Կառավարության մշակած նոր օրենքով ավտոներկրողների պահանջը կբավարարվի. մարդիկ կկարողանան իրենց անունով մեքենաներ բերել

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մի շարք ավտոներկրողներ: Նրանք դժգոհում էին ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման նոր կարգի, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից:

Մասնավորապես 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ երկրորդ ավտոմեքենայի վաճառքի կամ նվիրատվության դեպքում քաղաքացին պետք է եկամտահարկ վճարի: Նվիրվող մեքենայի 20%-ը պետք է հարկվի:

Ավտոներկրողների պահանջն էր` նվիրատվության հարկը վերացնել եւ խելամիտ հարկեր սահմանել: Նրանք նշում են, որ մեկ մեքենայի վաճառքից ունենում են 200 դոլարի եկամուտ, սակայն վճարում են 600 դոլարի չափով հարկ:

«Նախկին օրենքի համաձայն՝ իրավունք ունեինք տարվա ընթացքում մեկ մեքենան վաճառեինք, մեկն էլ նվիրատվություն տայինք ու դրանց համար հարկ չէինք մուծում, իսկ հիմա օրենք է փոխվել, որի մասին տեղյակ չենք եղել: Արդյունքում ստացվում է, որ նվիրատվությունը կոչվում է բիզնես եւ տվյալ մեքենայի 20 տոկոսի չափով հարկ պետք է մուծվի: Հիմա տուգանքներ են եկել»,- նշում էին բողոքողները:

Կառավարության նիստից հետո նրանց մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ հարցը քննարկել են կառավարությունում:

«ՀՀ ֆինանսների նախարարի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ ունեցած քննարկման ժամանակ եկել ենք այն եզրակացության, որ 20% եկամտահարկը բարձր բեռ է եւ հնարավոր չէ մեքենայի վաճառքից նման հարկ վճարել: Այսինքն՝ ավտոներկրողները մի մեքենան վաճառում էին, մյուսը նվիրատվություն անում եւ առաջացել է 20 տոկոս եկամտային հարկ վճարելու պարտավորություն:

Հիմա մենք, լսելով ավտոներկրողների պահանջները, նախագծել ենք երկու տարբերակ, որպեսզի նրանք վճարեն այնքան գումար, որքան ուզում են՝ մոտ 30-40 հազար դրամ: Այսինքն՝ հարցը լուծվել է, երկու տարբերակն էլ ներկայացվել է վարչապետին, վերջնական որոշումը կկայացվի եւ առաջիկայում Հարկային օրենսգրքի հետ կամ ավելի շուտ կարող է մտնել Ազգային ժողով»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ հիմա այլեւս մարդը ստիպված չի լինելու գնալ եւ իր հարեւանների, ազգականների անունով մեքենա բերել: Ըստ էության, Սարգսյանը նկատի ունի, որ այժմ մեքենաները կկարողանան բերել իրենց անունով եւ դրանց համար հարկեր կվճարեն:

Վարչապետի օգնականը նաեւ ասաց, որ մինչեւ այս լուծումը մարդկանց ծանուցումներ են ուղարկվել, որ 20 տոկոս եկամտային հարկ պետք է վճարեն: Սարգսյանի խոսքով՝ մշակված նոր օրենքը հետադարձ ուժ է ունենալու եւ 1,5 տոկոսը տարածվելու է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ներկրված մեքենաների վրա:

Տպել
2990 դիտում

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է