Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մինչ դատարանի որոշումը Վերաքննիչ բողոք են ներկայացրել

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մինչ դատարանի որոշումը Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: Նա ասաց, որ դատարանի որոշումը դեռ չեն ստացել եւ հիմնավորումներին ծանոթ չեն: Հիշեցնենք, որ դատարանն այսօր եւս երկու ամսով երկարաձգել է Քոչարյանի կալանքը:

Նա ասաց, որ արդեն վերաքննիչ բողոք են ներկայացրել որոշ հանգամանքների մասով։ Մեր հարցին՝ կանխատեսե՞լ էիք ելքը, պատասխանեց․ «Ուղղակի «Ժողովուրդ» թերթն ամեն անգամ ունենալով ինֆորմացիա՝ գրում է արդյունքների մասին։ Դա երկու հնարավորություն է տալիս․ կամ թերթն այն աղբյուրն է, որի միջոցով փորձում են հասկացնել դատարանին, թե ինչ որոշում պետք է կայացնել, հուսով եմ դա չէ, կամ թերթն ունի հասանելիություն դռնփակ դատական նիստի դահլիճում կամ խորհրդակցական սենյակում տեղի ունեցող գործընթացներին, ինչի առիթով գրում է։ Սա առաջին դեպքը չէ, արդեն երրորդ դեպքն է, երբ մեկ օր առաջ նշվում է ելքի մասին։ Սա թերթին չի վերաբերում, սա վերաբերում է տեղեկատվական անվտանգության խնդիրներին...։ Այն փաստը, որ երկու միջնորդությունները դատարանը փորձել է միացնել եւ, ըստ էության, ցույց է տվել մոտեցում, որ հրաժարավել է արդարադատություն իրականացնել եւ հրաժարվել է քննության առարկա դարձնել գրավի միջնորդությունը, դրանից ելնելով պատրաստված է եղել բողոքը բացասական ելքի հետ կապված։ Հաշվի առնելով ճնշումները դատարանների նկատմամբ՝ շատ լավատեսական լինել չէինք կարող։ Դատարանը չի քննել մեր՝ գրավի միջնորդությունը»,- ասաց Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ նոր գրավի միջնորդություն ներկայացնել այս պահին տրամաբանական չէ, քանի որ դատարանը դիրքորոշում է հայտնել։ Բայց չի բացառվում հաջորդ շաբաթ ներկայացնեն։

«Որոշումը ստանալուց հետո վերջնական որոշում կունենանք ՄԻԵԴ երրորդ բողոքի հետ կապված, որի շրջանակներում պետք է բողոքարկման առարկա դառնա արդարադատություն իրականացնելուց խուսափելու հանգամանքը, երբ դեկտեմբերի 26-ին ներկայացված ազատության վերաբերյալ միջնորդությունը չի քննվում»,- ասաց Արամ Օրբելյանը։ Նա նաեւ նշեց, որ բողոքում կներառվի 18-րդ հոդվածի վերաբերյալ հարցը։ Բողոքը չի վերաբերվի բացառապես քաղբանտարկյալի գաղափարին, որովհետեւ 18-րդ հոդվածի խախտումը ներառում է կոնվենցիայով նախատեսված այլ խախտումներ եւս՝ ազատության իրավունք, արդար դատաքննության իրավունք։

Վերաքննիչ դատարան դիմած բողոքը վերաբերում է երկու հարցի. «Մենք փորձել ենք վերաքննիչ բողոքով հասկանալ՝ արդյոք գործը քննող դատարանի մակագրության գործընթացը կարող է համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան մեր Սահմանադրության եւ եվրոպական կոնվենցիայի իմաստով։ Եվ բացի այդ, առկա են ակնհայտ հանգամանքներ, որ 2008 թվականի արարքների համար պարոն Քոչարյանը կամ որեւէ այլ անձ չի կարող ենթարկվել պատասխանատվության 2009 թվականին փոփոխված օրենսդրության համաձայն: Մենք ունենք 7-ի գործով հստակ դեպք, ըստ որի՝ 7 անձնանց նկատմամբ նույն հոդվածով այդ մեղադրանքները վերացվել են։ Հետեւաբար, եթե պետության մեջ կա նույն հոդվածի հետադարձ ուժ տալու կամ չտալու խնդիր, եթե այն ժամանակ դատախազությունը հրաժարվել է 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրելուց՝ հաշվի առնելով, որ դրանք վատթարացնող են անձի վիճակը, ապա ինչու չի արվում նույնը։ Չի կարող մի դեպքում չունենալ հետադարձ ուժ, մեկ այլ դեպքում ունենալ», - ասաց Քոչարյանի պաշտպանը:

Հարցին, թե ըստ իրեն՝ կա՞ն ճնշումներ իրավական գործընթացի վրա, Օրբելյանը արձագանքեց. «Ցանկացած զարգացած երկրում այս պահին արդեն ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը եւ վարչապետը նման հեռախոսազրույցից հետո չէին շարունակի պաշտոնավարել՝ անկախ նրանից՝ որքան էինք սիրում կամ չէինք սիրում նրանցից որեւէ մեկին։ Ձայնագրությունում ակնհայտորեն խոսվում էր դատարանի նկատմամբ ճնշման մասին»։

Երեկ ՀՔԾ-ն մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Մեր հարցին ի պատասխան Օրբելյանն ասաց, որ ՀՔԾ այդ որոշումը բողոքարկելու են:

Տպել
2463 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում