Համալիրի տնօրենի մրցույթի օրը հստակեցված է. հայտնի երկու թեկնածուները փաստաթուղթ չեն ներկայացրել

Հունվարի 31-ին տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տնօրենի մրցույթը: Հավանական թեկնածուների ցանկում շրջանառվում են հիմնականում երկու անձանց անուններ, նրանցից մեկը «Արձագանք» խմբի երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանն է, իսկ մյուսը՝ ՄՀՀ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Մելիքսեթյանը:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Մելիքսեթյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ մրցույթի անցկացման համար կկազմվի սպորտի եւ մշակույթի բնագավառի անձանցից ձեւավորված հանձնաժողով, մարդիկ կլինեն նաեւ Համալիրի անձնակազմից, որոնք 20-30 տարվա աշխատողներ են:

Սամվել Մելիքսեթյանի անունը կապվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Մամուլում շրջանառվող այս լուրերն ու «Միրզոյանի քայլարշավի ընկերը» կարճ բնութագիրը, սակայն, տնօրենի ժ/պ-ն աբսուրդային է համարում՝ ասելով. «Ես այստեղ փոխտնօրեն էի աշխատում, եւ երբ չերկարացրեցին նախկին տնօրենի պաշտոնավարման ժամկետը, ավտոմատ կերպով դարձա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչեւ որ մրցույթ կիրականացվի»:

Ավելին, Մելիքսեթյանը նշում է, որ որեւէ մեկից չի ստացել տնօրենի մրցույթին մասնակցելու առաջարկություն, անգամ չի որոշել՝  կմասնակցի՞ թե՝ ո՛չ.«Սա այնքա՜ն պատասխանատու աշխատանք է, որ միայն տնօրեն անունով չէ, պետք է հասկանալ, բավարար ծրագիր ունենալ, որով կարելի կլինի զարգացնել: Շատ բարդ կառույց է, 24 -ժամյա աշխատանք է պահանջում: Եթե ես զգամ, որ կարող եմ այնպիսի ծրագրով առաջնորդվել, որն այստեղ օգուտ կբերի՝ կդիմեմ: Իմ սուբյեկտիվ համոզմամբ՝ սա այնպիսի կառույց է, որի տնօրենը պետք է լինի չափազանց անաչառ եւ բիզնես շահ չհետապնդի»:

Խոսելով նախկին տնօրենի մասին, որը նեղացած հեռացավ, Սամվել Մելիքսեթյանը միայն ասաց, որ Համալիրում տեղի են ունեցել չարաշահումներ. «Իսկ թե այդ չարաշահումների վերջն ինչ է եղել, կամ կոնկրետ ինչ է պարզվել, ես տեղյակ չեմ, համապատասխան մարմինները պետք է զբաղվեն»:

Մեր դիտարկմանը, թե վերջինս աշխատել է նաեւ նախկին տնօերն Վազգեն Ասատրյանի օրոք եւ արդյո՞ք այդ ընթացքում էլ են բողոքներ հնչել վերջինիցս, Մելիքսեթյանը նշեց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում: Սեպտեմբերի 17-ից է նշանակվել փոխտնօրեն եւ կոնկրետ ոչինչ չի կարող ասել:

Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Վազգեն Ասատրյանի պայմանագրի ժամկետը լրացել էր այս տարվա հունիս ամսին, այնուհետեւ երկարացվել էր մինչեւ դեկտեմբերի 1-ը: Դեկտեմբերի 1-ից հետո նրա հետ պայմանագիրը Պետգույքի կառավարման վարչությունը՝ ի դեմս պետ Նարեկ Բաբայանի, չի երկարաձգվել:

3 տարի պաշտոնավարած Վազգեն Ասատրյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ վիրավորված է, քանի որ իր օրոք համալիրը ծաղկում է ապրել, ինքն է ջանքեր դրել՝ շենքը փրկելու համար, բայց քանի որ այդ ամենը չի գնահատվել, ինքը վիրավորված է եւ լքելու է ոչ միայն պաշտոնը, այլեւ Հայաստանը:

Համալիրի տնօրենի պաշտոնի հավակնորդներից Եղիշե Պետրոսյանը նույնպես մրցույթին մասնակցելու համար փաստաթղթեր չի ներկայացրել: Երգիչը մեր զրույցում նշեց՝ քանի որ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հունվարի 21-ն էր՝ չի շտապել: Ավելին, պարզվում է, այս թեկնածուի անունն էլ մեկ այլ պաշտոնյայի հետ են կապում: «Երեկ ես բացահայտեցի, որ ես էլ Տիգրան Ավինյանի մարդկանցից եմ»,- կատակով ասաց Պետրոսյանը՝ ավելացնելով, որ Արարատ Միրզոյանի հետ ավելի շատ է առիթ ունեցել շփվելու:

Եղիշե Պետրոսյանը մամուլի հրապարակումներից է տեղեկացել տնօրենի ներկայիս ժ/պ-ի թեկնածության մասին: Վերջինիս համոզմամբ՝ տնօրենի մրցույթին մասնակցելու համար շրջանառվում են 6-ից 8 անձնանց անուններ: Իսկ թե ինչու՞ է հանրությունը կենտրոնացած միայն իր եւ Մելիքսեթյանի վրա՝ Եղիշե Պետրոսյանը դժվարացավ ասել:

«Տնօրենի ժ/պ-ից զատ, մրցույթին մասնակցող մեկ այլ անձի էլ գիտեմ, անունը չեմ ցանկանա նշել: Մենք վաղուցվա ծանոթներ ենք: Նա ինձ զանգահարեց եւ այդ մասին ասաց. նախկին պաշտոնյա է: Ես իրենից եմ լսել, որ էլի մարդիկ կան»,-ասաց Պետրոսյանը:

Խոսելով իր ընտրման հնարավոր շանսերի մասին, Եղիշե Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ դա կախված է նրանից, թե տվյալ հանձնաժողովն ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվելու, ինչը կարևոր կհամարի՝ փորձառությունը, տեսլականները, կամ, միգուցե ինչ-որ մեկի երիտասարդական ավյու՞նը: Ի տարբերություն Սամվել Մելիքսեթյանի՝ Եղիշե Պետրոսյանին ասել են, որ կա մրցույթ՝ թափուր տեղի համար, ինքն էլ որոշել է մասնակցել:

«Համալիրն ինձ համար օտար շենք չէ: Ես 20 եւ ավելի տարիներ հենց Համալիրում եմ գործունեությունս ծավալել: Ես տիրապետում եմ այնտեղի բոլոր գործիքներին: Համալիրը «Արձագանք ստուդիայի» ուղղակի մասշտաբով մեծ տեսակն է: Այնպես չէ, որ այն ինձ համար նոր աշխարհ է»,-ասաց նա:

ՀԳ Մարզահամերգային համալիրն ունի 62 անձանցից բաղկացած անձնակազմ, կա մեկ փոխտնօրեն եւ տնօրենի մեկ օգնական:

Տպել
1190 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան