Ով է Վանաձորի բ/կ-ի նոր տնօրենը. նոր ազատումներ ու նշանակումներ կլինեն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վանաձորի բժշկական կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պաթալոանատոմիական բաժանմունքի վարիչ Վահագն Մկրտչյանը: Մարզպետն ընդամենը մեկ օրում նախկին տնօրեն Վարդան Աբովյանին ազատեց աշխատանքից ու ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Աբովյանին առաջարկել են դիմում գրել ու հեռանալ, քանի որ բնակչության դժգոհությունը բ/կ-ից մեծ է եղել: Վարդան Աբովյանը տնօրենի պաշտոնում էր շուրջ 4 տարի:

ՀԺ-ի հետ զրույցում Վահագն Մկրտչյանն ասաց, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու առաջարկը ստացել է անձամբ Լոռու մարզպետից ու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի կողմից. «Իրենք ինձ առաջարկեցին հունվարի 7-ին, ժամանակ տվեցին մտածելու, սկզբից ես բացասական էի նայում՝ պատկերացնելով առկա խնդիրներն ու պատասխանատվության աստիճանը, հետո ընդունեցի, քանի որ կար հնարավորություն, որ ես մի լավ բան կարող էի անել ու հրաժարվեցի»:

Վահագն Մկրտչյանը շուրջ 17 տարի է՝ ինչ աշխատում է Վանաձոր բ/կ-ում: Մեր հարցին, թե ինչով էր պայմանավորված այս ազատում-նշանակումը, պաշտոնակատարը դժվարացավ ասել, միայն նշեց, որ նախկին տնօրենի հետ անձնական ու գործնական ջերմ հարաբերություններ ունի: Մկրտչյանը խորհուրդ տվեց պատճառները պարզել հենց Վարդան Աբովյանից, դժվարացավ նաեւ ասել, Աբովյանը իսկապե՞ս սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից, թե նրան հորդորել են դիմում գրել. «Բժիշկ Աբովյանին առաջարկներ կանենք, որպեսզի մնա հիվանդանոցում, եթե կհամաձայնի՝ սիրով կաշխատենք»:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը փաստում է՝ կա հիանալի շենք, մինչդեռ ներսում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք եթե ոչ օր առաջ, ապա ժամանակի ընթացքում պետք է անպայման լուծվեն՝ սկսած բարոյահոգեբանական մթնոլորտից, վերջացրած կադրային խնդիրներից ու կոռուպցիոն երեւույթներից:

Մեր հարցին՝ արդյո՞ք կրճատումներ կլինեն հիվանդանոցում, քանի որ խոսակցություններ կան, որ հաջորդը աշխատանքից ազատվելու է փոխտնօրեն Պարգեւ Թորոսյանը, Վահագն Մկրտչյանն ասաց. «Բնականաբար, որոշակի փոփոխություններ կլինեն, նախատեսված են, բայց հստակ բան ասել չեմ կարող, չեմ ասի կադրային ջարդ, բայց որոշակի փոփոխություններ սպասվում են, կան մարդիկ, ովքեր հնարավորինս շուտ կլքեն մեր շարքերը, որոշներն էլ մի քիչ ուշ կլքեն…»,-ասաց նա:

Տպել
4265 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին