Անկախ բարդություններից՝ Մոդել Մարիամ Դավթյանը հնդիկների հետ աշխատում է սիրով

Մոդել Մարիամ Դավթյանն անցած աշնանից համագործակցություն է սկսել հնդկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ: Նկարահանվել է մի քանի տեսահոլովակներում նաեւ նոր առաջարկներ է ստացել: Armtimes.com-ի հետ զրույցում մոդելը խոսեց հնդիկների հետ աշխատելու բարդությունների մասին եւ միեւնույն ժամանակ ընդգծեց, որ սիրով է կատարում իր գործը, քանի որ իրեն դուր է գալիս հնդկական մշակույթը:

«Մենք Հայաստանում տեսահոլովակ նկարահանելիս 1 օր կարող ենք տրամադրել կամ 2՝  կախված տեսահոլովակից, իսկ նրանք անկազմակերպ են ամեն ինչն անում, ինչը հոգնեցնում է, եւ 3-4 օր են տեւում յուրքանչյուր տեսահոլովակի նկարահանումները: Իսկ ընդհանուր առմմամբ սկզբում մի փոքր դժվար էր նրանց հետ լեզու գտնելը, հասկանալը, նրանց մոտեցումները, թե ինչ են ուզում քեզնից, հատկապես, որ անգլերենով դժվարությամբ են կարողանում հասկանցել, ներկայացնել, բայց սովորեցի, ու եթե սիրում եմ նրանց մշակույթը, սիրով եմ նրանց հետ աշխատում ու առաջարկների դեպքում էլի սիրով աշխատելու եմ»,- ասաց նա:

Մարիամի մասնակցությամբ առաջին հնդկական տեսահոլովակը նկարահանվել է 2018-ի նոյեմբերին: Այն մոտ օրերս կհայտնվի համացանցում: Մյուս երկուսն արդեն կան: Դրանցից մեկը հրապարակվել է նոյեմբերին ու արդեն ավելի քան 6.5 մլն դիտում ունի յութուբում: Մյուսը հունվարի սկզբին է տեղադրվել յութուբում, ու դիտումները մոտ 380 հազար են: Մարիամը ոգեւորությամբ է խոսում նոր շուկա մուտք գործելու մասին:

«Առաջին տեսահոլովակի համար մասնակցել եմ քաստինգի, եւ ամենաշատը ես եմ համապատասխանել, ասում են՝ հնդկուհու նման եմ (խմբ. ծիծաղում է): Ինչ վերաբերում է մյուս տեսահոլովակներին, առաջինից հետո Հնդկաստանի շուկայում ինձ շատ էին հավանել ինչպես ռեժիսորները, այնպես էլ այլ երգիչները, եւ եղան առաջարկներ»,- ասաց նա:

Մոդելին առաջիկայում հնարավոր է՝ կրկին տեսնենք հնդկական նախագծերում: Ունի տեսահոլովակներում, ֆիլմում ու սերիալում նկարահանվելու առաջարկ, նորաձեւության հետ կապված տարբերակներ: Դրանք դեռ քննարկման փուլում են: Եթե ֆիլմում կամ սերիալում նկարահանվի գուցե մոտ 2 ամսով մեկնի Հնդկաստան: Հայաստանում Մարիամը եւս նախագծեր ունի, որոնք պատրաստում է ընկերների հետ: Դրանց մասին կտեղեկացնի շուտով:

 

Տպել
2020 դիտում

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր