Սփյուռքի նախարարությունը պետք է այնպիսի բարձունքի վրա գտնվեր, որ ոչ ոքի ձեռքը չգնար այն փակել. սփյուռքագետ

15/01/2019 schedule20:26

Վերջերս ամենաշատ քննարկվող խնդիրներից առաջնային է դարձել Սփյուռքի նախարարության հարցը: Հարց, որն իրականում անհանգստություն է պատճառում ոչ միայն Հայաստանաբնակ հայերին, այլ նաև ողջ սփյուռքահայությանը: Շատերին է մտահոգում Սփյուռքի նախարարության լինել-չլինելու հարցը, որը կարևոր հանգամանք է: Շատ-շատ անհանգստություններ իրական են, բարոյական, շատերն էլ բարեպաշտական...

Այդ է առիթը, որ ես՝ որպես այդ բնագավառի բազմամյա փորձ ունեցող մասնագետ և ոլորտին հոգեհարազատ անձնավորություն, ցանկություն ունեցա մտորումներս կիսել ընթերցողի հետ և հանդես գալ առաջարկությամբ:

ՀՀ Սփյուռքի նախարարություն: Դա մի կառույց է, որը պետք է համախմբի ավելի քան 7 միլիոն սփյուռքահայությանը և մերան դառնա նրանց միջև, ինչպես նաև Հայաստանի ու Սփյուռքի միջև: Այդ նախարարությունն այն առաքինի բարձրության վրա պետք է գտնվեր, որ ոչ ոքի ձեռքը չգնար այդ կառույցին ձեռք տալու, ընդհակառակը՝ անհրաժեշտություն առաջանար մտածել այն նորովի զարգացնելու մասին: Բայց իրականում իմանալով այդ կառույցի (որպես նախարարություն) սկզբնավորման ու հետագա զարգացումների մասին, ինչպես նաև այնտեղ տիրող ներխոհանոցային բարքերի ու ստվերային գործարքների մասին, առանց մտածելու, ամենաքիչ տեղյակ մարդն անգամ կասեր. «... այն պետք է փակել»:

Այժմ փաստացի և առարկայական.

Այն, ինչ ցույց տվեց ժամանակը՝ առ այն, որ Հայաստանում բազմաթիվ քողարկված փաստեր ջրի երես դուրս եկան ու հայ ժողովուրդն անասելի զարմանքով զարմացավ, աննախադեպ էր և «Հանրապետական»-ացած կառավարման այդ շղթայում անմասն չմնաց նաև Սփյուռքի նախարարությունը: Կառավարող Հանրապետական կուսակցության քաղաքական լույսի տակ, սերժ-հրանուշյան ձեռագրով ստեղծված կառույցն այլ բան չէր կարող լինել, քան այն՝ ինչ որ եղավ: Ստեղծվեց մի բրենդային կառույց, որն աշխատանքի պետք է տեղավորեր բացառապես իրենց մարդկանց՝ խնամի-ծանոթ-բարեկամ (ԽԾԲ) սկզբունքով, Հանրապետականի «դաբրոյով», նախագահ Սերժի ցուցումով և նախարար Հրանուշի հովանավորությամբ: Կարևոր չէր, նրանք գործը գիտեն, թե ոչ, իրենց մարդն է, աշխատանքի պիտի տեղավորեն: Այդ սկզբունքով էր կադրերին «ընտրում» նախարար Հրանուշ Հակոբյանը, երբ պրոֆեսիոնալների գործը մերժելիս, իր ենթակա պաշտոնյաներին հորդորում էր սովորել, ասելով. «...նրա տերն ով ա, որ ես իրեն ընդունեմ գործի,- ցույց տալով մի ցուցակ, շարունակում է,- տե՛ս, հինգ հոգի էսօր մենակ գլխավոր դատախազը դեմ տվեց...»:

Ասեմ նաև, որ ժամանակին, վերլուծելով փաստերը, ես առիթ եմ ունեցել բաց նամակով զգուշացնել նորաթուխ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, այն մասին, որ ինքը չի համապատասխանում այդ պաշտոնին, հիշեցնելով, որ այդ գործը վարել են այնպիսի ազնիվ ու առաքինի անձինք (Վարդգեզ Համազասպյան, Կարլեն Դալլաքյան, Հրաչիկ Սիմոնյան), որոնց անուններն առ այսօր բարձր առաքինությամբ է հնչում ամենուր:

Ի վերջո ժամանակն ապացուցեց զգուշացումը:

Եվ այդպես նախարարության հիմքերը գցեցին ու իրենց իշխանության դուդուկի ներքո աշխատում էին... Բոլորն իրենց մարդիկ էին, մնում էր ծրագրեր իրականացնել, որ փող աշխատեին: Փառավոր վիճակի նվիրատվությունը պետք էր լրացնել նաև բարեբեր «լևի» գործերով, որ շեֆերն իրենց լավ զգան: Ու դրա համար էլ ստեղծեցին «Հայաստան-Սփյուռք» ՊՈԱԿ-ը, որի միջոցով էլ աներևակայելի չափերի այնքան գումարներ կարող էին յուրացնել (և յուրացրել են), որ ոչ միայն հայաստանաբնակ հայերն են զարմացած, այլ նաև ամբողջ սփյուռքահայերն են խիստ զայրացած...

Այդպես, իհարկե, նախարարի ինքնավստահությունն այնքան կբարձրանար, որ Հայաստանում կատարվող անօրինականությունների համար ամերիկահայությունը կպահանջեր Սփյուռքի նախարարին՝ բացատրություն տալու Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին, իսկ նախարարն արհամարհելով այդ հրավեր-պահանջը, նրանց թողեց անպատասխան: Կամ «Եվրոպայի հայկական համայնքների միության» հրավեր-պահանջը, որը դարձյալ արհամարհվեց նախարարի կողմից և դրա փոխարեն նա մեկնեց Շվեյցարիա՝ յուրային փողտվողներին մեդալ-պատվոգրերով պարգևատրելու:

Եվ նման շատ իրողություններ: Ու դեռ սա ամենը չէ:

Կամ ասենք այն, որ նախարարության կառուցվածքն ստեղծվում էր ոչ թե ըստ անհրաժեշտության, այլ անձերի համար, քանի որ պահանջվող անհրաժեշտությունը տվյալ անձի համար Է: Որպես օրինակ, դիտարկենք այն փաստը, որ ճիշտ նույն բաժինն ունեն և՛ ԿԳ նախարարությունը, և՛ Սփյուռքի նախարարությունը՝ նույն գործառույթներով: Ինչպես հասկանալ այս ճոխությունը, արդյո՞ք այն ունի բարոյա-իրավական բացատրություն: Այն դեպքում, որ երկու նախարարությունների այդ բաժիններն իրենց գործառույթներով, Սփյուռքի համար անհրաժեշտ բաժնի մի ենթաբաժին հազիվ կարող է լինել: Ինչևէ, սա է իրականությունը:

Ու դեռ այս և նման շատ ու շատ իրողություններ դեռևս բացահայտման կարիք ունեն:

Ելնելով այս փաստերի վերլուծությունից, բնականաբար կարելի է եզրակացնել, որ կառույցը ոչ միայն կեղծ հիմքերով է ստեղծվել, այլ նաև պիղծ է: Ուստի այդ նախարարության լուծարումը ոչ միայն բարոյական է, այլ նաև անհրաժեշտություն, այդ թվում՝ բարոյա-քաղաքական անհրաժեշտություն: Բժշկա-կենսաբանական լեզվամտածողությամբ ասած. «բացիլն առկա է, բուժել հնարավոր չէ, ուստի այն պետք է ոչնչացնել»:

Իհարկե, անհրաժեշտ եմ համարում ասել նաև, որ այդ նախարարությունում կան մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են և ունեն արժանապատիվ անցյալ: Չեմ ժխտում նաև նախարարության կատարած դրական աշխատանքները:

Խնդիրն այն չէ, որ պետք է լուծարել Սփյուռքի նախարարությունն ու վերջ: Ամենևին ոչ: Հայկական Սփյուռքը եղել է, կա ու կմնա: Սփյուռքի համար անհրաժեշտ է համապատասխան կառույց՝ անկողմնակալ, բանիմաց ու գործին նվիրված կադրերով, որը կմիավորի ամբողջ սփյուռքահայությանն ու հավասարապես կհամագործակցի բոլոր սփյուռքահայերի հետ...

Կարծում եմ, որ ժամանակն ու իրավիճակները ցույց տվեցին, որ Սփյուռքի համար անհրաժեշտ կառույցը պետք է լինի ոչ թե «Սփյուռքի նախարարություն», այլ «Սփյուռքի հետ կապերի գերատեսչություն», գուցե կառավարությանն առընթեր կոմիտեի կարգավիճակով, որն Սփյուռքի հետ կապերը հագեցնելու աջակցությունն ունենալու համար, կարողանա ավելի ազատ գործակցել և՛ կառավարության, և՛ ստեղծագործական միությունների, և՛ գիտա-մանկավարժական, և՛ հասարակական ու այլ կազմակերպությունների հետ: Եվ այն դրական նոր լիցքեր կհաղորդի բոլոր հայկական համայնքներին, ողջ հայությանը: Այս կերպ միայն այն կարելի է դարձնել իսկական Սփյուռքի տուն:

Թավշյա հեղափոխության արդյունքում, ներկա ժամանակի հրամայական պահանջ է, որ այդ գերատեսչական կառույցը դառնա հավասարապես երկսայր՝ կազմակերպելու և՛ հայրենիք-Սփյուռք կապերը, և՛ ներգաղթի կազմակերպումը (սա առանձին թեմա է և հատուկ մեկնաբանության կարիք ունի): Այն անվանելով «Սփյուռքի հետ կապերի և ներգաղթի ...», որի համար խիստ անհրաժեշտ է ձևի և բովանդակության համապատասխանությունը: Թեև ձևի հարցն այդ կառույցի համար որոշակի նշանակություն ունի, բայց դա ածանցյալ է բովանդակային այն կարևորագույն խնդիրների նկատմամբ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն: Այս հարցում սխալվել չի կարելի...

Իհարկե սա շատ նուրբ հարց է և պետք է զգուշորեն մոտենալ խնդիրներին: Չէ որ Հայաստանն ունի Սփյուռքի, ինչպես նաև ներգաղթի հետ աշխատանքները կազմակերպելու անցյալ (նաև դառը փորձ), հանձին «Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի» (որը վերջում դարձավ «Սփյուռքահայության հետ կապերի կոմիտե») և «Ներգաղթ կոմիտեի»: Բարի համբավ ունեցող կառույցներ, որոնք սովետական «երկաթյա վարագույրի» պայմաններում գործելով, արժանապատիվ հիշողություն թողեցին: 

ՆՈՐԱՅՐ ԱՆԴՐԵՅԱՆ

Սփյուռքագետ, Հայաստանի

 ժուռնալիստների միության անդամ

Տպել
4851 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում