Ինչ կապ ունի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի հետ

7-րդ գումարման Ազգային ժողովն ունենալու է 11 մշտական հանձնաժողով: Դրանցից ութն, ըստ Դոնթի բանաձեւի, ղեկավարելու է «Իմ քայլը» խմբակցությունը, 2-ը՝ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը եւ 1-ը՝ Լուսավոր Հայաստանը:

«Իմ քայլը» խմբակցությունից ԱԺ հանձնաժողովի նախագահները լինելու են հետեւյալ պատգամավորները. Նարեկ Զեյնալյան՝ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, Ռուբեն Ռուբինյան՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, Մխիթար Հայրապետյան՝ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, Արման Եղոյան՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, Անդրանիկ Քոչարյան՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, Վլադիմիր Վարդանյան՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, Վարազդատ Կարապետյան՝ Տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի եւ կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողով, Բաբկեն Թունյան՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

«Բարգավաճ Հայաստանից» Սերգեյ Բագրատյանը հրապարակեց իրենց թեկնածուների անունները՝ Նաիրա Զոհրաբյան՝ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով, Միքայել Մելքումյան՝ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում են Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

6-րդ գումարման Ազգային ժողովի համեմատ 7-րդ գումարման ԱԺ-ում մշտական հանձնաժողովները երկուսով ավել են լինելու: Արդյունքում պետական-իրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովներն այս խորհրդարանում գործելու են առանձին եւ ստեղծվելու է նոր հանձնաժողով՝ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով:

Հանձնաժողովների ստեղծման շուրջ ԱԺ-ում ինտրիգների պակաս չկար: Այս անգամ ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն բախվեցին այն հարցի շուրջ, թե ում մտահղացումն է եղել Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ստեղծումը: Էդմոն Մարուքյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ սա ԼՀԿ-ի գաղափարն է: «Մենք քանի տարի է՝ ԵԱՏՄ անդամ ենք, բայց այդ կազմակերպությունում խնդիրներ ունենք, որի մասին խոսել ենք ու խնդիրները չեն լուծվել: Այդ խնդիրները պետք է լուծվեն եւ դա թողնել միայն կառավարության ուսերին՝ սխալ է, որովհետեւ խորհրդարանական հարթակը բաց է: Ես առաջարկում էի, որ խիստ որորտային ստեղծենք հանձնաժողովը, որ թիրախավորենք ԵԱՏՄ-ն: Գաղափարը մենք ենք դրել շրջանառության մեջ, ԲՀԿ-ն չի առաջադրել»:

«Հայկական ժամանակ»-ը Մարուքյանին հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում, երբ ԼՀԿ-ն ԵԼՔ խմբակցության անդամ էր, այդ խմբակցությունը նախագիծ էր բերել ԱԺ, որպեսզի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի, այնուհետ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս ստացվեց, որ հիմա ցանկանում են ջերմացնել հարաբերությունները: «Հայաստանը դուրս չի եկել ԵԱՏՄ-ից եւ իշխանություններն էլ նպատակ չունեն դուրս բերել ՀՀ-ն ԵԱՏՄ-ից, քանի որ ցանկանում են հնարավորինս շահ քաղել այդ միությունից, հետեւաբար այդ միությունում մենք պետք է կարողանանք մեր տեղն ու դերն ամրագրել: Խորհրդարանական հարթակում շատ կարեւոր է, որ ունենանք շփվող կառույց»,- ասաց նա եւ ընդգծեց, որ հարկ եղած դեպքում կրկին նման նախաձեռնությամբ հանդես կգան:

Այս հանձնաժողովի ստեղծման շուրջ աղմկոտ հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը: Նա, մասնավորապես, ասաց, որ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ստեղծումից առաջ իրենք խորհրդակցել են Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ: «Մենք մեր գործընկերների հետ քննարկել ենք այս հարցերը՝ հաշվի առնելով, որ առաջիկայում լինելու էին խորհրդարանական ընտրություններ եւ ինտեգրման հարցերով հանձնաժողով ունենալը տեղին կլինի»:

Դիտարկմանը՝ նման հանձնաժողով ստեղծելը ռուսական իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջարկն է եղե՞լ, Էնֆիաջյանն ասաց. «Սա մեր քննարկումների արդյունքն է եղել»: Հարցին՝ Մոսկվան ի՞նչ գործ ունի, որ մասնակցում է Հայաստանի ԱԺ-ում ձեւավորվող հանձնաժողովների քննարկմանը, արդյո՞ք դա ամոթ չէ, Էնֆիաջյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ամոթ է, եթե նախաձեռնողականություն չկա, ամոթ է, որ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը շատ վատ է»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ ԱԺ փոխնախագահը պնդում է, որ իրենք այս հանձնաժողովը ստեղծում են ռուսական իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության իրենց գործընկերների հետ քննարկումների արդյունքում, ասաց. «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի կողմից չի եղել նման առաջարկ կամ պահանջ: Ես գիտեմ, որ խմբակցությունների ղեկավարների միջեւ եղել են քննարկումներ եւ այդ քննարկումների արդյունքում եղել են առաջարկներ՝ ունենալու նման հանձնաժողով: Մենք նայեցինք այդ հանձնաժողովների գարծառույթները եւ այն համապատասխանեց մեր պատկերացումներին: Ես չեմ բացառում, որ ԲՀԿ-ի մոտ այդ գաղափարը ծնվեց ինչ-որ հարաբերություններից, եթե այդպես է ասում պարոն Էնֆիաջյանը, բայց մեր մոտեցումը ծնվեց մեր խմբակցության նիստի ժամանակ, երբ քննարկեցինք այդ առաջարկությունը: Պետք է հաշվի առնեինք նաեւ խմբակցությունների առաջարկը»:

