երջանկությունները: Դրա համար ես հակված եմ ավելի քիչ մտածել երջանիկ լինելու մասին, բայց անելու ամեն ինչ, որը գոնե կմոտեցնի երջանկության սահմաններին, եթե, իրոք, այդպիսի բան գոյություն ունի:

Անձնական երջանկություն.

Հենց հիմա անձնական երջանկության աստեղային ժամս եմ ապրում ամեն աստծո օր, երբ դուռը բացում եմ և տեսնում թոռնիկիս: Ավելին երբեք չեմ պահանջի աստծուց, ավելին չեմ էլ երազի: Այդ փոքրիկ մարդուկը հիմնավորապես վերափոխել է իմ հայացքը աշխարհի, մարդկանց հանդեպ: Երբ զայրացած եմ, տնեցիները գիտեն, որ ինձ շտապ պետք է տանել թոռնիկիս մոտ, որովհետև նրան տեսնելուց հետո այն, ինչ հունից հանել էր ինձ, դառնում է սովորական բան, նույնիսկ զարմանում եմ` ինչո՞ւ էի այդպես զայրացել: Ես ապրում եմ իմ թոռնիկով, շնչում եմ նրանով: Իմ երջանկությունը հիմա անուն-ազգանուն ունի` Հովիկ Չարխչյան կրտսեր:

Մասնագիտական երջանկություն.

Մասնագիտական երջանկությունը բոլորովին կապված չէ մասնագիտական հաջողության հետ: Մասնագիտական երջանկության վերին նիշը ստեղծագործական պրոցեսն է, երբ քո մտքերը, քո հույզերը, քո ապրումները տող, պարբերություն, էջ են դառնում: Ու հանկարծ մի օր հանդիպում ես մարդկանց, որ հուզվել են քո գրած տողից, մտածել են քո գրածի շուրջ, ի վերջո, համամիտ են քեզ: Հասցեագրել խոսք, միտք, ապրում և մի օր տեսնել, որ այն հասել է ընթերցողին` այս ամենի մեջ երջանկության շատ գեղեցիկ գույներ կան: Երջանկություն է, երբ դու քեզ համարում ես ավագ սերունդ, բայց տեսնում ես, որ տարիների տարբերությունը չի խանգարում, որպեսզի նոր սերնդի հետ զրուցես նույն լեզվով, և այդ զրույցի կայացման համար լինի փոխըմբռնման դաշտ: Այսինքն` դու միայն քո ժամանակի մեջ չապրեցիր, հույս ունես, որ գալիք ժամանակներում էլ կապրես, կապող կամուրջ դառնալ երկու ժամանակների համար:

Հանրային երջանկություն.

Այսօրվա պես հիշում եմ` 1992-ի մայիսին փողոց դուրս եկա և ականջիս զրույց ընկավ, որ մերոնք մտել են Շուշի: Չեմ կարող պատմել, թե ինչ զգացի: Հետո մեր գյուղի կենտրոնում մեծ կաթսաներ էին դրել և մատաղ էին անում հաղթանակի առթիվ: Մսերը բաժանում էին անցորդներին, և մեզ թվում էր, որ մենք էլ բաժին ունենք այդ հաղթանակից: Մարդիկ նման դեպքերում տարբեր կոչեր են վանկարկում, ես չեմ կարողանում միանալ այդ վանկարկումներին, բայց ամբողջ մարմնով, ամեն բջիջով ցնծացել եմ այդ հաղթանակի համար: Մեզ կենսականորեն անհրաժեշտ էր այդ շոշափելի, առարկայական հաղթանակը, ուժի ցուցադրման հաղթությունը: Քարտեզի վրա գիծ էր քաշվել, որը քո' գիծն է, դա քո' տարածքն է: Սա խենթանալու երջանկություն էր: Կամ ապրիլյան հեղափոխության օրերին ինչպես կարելի էր երջանիկ չզգալ, երբ արդեն պարզ էր, որ բացվում են դռները հեղափոխության առաջ և դու նոր, ուրիշ Հայաստանի հեռանկարն ես տեսնում: Խնդրում եմ, գոնե հիմա եկեք տեղծենք այն երկիրը, որի մասին երազում ենք` ազնվության, բարեկեցության, ստեղծարարության, մարդկային առողջ հարաբերությունների երկիր: Ես դողում եմ ամեն անցնող օրվա համար, սիրտս շատ ցավում է, երբ վրիպում եմ տեսնում, ասում եմ` տղերք, ուշադիր եղեք, հանգիստ գործեք, ամեն ինչ լավ է, մի ամբողջ ժողովուրդ ձեր մեջքին կանգնած է, և սա էլ իշխանությունների երջանկությունն է:

Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.

Ես իմ երկիրն այնքան շատ եմ սիրում, որ նույնիսկ որևէ մակդիր չեմ ուզում դնել նրա կողքին. ուժեղ կլինի, թե թույլ` իմ սերը դրանից չի նվազելու: Բնական է, որ պիտի երազեմ երջանիկ մարդկանցով երջանիկ երկրի ուտոպիան տեսանելի լինի և արժանանամ նրան տեսնելու բախտին: 54 տարեկան եմ և հասցրել եմ շատ բաներ տեսնել` խորհրդային երկիր, այդ երկրի փլուզվելն եմ տեսել, նորանկախ երկրի կայացումն եմ տեսել, պատերազմ, երկրաշարժ, հազար տեսակի իշխանավորներ, պայքարի հազար ձևեր. հիմա ինձ խաբելը դժվար է, դրա համար էլ երկրի երջանկության հետ կապված երազանքներս փոքր են: Ուզում եմ, որ ամեն քաղաքացի արժևորված լինի, ոչ թե մարդկանց խումբը, մարդկանց խավը և կամ ընդհանուր հասարակությունը: Ուզում եմ ոչ ոք ուշադրությունից դուրս չլինի և չլինեն կարևորների ու անկարևորների, պիտանիների և անպիտանների, կուսակցականների և անկուսակցականների բաժանարար գծեր: Ես գիտեմ, որ մեծ հաշվով սա անիրագործելի մի բան է, բայց կա մի սահման, որի ներսում իմ երազածը հնարավոր է անել: Հենց այդ փոքրիկ սահմանի մեջ եթե կարողանանք կառուցել այնպիսի հասարակական հարաբերություններ, որտեղ բոլորը հավասար են, սա մեծ արդյունքներ կտա նախևառաջ հասարակական ընկալումներում և մտածողության մեջ: Պիտի փոխվեն կարևորության սահմանները, որ չափվում է գրպանի պարունակությամբ և զբաղեցրած դիրքով: Ինձ համար խոնարհումի արժանի է այն մարդը, որ հիմա դաշտում աշխատում է, քարը քարի վրա է դնում, տուն կառուցում, հեռավոր գյուղի դասարանում մեկ աշակերտ է կրթում: Արդյո՞ք վարորդը, որ խաղաղ պայմաններում հաց է հասցնում զինվորին պակաս կարևոր է, քան սահմանին կանգնած զինվորը: Նրանք կարևոր են հավասարաչափ, որովհետև մեկն առանց  մյուսի չեն կարող լիարժեք լինել: Նույն կերպ` չկան կարևոր և անկարևոր տարածքներ, կարևորագույն աշխարհագրական դիրքեր. բոլորը կարևոր են հավասարապես:                

Մարինա Բաղդագյուլյան

Տպել
3160 դիտում

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ՝ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն