Փոխըմբռնումից հետո. այսօր Փարիզում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները

Այսօր, հունվարի 16-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

«Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակված հաղորդագրությունում:

Հանդիպման մասին հաղորդել է նաև Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:

Մինչ Փարիզ մեկնելը, շաբաթ օրը Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցելԼեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ: Այդ հանդիպմանը Մնացականյանն ընդգծել է, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են, և վերստին շեշտել է, որ խաղաղության գործընթացում կարևոր է Արցախի որոշիչ ձայնը և ներգրավվածությունը: Այս դիրքորոշումը քաջածանոթ է հատկապես նրանց, ովքեր Հայաստանի հետ ներգրավված են հանգուցալուծման գործընթացում, ընդ որում, այս շրջանակներում վերջին ամիսներին անցկացվող հանդիպումներն արձանագրել են դրական դինամիկա, ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Վերջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել էին անցյալ տարվա վերջին Միլանում, որից հետո Մամեդյարովը հայտարարեց հայաստանցի գործընկերոջ հետ ԼՂ հարցում փոխըմբռնման հասնելու մասին:

ՀՀ ԱԳՆ–ից արձագանքել էին այդ հայտարարությանը նշելով, որ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ:

«Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ»,–ասված էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Անցած տարվա հուլիսից են սկսվել Ղարաբաղի հարցով Հայաստանի նոր իշխանությունների բանակցությունները Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Հուլիսին Բրյուսելում տեղի է ունեցել Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումը, այսօրվանը կլինի նրանց արդեն չորրորդ հանդիպումը:

Հանդիպումները և բանակցություններն անցկացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ ռուսաստանցի Իգոր Պոպովի, ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտիի և ամերիկացի Էնդրյու Շոֆերի աջակցությամբ և մասնակցությամբ, դրանց մասնակցում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Տպել
5226 դիտում

Ավտովթար-վրաերթ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում. կա երկու տուժած

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի մեքենաների համար

«Արաքս» հանդիսության սրահից 9 քաղաքացի է տեղափոխվել Ճամբարակի ԲԿ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է մարզում ծննդօգնություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ

Բախվել են թիվ 10 երթուղին սպասարկող «Գազել», «Opel Astra G» և «Kia Sportage» մակնիշների ավտոմեքենաները

Հրազդանի 39-ամյա բնակչի մոտից սուբուտեքսի հաբեր, դանակ ու ներարկիչ է հայտնաբերվել. հաբերն իրացնողը եւս գտնվել է

Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel Astra G» և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները

Սոթքում վիճաբանության ժամանակ 49-ամյա բնակիչը դանակահարել է համագյուղացիներին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում բացվել է լուսանկարների ցուցահանդես

Ոստիկանության Մուշի բաժնում քաղաքացին «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ եւ 75 հատ փամփուշտ է հանձնել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Լի Թաֆանելին

Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցում Է պահանջել կրած վնասի համար

Արման Սարգսյանն ընդունել է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը

Սադրանքներն իզուր են, «թավիշը» «շուշաթուղթ» չի դառնալու

Կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը Արցախում շրջակա միջավայրի վրա. պետնախարար

Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Բանակի օրվա առթիվ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը (լուսանկարներ)

Ոստիկանությունը բացահայտել է նախորդ տարվա բնակարանային գողության դեպք. երեք երիտասարդ կալանավորվել է

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը