Հրանտ Մարգարյանը իրավիճակին չի տիրապետում. «Իմ քայլի» երիտասարդ պատգամավորների պատասխանը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությունները իրավիճակին չտիրապետելու արդյունք են: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ Հրանտ Մարգարյանը, որն այլեւս չի լինելու ՀՅԴ ղեկավար կառույցի ներկայացուցիչը, հայտարարել է, որ նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները եւ անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այդ շարժումը:

«Ես ցավում եմ, որ նման պատասխանատու մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը չի տիրապետում իրավիճակին: Այս անտեղյակությունը խիստ բնորոշ է վերջին տարիների տրամադրություններին: Այս մասին խոսելով՝ պարոն Մարգարյանը պետք է նկատի ունենար մեկ հանգամանք, որ ոչ վաղ անցյալում՝ չորս ամիս առաջ, ՀՅԴ-ն նույնպես այս իշխանության մասն էր»,- մեր զրույցում ասաց Նազելի Բաղդասարյանը:

Հրանտ Մարգարյանը իր ելույթում ամենավտանգավորը համարել է օրվա իշխանությունների անփորձությունը: Նազելի Բաղդասարյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով Մարգարյանի այն դիտարկմանը, որ իշխանությունները սխալ կառավարմամբ եւ անորակ կադրերով կարող են վատագույն դեպքում երկիրը մի քանի տարով հետ գցել իր բնականոն զարգացումից, ասաց. «Սովորական ձեռագիր է՝ ձեռնտու պահին լինել իշխանությունների կողքին, հետո անցնել ընդդիմության կողմը, սա հասկանում եմ: Անփորձ ենք կոռուպցիոն մեխանիզմներում, անփորձ ենք խնամի-ծանոթ-բարեկամական դասավորությունների, քաղաքական առեւտրի պարագաներում, ինչպես նաեւ հմուտ որակներ չունենք՝ ճիշտ ժամանակին ճամբարափոխվելու»:

Հրանտ Մարգարյանը նաեւ կարծում է, որ հաջորդ ընտրություններին այս իշխանություններին արդեն տուն ուղարկելու ժամանակն է գալու եւ ՀՅԴ-ն ստանձնելու է երկրի ամբողջական ղեկավարման գործը։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի՝ իրենց տուն ուղարկելու ցանկությանն ասաց, որ ՀՅԴ-ն նախ պետք է փորձի ներս գալ:

«Երբ մեր հետ բանակցում ու համագործակցում էին, կառավարության մաս էին մեզ հետ կազմում, այդ ժամանակ չէին նկատել, որ երիտասարդ ենք, թե՞ դա այն ժամանակ ձեռնտու չէր: Պետք չէ հակասել սեփական ելույթի եւ սեփական գործունեության մեջ՝ ինքդ քեզ: Միակ ճիշտ բանը, որ ես լսել եմ Հրանտ Մարգարյանի ելույթի մեջ, դա այն է, որ նա հեռանում է: Ես շատ ուրախ կլինեմ, որ դա ձեւական հեռացում չլինի եւ չառաջադրվի մի թեկնածություն, որ կրկին Հրանտ Մարգարյանը կղեկավարի: Դաշնակցությունը շատ ներուժ ունի եւ մեր երկրին կարող է օգնել, բայց միեւնույն ժամանակ որոշ անհատների հետ կապված հանրությունը մեծ վերապահումներ ունի: Դրա համար պետք էր, որ այս ընտրություններին կարողանային ներս գալ: Նրանք պետք է քաղաքացիներին ասելիք ունենային եւ այդ ասելիքը պետք է ընկալելի լիներ եւ նոր միայն նման հավակնություններ հայտնել»:

Հարցին՝ 4-5 տարի անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կրկին տեսնո՞ւմ է մեծամասնության դերում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ինքն ամեն ինչ անելու է, որ ՀՀ քաղաքացիները չհիասթափվեն: «Կարեւորն այն է, որ ՀՀ քաղաքացին տեսնի»:

«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր՝ քաղաքագետ Միքայել Զոլյանը, ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ իրենց տուն ուղարկելու որոշում կայացնողը ոչ թե Հրանտ Մարգարյանն է, այլ՝ ՀՀ քաղաքացին:

«Հինգ տարի հետո ինչպե՞ս պետք է մեզ տուն ուղարկի, որ ինքը հրաժարվում է ՀՅԴ-ում իր ղեկավար դերից: Շատ հետաքրքիր են պարոն Մարգարյանի նկատառումները, քանի որ, երբ հեղափոխությունը սկսվում էր, ՀՅԴ-ն մյուս ճամբարում էր, իսկ դա պարոն Մարգարյանի քաղաքական գիծն էր: Տուն ուղարկելու հետ մենք խնդիր չունենք, որովհետեւ մեզ ՀՀ քաղաքացին է տուն ուղարկողը, եթե հինգ տարի հետո քվեարկեն այլ քաղաքական ուժի օգտին, մենք կգնանք տուն, բայց Հրանտ Մարգարյանը չէ մեզ տուն ուղարկողը»:

Հարցին՝ չի բացառու՞մ, որ հինգ տարի անց ՔՊ-ն հնարավոր է իշխանություն չլինի, Զոլյանն ասաց, որ լինելու է քաղաքացու որոշումը: «Մենք այժմ ունենք վստահության մեծ պաշար եւ հույս ունեմ, որ այդ վստահությունը կպահպանվի, իսկ դա պահպանվելու է մեր աշխատանքով»:

Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, թե իշխանության ընտրած կադրերն անորակ են, Միքայել Զոլյանն արձագանքեց. «Դա իր գնահատականն է եւ բնական է, որ ընդդիմությունը պետք է քննադատի, բայց ես այս դեպքում իր փոխարեն զգույշ կլինեի, որովհետեւ այս խորհրդարանին եւ կառավարությանն ընտրել է ժողովուրդը: Նա, որ ասում է՝ անորակ կադրեր, եթե համեմատենք նախորդ իշխանական կուսակցության հետ, որի հետ ՀՅԴ-ն համագործակցում էր, ակնհայտ է, որ մարդիկ դրական տարբերություն են տեսնում: Հրանտ Մարգարյանը համագործակցում էր մի կուսակցության հետ, որտեղ կային քրեական հեղինակություններ, օլիգարխներ, որոնք երկու բառ չէին կարողանում ասել, բայց նրա մոտ տարակուսանք չկար»:

Տպել
6216 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)