Խորհրդարանական 4-րդ օրը. Ազգային ժողովում ոչ ոք չի հայտարարում, որ ընդդիմություն է

7-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքներն արդեն 4-րդ օրն է՝ շարունակվում են, բայց խորհրդարան անցած խմբակցություններից ոչ մեկը չի հայտարարում ընդդիմություն լինելու մասին: Բնականաբար պարզ է, որ իշխանությունը «Իմ քայլը» խմբակցությունն է եւ ընդդիմություն լինելու մասին հայտարարություն պետք է անեն «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն ու ԼՀԿ ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարեցին, որ Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքում փոփոխություններ են եղել եւ այլեւս պարտադիր չէ, որ խմբակցությունները նախկինի նման հայտարարեն, որ իրենք ընդդիմություն են: Հիշեցնենք, որ նախկինում Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի ձեւավորումից հետո, առաջին նիստի օրը քաղաքական ուժը պետք է հայտարարեր՝ իշխանական է, թե՝ ընդդիմադիր:

Նաիրա Զոհրաբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ավետարանի վրա երդվելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ ընդդիմություն լինելը հայտարարելով չէ․ «Ով է ասել, որ մենք ընդդիմություն չենք, ընդդիմությունը հայտարարելով չէ, ընդդիմությունը քաղաքական առկա իրողություններով է, ընտրությունների արդյունքով է։ Ընտրությունների արդյունքով կա հստակ մեծամասնություն, որը ձեւավորել է իշխանություն։ Որեւէ քաղաքական ուժ, որն իշխանության մեջ չէ, բնականաբար, ընդդիմություն է, սա քաղաքական պարզ աքսիոմ է, եւ ավետարանի վրա երդվելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասաց նա։

«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, որ որոշ շրջանակներում ասում են, թե ԲՀԿ-ն «Իմ քայլի» սիրելի ընդդիմությունն է, քանի որ ունի մեկ փոխնախագահի եւ երկու հանձնաժողովի նախագահի պաշտոններ, Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց՝ ԱԺ-ում 2 հանձնաժողով եւ 1 փոխխոսնակ ունենալն ամենեւին «Իմ քայլի» սիմպատիայի կամ անտիպատիայի արդյունք չէ, այլ Դոնթի բանաձեւով է, Սահմանադրությամբ է։

Բանավեճերն ավելի շատ լինում են երկու ընդդիմադիր ուժերի միջեւ, քան Իմ քայլի ու ԲՀԿ-ի կամ Իմ քայլի ու ԼՀԿ-ի միջեւ: Մասնավորապես, մինչեւ ԱԺ նիստերի մեկնարկը տեղի ունեցան ԼՀԿ-ԲՀԿ փոխհրաձգությունները՝ ֆեյսբուքյան հարթակում, որը սկսվել էր «Հանրային» հեռուստաընկերութան եթերում տեղի ունեցած քաղաքական դեբատից հետո: Այնուհետեւ այս երկու ուժերն ակտիվ պայքար մղեցին Ազգային ժողովի նախագահի ընդդիմադիր տեղակալի պաշտոնի համար: Հունվարի 16-ին էլ պայթյուն տեղի ունեցավ, երբ ԼՀԿ-ից Արման Բաբաջանյանն անդրադարձավ նախկին դեսպաններին՝ այդ թվում՝ Անդրանիկ Մանուկյանին եւ նրան մեղադրեց ադրբեջանամետ դիրքորոշման մեջ: Սա իսկական իրարանցում առաջացրեց ԱԺ-ում, քանի որ Մանուկյանը Ծառուկյանի խնամին է, իսկ որդին էլ ԲՀԿ-ի պատգամավոր:

Անկախ ամենից Զոհրաբյանը գտնում է, որ պետք է անել առավելագույնը, որ գործընթացները լինեն կոռեկտության սահմանում։ «Քանիցս ասել ենք, որ մենք երբեք որեւէ մեկի անձնական տիրույթ չենք մտնելու, երբեք քաղաքական գործընթացներում քաղաքական թիրախներ չենք ընտրելու։ Բայց երբ կլինեն նման նախադեպեր, բնականաբար, պատասխան լինելու է։ Պետք է պատասխանի պատարաստ լինեն բոլոր նրանք, ովքեր փորձում են քաղաքական բովանդակության մեջ անձնական թիրախներ ընտրել»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

Վերջինս վստահեցրեց, որ իրենք հակված չեն լարվածությունը մեծացնելու՝ նկատելով, որ հրահրողն էլ իրենք չեն։ Միեւնույն ժամանակ նշեց, որ եթե իրենց ցանկանում են տանել բանավեճի դաշտ, ապա իրենք չեն փախչելու․ «Մենք բանավեճից, որեւէ դիսկուսցից չենք փախչել ու չենք փախչելու, մենք փախչող տեսակ չենք»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ պատրա՞ստ են մասնավորապես, քննադատել կառավարության կառուցվածքի մասին նախագիծը: Վերջինս հայտարարեց, թե քաղաքականության մեջ «Կիկոսի մահը» իր ժանրը չէ, այսինքն՝ չի կարող խոսել մի բանի մասին, որը դեռեւս ներկայացված չէ։

Այս պահին հասարակության մեջ կա մի կարծիք, որ պետք է նոր իշխանություններին չքննադատել, այլ թողնել, որ աշխատեն: «Հայկական ժամանակ»-ը Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կա շրջան, որ ընդդիմությունը պետք է չքննադատի իշխող խմբակցությանը եւ թողնի, որ նրանք աշխատեն: «Ես պետք է ասեմ, որ այս օրերի խորհրդարանական քննարկումները դուրս եկան իրենց պրոֆեսիոնալ որակով: Եթե ես մի քանի օր առաջ ասում էի՝ ինձ ժամանակ է պետք, որ հասկանամ՝ արդյո՞ք գործ կունենամ պրոֆեսիոնալների հետ, ես այսօր հայտարարում եմ, որ տեսա երիտասարդ, բայց պատրաստված պատգամավորների, որոնք կարող են լուրջ աշխատանք ծավալել»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ «թողեք, թող աշխատեն» թեզը խայտառակություն է, որը դրվել է շրջանառության մեջ: «Ո՞ւմ ձեռքն ենք բռնել, որ չենք թողնում աշխատել: Թողել ենք, ի՞նչ ենք արել, թող աշխատեն»:

ՀԺ-ի դիտարկմանը, որ ԼՀԿ-ԲՀԿ բախումները շատ են, իսկ իշխանությանն ուղղված սուր քննադատություններ չկան, Մարուքյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ի հետ լարվածությունը գնալով թեթեւանում է, իսկ սուր քննադատություններ կլինեն սուր հարցերի քննարկման ժամանակ: Դիտարկմանը, որ նախկինում ընդդիմությունը հաճախակի էր բոյկոտում իշխանության նախաձեռնությունները, Մարուքյանն ասաց, որ այժմ բոյկոտելու առիթներ չկան, հենց լինի, այդ գործիքից էլ կօգտվեն: «Հույս ունեմ, որ նոր Հայաստանում դրա կարիքը չի լինելու»,- ասաց Մարուքյանը:

Տպել
1092 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան