Փոխնախագահ ընտրելիս հաշվի առնվե՞լ է, որ ԼՀԿ-ն ապրիլին փողոց դուրս չի եկել. մեկնաբանում է ԱԺ փոխխոսնակը

Նիկոլ Փաշինյանը որեւիցե մեկին որեւիցե բան չի հրահանգել, եղել է քննարկում ԱԺ դահլիճում, եղել են տարբեր կարծիքներ եւ որոշում է կայացվել: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն` անդրադառանալով «Իմ քայլը» խմբակցության կողմից երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում Վահե Էնֆիաջյանին ընտրելու որոշմանը:

«Որպեսզի տարատեսակ խոսակցությունների տեղիք չտանք, այդպես ենք ընտրել: Եթե որոշում կայացվեր Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածուին սատարելու, պետք է լրագրողները ասեին` դուք ինքներդ եք ձեզ ընդդիմություն նշանակում եւ որ Հայաստանի ժողովուրդը ավելի շատ ձայն տվել է մեկ այլ կուսակցությանը. իսկ մենք մշտապես ասել ենք, որ մեզ համար նույնիսկ մեկ ձայնը կարեւոր է: Բոլորս ընդունում ենք չէ՞, որ ընտրություններն արդար են եղել: ՀՀ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, եւ մենք մեզ ընդդիմություն չենք նշանակելու»,- ասաց նա:

Դիտարկմանը` ձեր ընդդիմախոսներն ասում են` եթե ժողովրդավար էիք, թողնեիք ազատ քվեարկության` յուրաքանչյուրն իր կամքով ընտրեր, նա պատասխանեց. «Իշխանություն լինելը ոչ միայն իրավունք է, այլ նաեւ պարտականություն է: Մենք ունենք պարտականություններ՝ որոշումներ կայացնելու: Եթե այդպիսի որոշում չկայացնեինք, կստացվեր, որ կա ակնհայտ փաստ` 24 հազար ավելի շատ ձայն հավաքած ուժ, բայց մենք հրաժարավում ենք այդ ուժին տալ այն, ինչը ՀՀ ժողովուրդը ապրիորի իրենց տվել է»,- նշեց նա:

Սիմոնյանը վստահեցրեց՝ իրենց 88 հոգանոց խմբակցությանը չեն պարտադրել այդպես քվեարկել, կոնսենսուսով են որոշում կայացրել: «Քննարկել ենք, բոլոր կողմ եւ դեմ փաստարկները լսել ենք եւ որոշում ենք կայացրել, եթե այդպես չլիներ, որոշումը կլիներ շատ ավելի շուտ, մեկ կողմից թելադրված եւ աներկբա, իսկ դուք տեսաք, որ քննարկումները երկար շարունակվեցին եւ վերջին օրերին միայն մենք հայտարարեցինք»,- շեշտեց ԱԺ փոխխոսնակը:

Նա ասաց, որ քննարկում չեն արել, թե ով է իրենց խմբակցությունից այն մեկ հոգին, ով կողմ է քվեարկել Թանդիլյանին, միայն նշեց` ինչո՞ւ չեք բացառում, որ ԲՀԿ-ից է այդ մեկ թեկնածուն: Դիտարկմանը` ժողովուրդը Մանե Թանդիլյանին ավելի շատ ձայն է տվել, քան Վահե Էնֆիաջյանին, նա պատասխանեց. «Չէ, դա չի քննարկվել, որովհետեւ մենք անհատական քննարկում չենք ծավալել` Վահե Էնֆիաջյանն է ավելի լավը, թե՞ Մանե Թանդիլյանը, որովհետեւ խոսքը գնացել է քաղաքական ուժին ձայն տալու մասին: Վերջիվերջո մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք ռեյտինգային համակարգին դեմ ենք, եւ այդ տրամաբանությունով շարժվելը սխալ է: Մենք ուրիշ այլ հենարան չունենք եւ չենք կարող ունենալ, քան ժողովրդի քվեն»:

Հարցին` Մանե Թանդիլյանն ասում է` կայացվեց քաղաքական որոշում եւ արդյունքը դարձյալ բարդվեց ժողովրդի վրա, ինչպե՞ս կմեկնաբանի սա, նա պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում՝ բարդվեց, բա պետք է մենք որոշեի՞նք, թե ով է ՀՀ-ում ընդդիմություն, մենք պետք է այդ նշանակումն անե՞նք, մենք այդ նշանակումը չենք արել, ինչպես նշեցի՝ տարբեր կարծիքների մեջ քննարկվել եւ որոշվել է, որ դա պետք է լինի հիմնաքարը»:

Ինչ վերաբերում է հարցին` ԲՀԿ-ԼՀԿ փոխնախագահների ընտրության հարցում հաշվի առնվե՞լ է, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ապրիլին դուրս չեկավ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու եւ ասում էր, որ իմաստ չկա, Սիմոնյանը ասաց, որ ոչ նման քննարկում չի եղել. «Միայն քննարկվել է, թե ինչ հիմք պետք է վերցնենք եւ ինչ պետք է ասեմ ես, օրինակ, լրագրողներին եւ ինչպես մենք պետք է հիմնավորենք մեր որոշումը»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Տպել
2084 դիտում

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել