1.4 մլն դրամի հափշտակություն Արմավիրի մարզում․ ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենին:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ շինարարական ոլորտում տնտեսական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը մեկ այլ ընկերության տնօրենին օգնելու պատրվակով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է խոշոր չափերով գումար:

Իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեխանիզմը:

Մասնավորապես՝ 2017թ. մարտ ամսին աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերության տնօրենը հանդիպել է ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենին և խնդրել օգնել իրեն՝ շինարարական գործունեությամբ զբաղվելու հարցում:

Հիմնադիր-տնօրենը վերջինիս հայտնել է, որ շինարարական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա, նախապես գրանցվել գնումների կայքում և ունենալ շինարարական աշխատանքների փորձ՝ ծավալ, և խոստացել նրան տրամադրել արդեն իսկ իր կողմից շահած՝ 2016թ. նոյեմբերի 30-ին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի և մի ՍՊԸ-ի միջև կնքված գնման պայմանագրից 10.000.000 ՀՀ դրամ շինարարական աշխատանքների ծավալ, որից առաջանալու էր 2.000.000 ՀՀ դրամի չափով ավելացված արժեքի հարկ:

Միաժամանակ,  բացատրել է, որ պետք է իրեն վճարի նշված 2.000.000 ՀՀ դրամ գումարը, իսկ մնացած ծառայությունները՝ մասնագիտական խորհրդատվությունը, գնումների կայքում գրանցելը, ըստ էության, պետք է իր կողմից կատարվի անվճար հիմունքներով:

2017թ. մարտի 29-ին աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերության տնօրենը ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենի՝ Էջմիածին քաղաքում գտնվող աշխատասենյակում փոխանցել է 1.400.000 ՀՀ դրամ, սակայն մոտ մեկ ամիս անց՝ 2017թ. ապրիլին, հայտնել, որ հրաժարվում է իր մտադրությունից:

Ի պատասխան՝ ՍՊԸ հիմնադիր-տնօրենը հայտնել է, թե  իրենք պայմանավորվածություն են ունեցել, ինքը բազմիցս զգուշացրել է, որ գործը սկսելուց հետո գումարը հետ վերադարձնել չի կարող, բացի այդ, այն արդեն ծախսվել է գործի մեջ՝ այդպիսով հրաժարվելով վերադարձնել իրեն փոխանցված 1.400.000 ՀՀ դրամ գումարը:

Նախնական քննության տվյալներով՝ հիմնադիր-տնօրենը կազմել է ծառայությունների վճարովի՝ 2.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, մատուցման պայմանագիր, որի համաձայն՝ պայմանագրի պատվիրատու կողմ է հանդիսանում աղբի վերամշակմամբ զբաղվող ՍՊԸ-ն, իսկ կատարող կողմը՝ ինքը: Ըստ նշված պայմանագրի` կատարողը պարտավորվում է պատվիրատուին մատուցել ծառայություններ՝ տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, գրանցել armeps.am համակարգում, մասնակցել մրցույթներին, էլեկտրոնային տարբերակով լրացնել և ներկայացնել հայտեր և հայտերին կից նախատեսված փաստաթղթեր, 2-րդ փուլով լրացնել, ներկայացնել որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթղթեր և մրցույթներին մասնակցել կոնսորցիումով, որը, սակայն, պատվիրատուի՝ աղբահանությամբ զբաղվող ընկերության կողմից ստորագրված չի եղել:

Այս կերպ ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը փորձել է ցույց տալ, որ 2.000.000 ՀՀ դրամը ոչ թե իր նշած ավելացված արժեքի հարկի գումարն է, այլ՝ իր կողմից մատուցած ծառայությունների:

Այսինքն՝ թաքցնելով իր իրական նպատակները, դիտավորություն ունենալով խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել վերջինիս գույքը՝ շինարարական գործունեությամբ զբաղվելու հարցում օգնելու պատրվակով և իբր ավելացված արժեքի հարկ վճարելու պատճառաբանությամբ ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը հափշտակել է ստացված 1.400.000 ՀՀ դրամը:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՍՊԸ ընկերության հիմնադիր-տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և այն, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Տպել
716 դիտում

Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն առաջադրվել է Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու

Դժբախտ պատահարի հետեւանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Իրաքում հակակառավարական ցույցերը շարունակվում են. կա 6 զոհ

Վաղը կանցկացվի դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի մրցույթ. 7 թեկնածուներից 1-ը Վիլեն Գաբրիելյանն է

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը վթարի է ենթարկվել

Իրանցի պատգամավորը մեջլիսի ամբիոնից 3 մլն դոլար է խոստացել նրան, ով կսպանի Թրամփին

Համբարձում Մաթեւոսյանը հանդիպել է Արմավիրի անասնապահների եւ մսավաճառների հետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է մարզի խնդրահարույց համայնքներ

Արմեն Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկությունը

Հայտնի է ՌԴ նոր կառավարության ամբողջական կազմը. ում հաջողվեց պահպանել պաշտոնը

Ադրբեջանական «հավասար պայմանները». մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

«Վեոլիա ջուր»-ը 2020 թվականին Արարատի մարզում կիրականացնի 347 միլիոն դրամի պլանավորված աշխատանքներ

Այգեհովիտի 31-ամյա բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, կեղծել մեքենայի համարանիշը (տեսանյութ)

Յուրաքանչյուր դեպք քննարկվել է անհատական. Արսեն Թորոսյանն ընդունել է քաղաքացիների

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար. ԱԻՆ

Գրպանահատության երեք դեպք է բացահայտվել. բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություններ

ՌԴ վարչապետը ինը տեղակալ կունենա. Պուտինը նշանակել է առաջին փոխվարչապետին

2020թ.-ին կշարունակվի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը

Ոստիկանությունը որոնում է ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է «Մայքրոսոֆթ»-ի Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի գործադիր փոխնախագահ Ջուդսոն Ալթհոֆին