Փաթաթում ենք, տաքացնում ենք․ Գյումրու թիվ 10 դպրոցը դրսից սառցակալել է (տեսանյութ)

16/01/2019 schedule15:40

Գյումրու թիվ 10 դպրոցի կտուրից մինչեւ ներքեւ պատերից սառույցներ են կախվել, շենքը դրսից փայլում է հայելու նման։ Պատճառը ջրագծերի վթարն է, որոնք շենքի կտուրով են անցնում։ Դեպքը տեղի է ունեցել մեկ օր առաջ։  Տնօրեն Լիանա Վարդանյանն ասում է՝ ջրագիծը նորոգել են, բայց դրսի սառույցների դեմ պայքարել չեն կարող։

«Մենք շատ արագ ենք արձագանքել, անմիջապես տեսել ենք, որ վթար է եղել, բայց էդ մի երկու ժամվա մեջ, որ միջոցներ ենք ձեռնարկել ջրի հոսքը կանգնեցնելու համար, բավականին շատ հոսել է։ Հիմա արդեն խնդիրը լուծել ենք։ Դպրոցի ջրահեռացման համակարգն ի սկզբանե նորմալ չի գործել, ու բավական հաճախ ենք մենք նման խնդրի առաջ կանգնում։ Ջրի խողովակներն անցնում են կտուրի միջով, երեւի մոնտաժը նորմալ արված չէ, կտուրի միջով անցնելիս սառում է»,- ՀԺ-ի հետ զրույցում բացատրեց տնօրենը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու է դպրոցը դրսից սառույցով պատված։

 

Ստեղծված խնդրի մասին դպրոցի տնօրենը Շիրակի մարզպետարանի Կրթության վարչության պետին կամ մեկ այլ պատասխանատուի տեղյակ չի պահել։ Ասում է՝ արդեն սովորել են՝ ինչպես պայքարել սառած ու վթարված ջրագծերի հետ։ Ըստ Լիանա Վարդանյանի, ջրագծերի հարցը մասնակի կարգավորման ենթակա չէ, իսկ դպրոցը չունի այնքան ֆինանսական միջոցներ, որ կարողանա հիմնանորոգել եւ զրոյից նոր ջրագիծ կառուցել։ «Մենք խնդիրը հիմնովին վերացնելու հնարավորություն չունենք։ Ստիպված էդ ստեկլովատը փաթաթում ենք, որ հնարավորինս չսառցակալվի, երեւի էս անգամ նախասառույցային վիճակ է եղել, ու երեւի ճնշումից վինտիլ է պոկվել։ Մենք փորձում ենք անընդհատ նորոգել, փաթաթում ենք, տաքացնում ենք, էս ձմռան ընթացքում աշխատում ենք էնպես անել, որ ոչ մի տեղ չսառի։ Նույնիսկ ջուր ենք բաց թողնում, որ ճնշումը թուլանա, բայց չես կարող կանխատեսել, թե -20 աստիճանի ժամանակ ինչ կլինի»։

 Բացի կտուրում կառուցված ջրագծերից, դպրոցում սարքին չէ նաեւ ջեռուցման համակարգը։ Այս խնդրի մասին տնօրենը Շիրակի մարզպետարան ոչ թե մեկ, այլ հարյուր անգամ է դիմել։ Արձագանք չկա։ «Մեր ջեռուցման համակարգը նորմալ չի աշխատում։ Դիմել ենք, բայց դե մինչ օրս լուծում չկա։ Եկել են ճիշտն ասած, ինչ-որ չափումներ են արել, ինչ-որ ծրագրերի մեջ խոստացել են ընդգրկել, բայց խնդիրը մնացել է»։

  

 

Տպել
3271 դիտում

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են