Պատանի հանդիսատեսի տնօրենի ԺՊ-ն լծվել է աշխատանքի. թատրոնի վերջին հիմնանորոգումն իրականացրել է Լինսի հիմնադրամը

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը 2018 թվականի դեկտեմբերի 28-ից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի:

Նոր ԺՊ-ն Էմին Թորոսյանն է, որը մինչ այդ, Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր: ՀԺ-ի հետ զրույցում տնօրենի ԺՊ-ն ասաց, որ հունվարի 8-ից ակտիվ գործունեություն են սկսել ծավալել: Այս պահին մի շարք խնդիրների ուսումնասիրմամբ են զբաղված, որոնց պակասը թերեւս պատանի հանդիսատեսի թատրոնում չի զգացվում:

Էմին Թորոսյանը նկատեց, որ կադրային որեւէ փոփոխություն դեռեւս չի իրականացրել: Իսկ տնօրենի պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթի ժոր ժամկետները դեռեւս հայտնի չեն:

Թատրոնի տնօրենի նոր ԺՊ-ին աշխատակազմի հետ ծանոթացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: «Այս թատրոնն իր ուղղությամբ այն օջախն է, որը դաստիարակում է մյուս թատրոնների հանդիսատեսին: Այստեղից է սկսվում սերը թատրոնների հանդեպ: Եթե մենք այս ցուրտ դահլիճում երեխաներին բերում ենք ներկայացում դիտելու, ապա նրանք ավագ տարիքում երբեք չեն ցանկանա որևէ թատրոն գնալ, որովհետև նրանց մանկական պատկերացումներում թատրոնը ցուրտ է, չհաշված մյուս բոլոր անհարմարություններն ու անհանգստությունները, որոնք ունենում են թատրոնում»,- ավելի վաղ նշել էր փոխքաղաքապետ Վիրաբյանը:

Էմին Թորոսյանը եւս փաստում է, որ թատրոնն ունի բազմաթիվ խնդիրներ. վերջին հիմնանորոգումն իրականացվել է Լինսի հիմնադրամի կողմից:

Հիշեցնենք, որ 2004 թվականին Լինսի հիմնադրամից 20 միլիոն դոլար տրամադրվեց՝ Պատանի հանդիսատեսի թատրոնն ու դրան հարակից Մշակույթի պալատը (նախկինում՝ Պիոներ, այժմ՝ Մանկապատանեկան արվեստի պալատ) հիմնանորոգելու համար:

«Հովացման համակարգն էլ, ջեռուցումն էլ, տարիների ընթացքում առաջացած, ապա կուտակված խնդիրներ են, որոնք լուծման կարիք ունեն: Չեմ կարող ասել, որ առաջնահերթության կարգով մենք դա հենց վաղն ենք անելու, բայց ժամանակի ընթացքում պետք է ներդրող կազմակերպությունների, ինչու ոչ, հովանավորող անձանց միջոցով փորձենք լուծում տալ»,-նկատեց Էմին Թորոսյանը:

Շեշտենք, որ թատրոնի նախկին տնօրեն Հայկ Խերանյանը նույնպես նման քաղաքականություն էր որդեգրել, վերջինս էլ էր փորձում որոշակի խնդիրներ լուծել մասնավոր սեկտորի աջակցությամբ: Դեռեւս 2018 թվականի հունիս ամսին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Խերանյանն ասել էր, որ թատրոնն անտեսված է  եւ միակ հովանավորը տիկին Ռոզա Ծառուկյանն է, որից էլ 2,5 հազար դոլար են խնդրել՝ հյուրախաղերով Մակեդոնիա գնալու համար:

Խոսելով թատրոնում տնօրինության փոփոխման մասին՝ Էմին Թարոսյանը նկատեց, որ կառավարման մեջ փոփոխություններ են անհրաժեշտ: «Նախկին տնօրենը երկար տարիներ է աշխատել այս թատրոնում, եւ այդ տարիների ընթացքում արել  հնարավորն ու անհնարինը: Կառավարման ոլորտում այսպիսի գործոն կա, եթե մարդ մի տեղ աշխատում է 10, առավելեւս 10-ից ավելի տարիներ, այնտեղ փոփոխությունների անհրաժեշտություն է լինում»,-ասաց նա:

Տպել
3578 դիտում

Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ անձի հետ շփված 4 մարդկանց մոտ վարակը չի հայտնաբերվել. նախարար

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 6 հա տարածք

Ասում եմ՝ ԱՅՈ՛. «ԱՅՈ՛» քարոզչական կողմի տեսահոլովակը պատրաստ է (տեսանյութ)

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ, մերկասառույց

Լուսանկարի երիտասարդներն էին ներկայանում որպես ԱՅՈ՛-ի լոգոյի հեղինակ. Հակոբ Կարապետյան

«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը

Բաքուն ու Անկարան քննարկում են սպառազինության համատեղ արտադրության հարցը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Թասի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տավուշի բնակիչներին առաջարկվում է Զանենյան ցեղատեսակի կաթնատու տոհմային այծեր

Առաջին դեպքը՝ Բրազիլիայում, առաջին մահը՝ Ֆրանսիայում, 106 մահ՝ 1 գիշերում. ԱՀԿ-ն անհանգստացած է կորոնավիրուսի թվերով

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում

Ռուսաստանը եւ մի շարք երկրներ պահանջել են սկսել ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջեւ արբիտրաժային աշխատանքներ

Հակոբ Արշակյանը Հայաստան է հրավիրել ԱՄԷ նախարար Բովարդիին

Կարևոր հայտարարություն «Այո» քարոզչական բրենդավորման շուրջ. առաջին տեղի մրցանակ 3 մլն դրամը կբաշխվի 3 անձի միջև (ուղիղ)

Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը

Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վահագն Վերմիշյանը կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից

«Պատվի համարը» մարտի 9-ից կլինի Հանրայինի եթերում. դերասանական կազմում է նաեւ Արամ MP3-ի որդին

«Ճանապարհենք ձմեռը Շիրակի մարզում». հրավեր Շիրակից Հայաստանի մարզերին եւ ոչ միայն