Գեղասահորդ Սլավա Հայրապետյանը պատրաստ է Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Սլավա Հայրապետյանը պատրաստ է Եվրոպայի 2019 թ. առաջնույանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա խոսեց իր մարզավիճակի մասին: Նշեց, որ լավ է մարզվել:

«Մարզավիճակս գնահատում եմ լավ: Հիմա աշխատում ենք ամեն ինչ հասցնել ավտոմատիզմի: Հանգիստ եմ ու լավ եմ տրամադրված»,- ասաց նա:

Գեղասահորդն իր առջեւ հնարավորինս լավ հանդես գալու առաջադրանք է դրել: Անցած տարի Եվրոպայի առաջնությունում 15-րդ հորիզոնականն էր զբաղեցրել: Ասում է, որ ցանկանում է գերազանցել նախորդ ցուցանիշը, սակայն չի կենտրոնանում այդ մտքի վրա:

«Ինչպես ամեն մրցումից առաջ, ցանկանում եմ կատարել իմ առավելագույնը: Արդյունքի մասին չեմ մտածում: Իմ պլանն է ամեն ինչ մաքուր կատարել: Նախորդ տարվա արդյունքս գերազանցելու մասին մտածում եմ, բայց քիչ, քանի որ այդ մտքերը խանգարում են»,- ասաց նա:

Հունվարի 8-13-ը Հայրապետյանը մասնակցում էր Լեհաստանում կայացած «Torun Cup 2019»-ին: Կարճ ծրագրում նրա բախտը չբերեց: Վրիպումներ ունեցավ ու զբաղեցրեց 10-րդ տեղը: Ազատ ծրագրում 2-րդն էր ու 2 ծրագրերի արդյունքում գրավեց 6-րդ տեղը: Նշում է, որ որպես Եվրոպայի առաջնությունից առաջ փորձամրցում այս ստուգատեսը ծառայեց նպատակին, սակայն արդյունքից դժգոհ է:

«Սա փորձնական էր Եվրոպայի առաջնությունից առաջ: Հիմա աշխատում ենք, որ նույն սխալները չկրկնվեն: Կարճ ծրագրից գոհ չեմ: Այդ փորձը ցույց տվեց, որ նախապատրաստական փուլում կարճ ծրագրին պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել: Ազատ ծրագրում 2-րդն էի, բայց կարող էի առաջինը լինել, եթե ճիշտ գնահատեին: Իսկ ընդհանուրով 6-րդ տեղում հայտնվեցի, քանի որ կարճ ծրագրի սխալների պատճառով շատ էի հետ մնացել... իհարկե գոհ չեմ, ես կարող էի լինել առաջինը, եթե սխալներ չանեի կարճ ծրագրում»,- ասաց նա:

Եվրոպայի առաջնությունը կայանալու է Մինսկում: Մեկնարկելու է հունվարի 21-ին: Ավարտվելու է 27-ին: Հայաստանը, բացի Սլավա Հայտապետյանից, ներկայացնելու է նաեւ Անաստասիա Գալուստյանը:

Տպել
807 դիտում

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը