Լեւոն Արոնյանի շախմատի դպրոցի մարզիչները հսկայական աշխատավարձեր են ստացել ՊԵԿ-ից

Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական մարզադպրոցի ֆինանսավորումը դադարեցվել է, քանի որ «Միկա» մարզահամալիրը պետական մի կառույցից անցել է մյուսի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ասաց ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը: Նա պարզաբանեց, որ դպրոցը գործում է «Միկա» մարզահամալրում, սակայն դրա մաս չէ, մարզիչները գրանցված են եղել ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնում որպես մարզիչներ, ՊԵԿ-ն իր արտաբյուջետային հաշվից է վճարել այդ մասնագետներին, նրանք ստացել են մոտ 400-500 հազար դրամ աշխատավարձ: Դպրոցի ֆինանսավորումը եղել է ամսական մոտ 1.5 մլն դրամ, որը, ըստ Լոռեցյանի, որպես աշխատավարձ բաշխվել է 4 հոգու միջեւ: Հիմա «Միկան» փոխանցվել է սպորտի նախարարությանը, եւ ՊԵԿ-ն աշխատավարձ տալու իրավունք չունի:

«Քանի որ «Միկան» մեր նախարարությանն է փոխանցվել, ՊԵԿ-ն արդեն իրավունք չի ունեցել մարզիչների հաստիքները պահելու, որովհետեւ մարզական որեւէ կառույց կամ գործառույթ չունի: Մեր նախարարությունն էլ այլեւս արտաբյուջե չունի, արտաբյուջեները փակվել են: Մենք ունենք սովորական մարզադպրոցներ, որտեղ մարզիչներ կան: Ես նրանց առաջարկեցի մեր սովորական մարզադպրոցներում գրանցվել որպես մարզիչ եւ իրենց մարզումները «Միկայում» շարունակել: Այստեղ խնդիրն այն է, որ մարզադպրոցի մարզիչները, ինչպես ամբողջ ՀՀ-ում, պետք է ստանային 120-150 հազար դրամ աշխատավարձ: Բնականաբար, չեն համաձայնվում, որովհետեւ ստանում էին, օրինակ, 500 հազար, ու հիմա աղմուկ են բարձրացնում: Եթե նրանց 500 հազար տաս, ըմբշամարտի մարզիչը կգա, կասի՝ ես էլ աշխարհի չեմպիոն եմ պատրաստել, ինձ ինչո՞ւ ես 100 հազար տալիս: Խնդիրը զուտ ֆինանսական է»,- ասաց նա:

2 առաջատար հայ շախմատիստներն էլ քավոր-սանիկական կապեր ունեն Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս նրանց հարսանիքի քավորն է: Սա ենթադրությունների տեղիք է տվել, որ գրոսմայստերների դպրոցի ֆինանսավորման դադարեցումը կարող է քաղաքական դրդապատճառներ ունենալ: Գեւորգ Լոռեցյանը բացառում է դա: Նա ընդգծում է, որ դպրոցին օգնելու մեծ ցանկություն է ունեցել, սակայն իր առաջարկը չեն ընդունել:

«Նրանք ուզում են քաղաքական ենթատեստ տալ դրան, երբ քաղաքական ենթատեքստն այդտեղ ընդհանրապես տեղ չունի: Լուծումն այն է, որ նրանք ստանան այնքան աշխատավարձ, որքան բոլոր միջին վիճակագրական մարզիչները»,- ասաց նա:

Լոռեցյանն ընդգծում է, որ ինքը ներկայացրել է հարցը լուծելու միակ օրինական տարբերակը: Ըստ նրա՝ այլ կերպ վճարելու ու դպրոցի մարզիչներին բարձր աշխատավարձով ապահովելու հնարավորություն չկա: Գաբրիել Սարգսյանը, սակայն, անընդունելի է համարում առաջարկը: ՀԺ-ի հետ զրույցում նա պատասխանեց հարցին, թե ինչու չեն ընդունել այն:

«Որովհետեւ դա սխալ առաջարկ է: Ընդհանուր մոտեցումը շատ սխալ է: Խելք ունեցող ցանկացած մարդու համար պարզ է, որ դա շատ սխալ առաջարկ է ու անգամ շատ վիրավորական»,- ասաց նա:

Դպրոցը հիմնվել է 2012 թ.: Կենտրոնի նպատակն է՝ օգնել 10-18 տարեկան խոստումնալից շախմատիստներին՝ զարգացնել իրենց հմտությունները: Ըստ մամուլի՝ այնտեղ սովորում է 20 աշակերտ: Ֆինանսավորումը դադարեցվել է 2018 թ. հոկտեմբերի 5-ից: Ինչպես նշում է Սարգսյանը, հիմա մարզիչներն աշխատում են առանց աշխատավարձի:

Տպել
1955 դիտում

ԱՄՆ-ում Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ ընդդեմ Թրամփ-Էրդողան հանդիպման (ուղիղ)

Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում մոտ 1 հա բուսածածկույթ է այրվել. ԱԻՆ

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում մոտ 30 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել Դեմիդովի մրցանակի դափնեկիր

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի հետ (տեսանյութ)

Մենք պետք է ունենանք ոչ միայն լավ երաժիշտներ, այլեւ լավ երաժշտությունը պրոպագանդողների ակտիվ շրջանակ. Տիգրան Մանսուրյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ԵՄ-ն իր անվտանգության համար ստիպված է համագործակցել Թուրքիայի հետ. Հունգարիայի արտգործնախարար

«Forbes»-ը բացահայտել է՝ ինչ ինքնաթիռներ ունեն հայկական ծագմամբ ռուս գործարարները

Լավ կլիներ այդ ժամանակ ոչնչացած լինեի, 3 անգամ տարածվել էր մահվանս լուրը. զինհաշմանդամը ՊՆ-ից ուշադրություն է պահանջում

Ամերիկացի զինվորականները զբաղեցրել են դիրքեր՝ Սիրիայի նավթահորերի մոտ

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ԱԻՆ

Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. ԱԻՆ

Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ․ վարչապետ

Իմ ու ՌԴ նախագահի խոսակցությունները աննախադեպ դինամիկա ունեին. Նիկոլ Փաշինյան

Արման Բաբաջանյանն անդրադարձել է Վազգեն Մանուկյանի հրաժարականին. Բաբաջանյանը հանդես էր եկել նրա հրաժարականի պահանջով

Արա Զոհրաբյանը դիմել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին՝ ձերբակալված փաստաբաններին հանդիպելու համար

HBO-ն ցանկանում է նկարահանել «Ընկերները» սերիալի շարունակությունը

Որեւէ մեկին չի ճնշելու եւ համարում է ժամապայքար. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ դասադուլի եւ գործադուլի մասին