#թողեք աշխատենք. Օպերայի հարակից սրճարանատերերը չեն պատրաստվում հեշտությամբ զիջել դիրքերը

Երեւանի Օպերային թատրոնի հարակից տարածքը սրճարաններից ազատելու եւ կանաչապատելու մասին քաղաքապետարանի հայտարարությունը հանրության շրջանում ստացավ բավականին դրական արձագանք: Նույն ոգեւորությունը, սակայն, չունեն այնտեղ աշխատողները:

Նրանց աչքի առաջ գործազրկության վտանգն է՝ դրանից բխող բոլոր տխուր հետեւանքներով: Առկա է նաեւ հոգեբանական գործոնը, երբ տարիներ շարունակ միեւնույն վայրում աշխատած, արդեն սեփական տան ու հարազատության զգացողություն ունեցող, մշտական հաճախորդներ ձեռք բերած մարդուն մի օր էլ ասում են, որ իր կյանքը պետք է փոխվի 180 աստիճանով: Քանդման ենթակա սրճարաններում աշխատող մարդկանցից երեկ այսպիսի կարծիքներ լսեցինք. «Սրանից չպետք էր սկսել: Հիմա այսքան մարդ գործազուրկ է դառնալու: Այլ տարածքներ կան, որ կարելի էր նախ դրանք կանաչապատել, օրինակ հենց մոտակա Սարյանի պուրակը», «Բոլորը բանկերից կախված են: Էդպես չեն վարվում: Թող աշխատատեղ լինի, ոչ ոք դեմ չէ Օպերայի բակի գեղեցկությանը: Նախարարությունները փակում են, էս փակում են, էն փակում են», «Ոչ մեկն էլ դեմ չէ գեղեցկությանը: Եթե դու չունես աշխատանք, որ քո առօրյա հոգսը հոգաս, էդ կանաչը քեզ ինչքանո՞վ գեղեցիկ կթվա: Եթե գիտես՝ գործազուրկ ես դառնալու ու դրա հաշվին կանաչապատվի, դաժան է մի քիչ: Էդքան բան», «Քաղաքում էնքան չլուծված հարցեր կան, առաջնահերթը սա՞ էր: Սկզբում թող մի գործարան բացեն: Էսքան գործազրկություն կա, հիմա էլ սա են փակում: Ղեկավարին ինչ կա, ինքը իր հացը ունի: Ժողովուրդն է ձեզ ընտրել, որ ավելի լավ ապրի, ոչ թե հացի փողից էլ զրկվի»:

Խնդրի սոցիալական ու հոգեբանական կողմից բացի, այստեղ մատնացույց են անում որոշակի իրավական ու իրավունքի խնդիրներ, որոնք կառաջանան, եթե քաղաքապետարանը սկսի իրագործել հռչակած նպատակը կամ որոնք արդեն իսկ գոյություն ունեն:

Քաղաքապետարանը մասնավորապես հայտարարել էր. «Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի, առաջարկվում է նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից (լուսանկարում նշված է կանաչով): Տնտեսվարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երեւան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ»:

«Ատմասֆերա» սրճարանի ներկայացուցիչ Էլիզաբեթ Ղազարյանը, որի ընտանիքի սեփականությունն է այս սրճարանը, ասաց, որ տարածքն ազատելու վերաբերյալ որեւէ ծանուցում իրենք չեն ստացել: Ենթադրեց, որ դրա պատճառը վարձակալության պայմանագրի կողմ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի լինելն է: Բայց քաղաքապետարանի տարբեր ներկայացուցիչների հայտարարություններից, հրապարակված գծանշումից ու այլ աղբյուրներից տեղեկացել են, որ «Ատմասֆերայի» զբաղեցրած մի հատվածը նույնպես կանաչապատման ենթակա է: «Մենք, բացի այս տարածքը բարեկարգելուց, ուրիշ ոչինչ չենք անում: Պարզ է, որ օպերայի տարածքն է, կարող է բազմաթիվ մարդիկ ուզում են գան, այստեղ նստեն, հանգստանան: Մենք այդ ամեն ինչը ընդունում ենք: Նաեւ ընդունում ենք, որ սրանք, կոպիտ ասած, մեր երկրի հողերն են, ուշ թե շուտ պետք է վերադարձվեն: Բայց գտնում եմ՝ սխալ է, որ 30 օր առաջ են տեղեկացնում եւ ասում են՝ 30 օրից գալու ենք, քանդենք: Պարզ է, դեռ ոչ մեկը չի եկել, բայց կարող են մարդկանց տրամադրել գոնե մեկ կամ երկու սեզոն»,- ասաց Էլիզաբեթ Ղազարյանը՝ ընդգծելով ծրագրերի առկայությունը, ներդրումները միայն սեզոնին փոխհատուցվելու անհրաժեշտությունը եւ այլ հանգամանքներ: Իրենց հետ կնքված պայմանագրում, ըստ նրա, տարածքն ազատելու համար 30-օրյա ժամկետ նախատեսված չէ: Տվյալ դեպքում դա երեք ամիս է, որը նույնպես, ըստ մեր զրուցակցի, քիչ է:

