Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով

Սովորականի նման քննարկել ենք ներկուսակցական հարցեր, կազմակերպչական հարցեր, գիտեք, որ կուսակցությունն այլեւս ընդդիմություն է: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք ունենք մեր կուսակցական խնդիրները, որեւէ արտառոց բան չկա: Ամեն ինչ նորմալ ընթանում է, ՀՀԿ-ն իր գաղափարական գործընթացները պետք է շարունակի»,- մանրամասնեց նա:

Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ երկրի ներքաղաքական հերցերին: «Մենք ունենք որոշակի մտահոգությունների արտաքին քաղաքականության եւ ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված: Սա չի նշանակում, որ մենք ասում ենք, որ այս կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, եկել են երկիրը ձախողման տանելու»:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ ՀՀԿ նիստը վարում էր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Հարցին՝ համագումար լինելո՞ւ է, որտեղ փոխվելու է կուսակցության նախագահը, Շարմազանովը պատասխանեց. «Ո՞վ է ասում, որ պետք է համագումար լինի: Կուսակցության հերթական համագումարը մյուս տարի է, արտահերթի մասին խոսք էլ չկա»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանը պատրաստվո՞ւմ է ակտիվ քաղաքականություն վերադառնալ, Շարմազանովը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից: Օրակարգում կուսակցության ղեկավարի փոփոխության հարց չկա»:

ՀՀԿ խոսնակը, անդրադառնալով նոր ԱԺ-ին, հայտարարեց, որ իրենց կուսակիցների համար ՔՊ-ն ստեղծեց երկու նոր հանձնաժողով: «Տարբերություն չկա, դա իրենց կուսակիցներն են, որովհետեւ սա առանց ընդդիմության խորհրդարան է»:

Վերջում Շարմազանովը հայտաարարեց, որ ՀՀ-ում ունենք պոպուլիստական իշխանություն:

Տպել
1329 դիտում

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)