Հովհաննես Իգիթյանից ՀԺ-ն հետաքրքրվեց՝ արդյո՞ք նպատակահարմար չէր լինի, որ արտաքին հարաբերությունների, տարածաշրջանային եւ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովների փոխարեն ունենային հզոր արտաքին հարաբերությունների հանձնաժողով, որը կզբաղվեր բոլոր հարցերով: Իգիթյանի կարծիքով, դա արդյունավետ չէր լինի: «Թվակազմի տեսակետից այնպես է, որ որոշ հանձնաժողովներում լինելու է 10, 12 եւ 15 անդամ: Ստեղծել մի հանձնաժողով, որը կունենա 35 անդամ եւ բոլոր հարցերը քննարկել այդ հանձնաժողովում, փորձը ցույց է տալիս, որ դա էֆեկտիվ տարբերակ չէ: ԵԱՏՄ-ի հետ կապված կունենանք ընդհանուր տնտեսական, առողջապահական, բնապահպանական հարցեր: Այդ հանձնաժողովն այդ հարցերն անընդհատ կնայի եւ կբերի համակարգման»:

Դիտարկմանը, որ 6-րդ գումարման ԱԺ-ում ԵԼՔ խմբակցությունը, որի մաս էր նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ էր բերել, Հովհանես Իգիթյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Մենք մտել ենք մի տեղ, որտեղ, ոչ մի բան պար չի՝ անգամ ապրանքատեսակների տեսակետից: Երբ ԵԼՔ-ն առաջարկում էր այդ բանը, մենք ունեինք ճգնաժամ՝ կապված մի շարք խնդիրների հետ: Այն պատճառաբանումը, որ մենք մտել ենք եւ չմտնելը վտանգավոր էր, չէր բավարարում ե՛ւ ինձ, ե՛ւ ԵԼՔ-ին»:

Տպել
2085 դիտում

ՀՀ-ում միլիմետրերի ճշգրտությամբ քաղցկեղային գոյացության հստակ տեղակայման հնարավորություն է ստեղծվում (տեսանյութ)

Գյումրիի «Մսի կոմբինատ» թաղամասի տներից մեկում փրկարարները հայտնաբերել են դի. ԱԻՆ

Հայաստանից ՌԴ ներգաղթյալների թիվը աճ է արձանագրել. ՌԴ վիճակագրական ծառայություն

Էջմիածնի Մայր Տաճարի ռեստավրացիայի ժամանակ մի շարք յուրահատուկ բացահայտումներ են կատարվել

Ընդհանուր առմամբ 151 մլն դրամ. Շիրակում կարկուտից տուժած 960 ընտանիք ֆինանսական աջակցություն կստանա

Վանաձորում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարին մասնակցում է մոտ 120 հոգի 7 երկրից. ՀՀ-ից բացակայում է 2 առաջատար

Ադրբեջանական կողմը ռազմական բազա է կառուցել Դավիթ Գարեջի վանքի տարածքում

Արարատի մարզում կոռուպցիոն հանցագործության դեպքերով 2019թ. առաջին կիսամյակում 7 անգամ ավելի վնաս է հայտնաբերվել

Իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները

Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի. Երեւան հասան քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից եւս երկուսը

Վերականգնվել է 50 մլն. դրամ. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Գնդեվազի նախկին համայնքապետի գործով

Մանվել Գրիգորյանը չբերվեց դատարան. քննարկվում է գործով փորձագետ ներգրավելու հարցը

Երևանի ռեստորաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան. ԱԻՆ

Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում. Անահիտ Քալանթարյան

Շուրջ 218 մլն դրամ. ապահովագրական մի շարք ընկերություններ մինչեւ ՊԵԿ-ի ստուգումները ճշգրտել են հաշվետվությունները

Մխիթարյանն առաջին անգամ խոսել է Բաքու չգնալու մասին (տեսանյութ)

Իրանի հարավում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Հարավային Կորեայի օդուժը նախազգուշական կրակոցներ է արձակել ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ

Հեմոդիալիզի պարագաների գնման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊՎԾ

Ավտովթար Վանաձորում. բախվել են Mercedes-ն ու շտապ օգնության մեքենան (լուսանկարներ)