Նա ուշադրություն հրավիրեց օպերայի տարածքի ստորգետնյա ավտոկայանատեղիի վրա ու նշեց, որ կանաչապատման ենթակա հատվածում տեղադրված ցանցերի միջոցով դուրս են գալիս մեքենաների արտանետումները, ինչն էլ չորացնում է ծառերը, ու իրենք պարբերաբար ստիպված են լինում տարբեր միջոցառումներ ձեռնարկել:  

«Մենք շատ ենք աջակցել հեղափոխությանը, ու քաղաքապետն էլ մեր ընտրությունն է, ուղղակի մենք չգիտեինք, որ կարող է գալ մի ժամանակ, որ մեր այդ ընտրությունը դուրս գա մեր դեմ: Կարելի է մի քիչ ճիշտ մոտեցում ցույց տալ: Սխալ եմ համարում, որ այն մարդիկ, որոնց մենք ընտրել ենք եւ զբաղեցրել են բարձր պաշտոններ, մեծ հայտարարություններ են անում, որ հետաքրքիր չէ նույն գործարարների կարծիքը, թե իրենք տուժում են: Ասում է՝ բիզնես է, կարող են եւ տուժել: Դա մեր քաղաքապետի հայտարարությունն է եղել: Հասկանում ենք, որ սա օպերայի շենքի բակն է ու երեւի բոլորն էլ չարաշահել են այդ ամենը, ասենք ամեն մեկը սարքել է այնպես, ինչպես ուզել է, բայց կարելի է ամեն ինչին լուծում տալ: Մարդկանց առանց գործ թողնելով չէ: Կարելի է մի հատ նստել, քննարկել: Մեզ ոչ մեկը չի մոտենում, մեզ հետ ոչ մեկը չի ուզում խոսել, ուղղակի ասում են՝ քանդում ենք ու վերջ: Իրենց հետաքրքիր չէ»,- արձանագրեց «Ատմասֆերա» սրճարանի ներկայացուցիչը:

Ապամոնտաժման ենթակա «Շոկոլադնիցա» սրճարանի մենեջեր Լաերտ Պողոսյանն ասաց, որ քաղաքապետարանից ծանուցում իրենք ստացել են: Դեկտեմբերի 7-ի գրությամբ տրվել է մեկ ամիս ժամանակ: Բայց մինչեւ այսօր էլ քաղաքապետարանից ոչ ոք չի եկել դրա հետքերով: Իսկ իրենք տարածքն ազատելու ուղղությամբ որեւէ քայլ չեն ձեռնարկել, փոխարենը գործի են անցել իրավաբանները: Սրճարանի ապակե պատերի վրա փակցված են նաեւ Միլանի, Սիդնեյի, Ֆրանկֆուրտի օպերային թատրոնների նկարները, որոնց հարեւանությամբ նույնպես սրճարաններ են գործում, իսկ ուղեկցող գրությունը հետեւյալն է՝ #թողեք աշխատենք: Այս արտահայտությանը հանդիպեցինք նաեւ տարածքում գործող այլ օբյեկտների վրա:

Լաերտ Պողոսյանի խոսքով, իրենց հետ կնքված պայմանագիրը չի նախատեսում, որ կարող են տարածքը մասնակի ետ պահանջել: Ավելին, հատուկ շեշտվել է դրա անթույլատրելիությունը: «Թող մի հատ հանդիպեն, խոսեն, առաջարկ ներկայացնեն, ասեն՝ գիտեք ինչ կա, եկեք մի բան բարեփոխենք, ուրիշ կերպ անենք, բայց այսքան աշխատատեղ քանդելը ուղղակի... Ոչ թե շինություն ենք քանդում, այլ աշխատատեղ ենք քանդում մենք: Այստեղ 50 աշխատող ունենք: Աշխատանք գտնելը հե՞շտ է: Ոնց ենք էս մարդկանց հեշտությամբ կարողանում ասել՝ գիտե՞ս ինչ կա, գնա ուրիշ տեղ աշխատիր, ոչինչ: Եկեք սկսենք Հյուսիսային պողոտան կանաչապատելուց, բետոնապատ տարածք է. քաղաքապետի տան դիմաց մի հատ ծառ կա՞: Եկեք սկսենք ուրիշ այգիներից: Քանդելը շատ-շատ հեշտ է, բայց արդյո՞ք կառուցել ենք մինչեւ քանդելը»,- հարց հնչեցրեց սրճարանի մենեջերը: Այստեղ ստորագրահավաք է սկսվել՝ սրճարանը պահանելու օգտին: Մեկ օրում ստորագրել էր ավելի քան 500 այցելու:

Ի դեպ, մեր զրոցակցները երեկ ուշադրություն հրավիրեցին նաեւ մեկ այլ հանգամանքի վրա. քաղաքապետարանի գծանշման ծայրամասերում համաչափությունը պահպանված չէ, իսկ հակառակ դեպքում թիրախում կլինեին երկու այլ սրճարան եւս:

Տպել
4935 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր