Իշխանությունն արդեն լուծել է իր առջեւ դրված թիվ մեկ մարտահրավերը. ԱԺ նախագահը՝ Միքայել Մինասյանին

Բոլոր հոռետեսական գնահատականները իշխանության արդեն իսկ անցած ճանապարհի եւ նոր սկսվող փուլի վերաբերյալ չեմ կիսում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարությանը, որ ժողովրդի պահանջը լավ ապրելն է, ու եթե այս իշխանությունը եւս չկարողանա բավարարել հանրության լավ ապրելու պահանջմունքը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն:

ԱԺ նախագահն ընդգծեց, որ չի ցանկանում մեկնաբանել նման հայտարարությունը.

«Ոչ թե այդ հայտարարությունն եմ մեկնաբանում, այլ ուզում եմ նման տիպի բոլոր պնդումների վերաբերյալ ասել, որ տարիներ շարունակ ՀՀ-ում եղել է արդարադատության, իրավունքի եւ ազատությունների խնդիր: Այս խնդիրներն էին, որ հասունացրին ու հնարավոր դարձրին հեղափոխությունը: Իշխանությունն արդեն լուծել է իր առջեւ դրված թիվ մեկ մարտահրավերը՝ ազատ եւ արդար, արժանապատիվ Հայաստանն այլեւս իրականություն է:

Բարեփոխումների 2-րդ փուլ կա, որը տնտեսությանը պիտի վերաբերի եւ սոցիալական ոլորտին, որում իշխանությունը լուրջ փոփոխություններ պիտի անի: Եկեք չմոռանանք, որ ընդամենը մեկ ամիս առաջ է, որ այս իշխանությունն իշխանություն է: Բոլոր հոռետեսական գնահատականները իշխանության արդեն իսկ անցած ճանապարհի եւ նոր սկսվող փուլի վերաբերյալ չեմ կիսում», - ասաց նա:

Տպել
1242 դիտում

Սուր դանակը մեզ պետք է հաց կտրելու, ոչ թե վնասելու համար․ պատգամավորը՝ դատավորների բարեվարքության ստուգման նախագծի մասին

Իրավապահների անգործությունը կամ ինչպես դառնալ միլիոնատեր ուրիշի անձնագրով. ֆեյսբուքյան օգտիրոջ պատմությունը

Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք

«Խառը զգացմունքներ». պրեմիերա Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում

Հարկերի մասին մատչելի տեղեկատվությունն արդեն հասանելի է էլեկտրոնային հարթակում

Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում. էկոնոմիկայի նախարարություն

Փաշինյանին տեղեկություն տվողները կամ գիտությունից բան չեն հասկանում, կամ ակադեմիայի թշնամիներն են. Ռադիկ Մարտիրոսյան

Սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ջեքսոնի հիթերը դասական մոտեցմամբ. համերգը նախորդ տարի հետաձգվել էր

ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ է վետո դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա

Նոր օրինագծով հայոց լեզվի քննությունը բուհ ընդունվելիս պարտադիր կլինի, իսկ մինչ այդ խախտվում է «Լեզվի մասին» օրենքը

Չարենցավանի բժշկական կենտրոնի շուրջ 15 տարի լքված մասնաշենքը հիմնանորոգվել է

Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել

Փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը բացասական կողմեր չունի. գյուղատնտես

ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը շրջայց է կատարել հրշեջ-փրկարարական ջոկատներում. ԱԻՆ

Քննարկվել են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները

ԱԻՆ-ում տեղի ունեցավ պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն

Աղմուկ հանած եւ Կինոկենտրոնից 16 միլիոն դրամ ստացած «Չնչիկ»-ն այս տարի էլ մեծ էկրան չի բարձրանա

Վանաձորի՝ անձրեւի ժամանակ հեղեղվող դպրոցի տանիքը վերջապես կփոխվի (լուսանկարներ)

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկին

Խաշմանյանը պետք է ներողություն խնդրեր երկրպագուներից ու հրաժարական տար. Լեւոն Պաչաջյան