Պետական պարգեւներ. ոմանք մնացին ձեռնունայն

17/01/2019 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 19-ի համարում

Երեկ Ռոբերտ Քոչարյանը մշակույթի գործիչներին շնորհեց 2005 թվականի պետական բարձրագույն պարգեւները: Դրանք շնորհվում են արվեստի հինգ ոլորտներում, սակայն դրանցից երկուսում երեկ այդպես էլ պարգեւներ չշնորհվեցին: Խոսքը թատերական արվեստի եւ կինոարվեստի ոլորտի ու քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտների մասին է: Ընդ որում, եթե վերջին ոլորտում որեւէ աշխատանք չէր գտնվել գնահատման համար, ապա թատերական արվեստի եւ կինոարվեստի ոլորտում ներկայացված էին այնպիսի գործեր, որոնք շատ տարօրինակ է, որ որեւէ գնահատանքի չեն արժանացել:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր մրցանակակրի  շնորհվում է 5 հազար դոլարին համարժեք դրամ: Այսպիսով, երաժշտության ոլորտում ներկայացված են եղել չորս ստեղծագործողներ. կոմպոզիտոր Հրաչյա Մելիքյանը իր «Եռակոնցերտ» ստեղծագործությամբ, որը նվիրված է Արամ Խաչատրյանի 100-ամյակին եւ Եղեռնի 90-ամյա տարելիցին, Ստեփան Բաբաթորոսյանն իր Վարդան Այգեկցու առակների հիման վրա գրված ստեղծագործությամբ, Ռուբեն Սարգսյանն իր «Խոստովանանք» ստեղծագործությամբ եւ դիրիժոր Զավեն Վարդանյանը: Այս ոլորտում մրցանակը շնորհվել է Հրաչյա Մելիքյանի «Եռակոնցերտ» ստեղծագործությանը: Ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում հանձնախմբի նախագահ Մարտին Թովմասյանը երեկ հայտարարեց, որ սույն ոլորտում պետական մրցանակի համար ներկայացվել է ընդամենը մեկ աշխատանք, որը, ըստ Թովմասյանի, արժանի էր ամենաբարձր գնահատանքի,  սակայն փակ-գաղտնի քվեարկությամբ չի ընդունվել որպես ներդրում այդ ոլորտում:

Խոսքը Լինսի ծրագրի մասին է, եւ հանձնախումբը ժամանակին է գիտակցել, որ որեւէ կապ չունի իրենց հետ: Դա էր պատճառը, որ երեկ Թովմասյանը Քոչարյանին հորդորում էր ավելի լայնացնել նոմինացիաների ոլորտը: Կերպարվեստի ոլորտում ներկայացված է եղել միայն մեկ աշխատանք` Սիսիանի հրապարակում տեղադրված Համո Սահյան հուշարձանը (հեղինակ Գետիկ Բաղդասարյան), որը նվիրված է պոետի ծննդյան 90-ամյակին: Մոտ չորս մետրանոց այս քանդակը ընտրվել է միաձայն: Ըստ Սարուխանյանի, այս ստեղծագործությունն ընտրվել է ոչ այն պատճառով, որ միակ ներկայացվածն է եղել, այլ՝ որ իրոք արժանի է պետական պարգեւի: Թատերական արվեստի եւ կինոարվեստի ոլորտում հանձնախումբը ստացել է 7 հայտ: Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրել է Ալվարդ Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» պիեսի բեմադրությունը` բեմադրող ռեժիսոր Վահե Շահվերդյան, Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է Շեքսպիրի «Համլետը», Խամաճիկների թատրոնը` «Մարդը Լամանշից» բեմադրությունը, Պարոնյանի անվան թատրոնը` «Չարենցի ուղղիչ տունը»:

Երկու բեմադրություն է ներկայացրել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը` Ալեքսանդր Գրիգորյանի «Կտրված շղթան» եւ Ռիչարդ Կալենովսկու «Գազանը լուսնի վրա»: Եւ վերջապես, ներկայացվել է ընդամենը մեկ ֆիլմ` Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի «Քարերը հավաքելու ժամանակը» վավերագրական ֆիլմը: Տեւական քննարկումներից հետո, որը բերել է կրկնակի քվեարկության, պետական պարգեւի ներկայացված եւ ոչ մի աշխատանք բավարար քանակությամբ ձայներ չի հավաքել: «Փաստը մեզ համար ցավալի էր: Միգուցե մեր հանձնախումբը մի քիչ ավելի խիստ էր գնահատման չափանիշների մեջ, բայց մենք կարծում ենք, որ պետական այս ամենաբարձր պարգեւը ենթադրում է նաեւ բարձր չափանիշներ»,- երեկ արդարանում էր սույն հանձնախմբի անդամ, «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը` նշելով նաեւ, որ աշխատանքները բավական լավն էին, ու մեր կինոն եւ թատերական արվեստն առաջընթաց է ապրում:

Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, այստեղ ոչ ստեղծագործական բնույթի  լուրջ բախումներ են տեղի ունեցել հանձնախմբի անդամների միջեւ, եւ դա է պատճառը, որ նրանք չեն կարողացել ընդհանուր համաձայնության գալ: Եւ վերջապես, գրականության եւ հրապարակախոսության ոլորտում հանձնախումբը ստացել է 15 հայտ: Հետաքրքիր է, որ նախորդ անգամ, երբ հրապարակախոսության ոլորտը մրցանակաբաշխության մեջ ընդգրկված չէր, գրականության հանձնախումբը 30 հայտ էր ստացել, այնինչ ենթադրվում էր, որ այս անգամ հայտերի թիվն ավելին կլինի: «Կարծում եմ, որ նախ գիտակցվեց պետական մրցանակի բացառիկությունը, ու նաեւ՝ այժմ գրողների ինքնահսկումն ավելի բարձր է, որովհետեւ մենք ունենք տարեկան շուրջ 15 անուն գրական մրցանակ, որոնց ավելանում են նաեւ զանազան հիմնադրամների մրցանակները»,- երեկ ասում էր սույն հանձնախմբի նախագահ Լեւոն Անանյանը:

Ներկայացված աշխատանքներից 6-ը եղել են հրապարակախոսական եւ 9-ը` գեղարվեստական: Վերջին փուլում մնացել է 2 աշխատանք` Պերճ Զեյթունցյանի «Մի նայիր հայելուն» հատորը եւ Հենրիկ Էդոյանի «Երեք օր առանց ժամանակի» բանաստեղծությունների հատորը: Շատ դժվար ընտրությամբ եւ ձայների փոքր տարբերությամբ հանձնաժողովն ընտրել է Էդոյանի բանաստեղծությունների ժողովածուն: Այսպիսով, այս անգամ մշակույթի գործիչները կորցրեցին 10 հազար դոլար, որը, ի տարբերություն այլ մրցույթների, հաջորդ մրցանակաբշխության բյուջեին չի գումարվելու: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, միգուցե հաջորդ անգամ մրցանակաբաշխության ոլորտներն ավելի ընդարձակվեն, «հակառակ դեպքում մենք կարող ենք մակարդակի տեսակետից տուժել»:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1142 դիտում

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս