ՄԱԿ գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

19/01/2019 schedule13:00

ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Ձերդ գերազանցություն,

Ընդունեք իմ շնորհավորանքը ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնց համար ՄԱԿ-ը տեխնիկական աջակցություն ցուցաբերեց, կարեւոր հանգրվան դարձան Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հուսով եմ, որ ձեր երկիրը հետագա առաջընթաց կարձանագրի ներառականության եւ թափանցիկության ոգով:

Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի սկզբունքներին եւ նպատակներին: Ձեր հավակնոտ բարեփոխումների օրակարգին համընթաց՝ Միավորված ազգերի կազմակերպությունն ակնկալում է սերտորեն համագործակցել Ձեզ հետ եւ Ձեր կառավարության հետ՝ կայուն զարգացման նպատակների իրականացման, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության պաշտպանության եւ ամրապնդման ուղղությամբ:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաեւ վերահաստատել, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` միտված Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը»,-ասված է ուղերձում:

Տպել
750 դիտում

Սա ձեւ չի էլի, սա անելու բան չի, որ անում եք․ Մարուքյանը՝ իրենց նախագիծը մերժելու մասին

Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը հանձնանարություն է կատարել. նա չի ընդունում մեղադրանքը

MMA աստղ Մաքգրեգորը 40վրկ-ում 80մլն դոլար է վաստակել,  իսկ դժգոհ երկրպագուները պահանջում են վերադարձնել տոմսերի գումարը

Բակո Սահակյանը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել

Սերժ Սարգսյանի գործով մեղադրվում են նաեւ գյուղատնտեսության նախկին նախարարն ու փոխնախարարը

Վերաքննիչ դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանի բողոքը

Կոտայքում բախվել են Mercedes եւ Opel մակնիշի մեքենաները. Mercedes-ը բախվել է նաեւ ծառին. կա վիրավոր

Նորից այդ ծառայությունը թողնում են ժողովրդի վրա, ասենք թե՝ ֆերմերների վրա․ Ծառուկյանը՝ սպանդանոցների պայմանների մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետական ֆինանսների կառավարման մասին քննարկմանը

Ներգաղթ ու տնտեսական հեղափոխություն են ուզում, դա անելու բան չի, որ անում ենք․ Ծառուկյանը՝ ծննդատներ փակելու մասին

Վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացին հիվանդանոցում մահացել է

«Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ը կարող է փակվել, այնտեղ պետպատվերի ֆինանսավորումը կդադարեցվի

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Հայտարարություն մրցույթի մասին

Դանակահարության եւ խուլիգանության մեղադրանքով հետախուզվող վանաձորցուն Չարենցավանում են հայտնաբերել

Յոթերորդ գումարման Ազգային ժողովը սկսել է չորրորդ նստաշրջանի հերթական նիստերը․ օրակարգում 43 հարց է

Սրտի ստենտավորման ազգային ծրագրով պետբյուջեի միջոցների հաշվին կատարվել է 2.132 սրտի վիրահատություն

«Ֆեյսբուք»-ում «Սահմանադրական բարեփոխումներ» էջը Արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել

Կլաուս Շվաբի հրավերով նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը