Փորձված մեթոդով. ռազմավարություն «նեղ կռուգի» համար

16/01/2019 schedule14:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 18-ի համարում

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նկարելուց հետո Հայաստանի իշխանություններն անցել են երկրի համար հաջորդ կարեւոր ռազմավարական խնդրին՝ ազգային անվտանգության ռազմավարական նախագծի մշակմանը։ 2005 թվականի դեկտեմբերի 15-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ ստեղծվել է Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմը կրկին անգամ ապացուցում է, որ Հայաստանի իշխանությունները սեփականաշնորհել են ցանկացած ոլորտ, այդ թվում նաեւ ազգային անվտանգության հայեցակարգի մշակումը, ինչը, թվում է, թե պետք է լիներ ողջ քաղաքական դաշտը ներկայացնող ուժերի ու շահագրգիռ փորձագիտական կազմակերպությունների համատեղ աշխատանքը:

Բայց ոչ. ինչպես երկրի թիվ մեկ օրենքը՝ Սահմանադրությունը, սաղացվեց՝ հաշվի չառնելով խորհրդարանում եւ նրանից դուրս ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերի տեսակետը, այնպես էլ կգրվի, կմշակվի ազգային անվտանգության ռազմավարական ծրագիրը, որի կատարման սահմանված ընթացակարգը շատ է հիշեցնում սահմանադրական փոփոխությունների հանրային քննարկումները։ Եւ այսպես, ըստ  հանձնաժողովի գործունեության  կարգի, տվյալ հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում եւ հասարակական-քաղաքական կազմակերպություններում կազմակերպելու է ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ քննարկումներ եւ հաշվի առնելով ստացված դիտողություններն ու առաջարկությունները՝ կազմակերպելու է ազգային անվտանգության ռազմավարության նախագծի լրամշակումը եւ ամփոփումը։

Իսկ ովքե՞ր են հանձնաժողովի անդամները, որոնք պետական մարմիններում կազմակերպելու են շահագրգիռ քննարկումներ՝ հայ ժողովրդի մասնակցությամբ։ Հանձնաժողովի նախագահն է ՊՆախարար Սերժ Սարգսյանը, անդամներ են՝ ՕԵԿ անդամ Մհեր Շահգելդյանը, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը, ՀՅԴ-ից՝ Հրայր Կարապետյանը, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանն ու փոխնախարարների մի մեծ խումբ։ Ինչպես տեսնում եք, բացի պաշտպանության նախարարից, հանձնաժողովի լոկոմոտիվը հիմնականում սահմանադրական փոփոխությունների նախագծի քարոզչական նույն բրիգադն է՝ Գառնիկ Իսագուլյան, Սամվել Նիկոյան, Հրայր Կարապետյան, Մհեր Շահգելդյան, Գուրգեն Արսենյան կազմով:

Այսինքն, հերթական անգամ մի գործով, այն էլ՝ նման ռազմավարական նշանակության, զբաղվելու են հիմնականում ոչ պրոֆեսիոնալները, որովհետեւ դժվար է պատկերացնել, թե գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը կամ էլ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանը ի՞նչ կարող են տալ երկրի ազգային անվտանգության ռազմավարությանը: Ինչեւէ, հանձնաժողովի աշխատանքների մի ինչ-որ փուլում քարոզչական արդեն պրոֆեսիոնալ դարձած բրիգադը կրկին դուրս կգա հանրապետական մայրուղի՝ դպրոցներում, բուհերում, պոլիկլինիկաներում, ուսուցչանոցներում եւ հացի փռերում երկրի ազգային անվտանգության  ռազմավարական նախագիծ ներկայացնելու համար։

Բնականաբար, կլինեն նաեւ կամավորներ՝ մայր բուհի օրինակով, որոնք ինքնակամ սկզբունքով կկազմակերպեն քննարկումներ՝ նվիրված ՀՀ իշխանությունների գրած բարձր ու վսեմ ազգային անվտանգության ռազմավարության նախագծին: Եւ մինչեւ 2006 թվականի սեպտեմբերի 1-ը միջգերատեսչական այդ հանձնաժողովը նախագահ Քոչարյանին կներկայացնի  ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը ստացած ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը: Եւ քանի որ մեր պատկերացմամբ ազգային անվտանգության նախագծի մշակումը որեւէ օրենքով, օրենսդրական ակտով կամ էլ Սահմանադրությամբ ամրագրված չէ որպես իշխանական եւ մերձիշխանական ուժերի մենաշնորհ, երեկ փորձ արեցինք պարզելու, թե ինչու է հերթական անգամ ընդդիմությունն օտարվում նման կարեւորագույն խնդրից:

Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այդ հարցի պատասխանը չուներ: «Եթե հետեւենք ընդդիմության վարքագծին, ապա ոչ թե մենք ենք նրանց օտարում որեւէ գործընթացի մասնակցելուց, այլ իրենք են իրենց դուրս դնում ցանկացած պրոցեսից: Պատճառը թերեւս այն է, որ ընդդիմությունը միշտ էլ մերժել է իշխանությունների կողմից կոնստրուկտիվ ցանկացած առաջարկ»,- ասում է Իսագուլյանը:   Մինչդեռ, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը մեզ հետ զրույցում ուղղակի ափսոսանք հայտնեց, որ նման կարեւորագույն խնդրի մշակման գործում հերթական անգամ արհամարհվել է ընդդիմությունը:

«Մեզ այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու որեւէ առաջարկ չի եղել: Մինչդեռ, ես կարծում եմ, որ դա այն խնդիրն է, որին ընդդիմադիր կուսակցությունները, որպես երկրի քաղաքական դաշտը ներկայացնող ուժեր, անպայման պետք է ունենային իրենց մասնակցությունը»,- ասում է Ալբերտ Բազեյանը:  Այսպիսով, որեւէ մեկը չի կասկածում, որ երկրի ազգային անվտանգության ռազմավարության մշակումն ու ընդունումը կանցնի նույն «ադաբրյամսի» մթնոլորտում, ինչում անցավ սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը:

Մարզային կլուբներ բերման ենթարկված դպրոցականներին եւ գյուղապետարանների աշխատավորական կոլեկտիվներին Գառնիկ Իսագուլյանը, Հրայր Կարապետյանի ու Սամվել Նիկոյանի հետ միասին կպատմեն ազգային անվտանգության ռազմավարության հայկական առանձնահատկությունների մասին, դահլիճից հարցեր չեն հնչի, բոլոր կմնան գոհ եւ  երկիրը կունենա ազգային անվտանգության ռազմավարություն: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1273 դիտում

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է