Նոր խորհրդարանը 9-ի փոխարեն կունենա 11 հանձնաժողով. ակտիվանում է կապը ԵԱՏՄ-ի հետ

Նոր Ազգային ժողովը, ի տարբերություն նախորդի, կունենա ոչ թե 9, այլ 11 մշտական հանձնաժողով: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը ներկայացրեց դրա վերաբերյալ որոշման նախագիծը:

Ըստ այդմ, երկու նոր հանձնաժողովներն են Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովը եւ Տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովը: Վերջինի ստեղծումը պայմանավորված է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ շրջանակներում ձեւավորվում է ԵՏՄ իրավական ակտերի համակարգ, որը ենթադրում է ՀՀ ներպետական օրենքների, իրավական ակտերի ընդունում:

ԱԺ-ն կունենա հետեւյալ հանձնաժողովները.

-Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ)

-Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով (14 անդամ)

-Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ)

-Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ)

- Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ)

-Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ)

-Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ)

-Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ)

-Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ)

-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ)

-Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ):

«Անդամների թիվը պայմանավորված է նրանով, թե ենթադրաբար որքան ծանրաբեռնված են լինելու հանձնաժողովները»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Նա նշեց, որ այս որոշման նախագծով առաջարկվում է, որ Գլխավոր դատախազի, ԿԸՀ նախագահի եւ անդամների պաշտոններում ընտրություններում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվելու է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին: Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ անդամների, ԿԲ նախագահի, նրա տեղակալների եւ ԿԲ խորհրդի մյուս անդամների թեկնածությունները ԱԺ-ում ներկայացնելու իրավասությունը վերապահվում է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին, իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության համար թեկնածությունների առաջադրման իրավասությունը վերապահվում է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին:

ԵՏՄ-ն կամաց-կամաց ձեռք է բերում նոր մարմիններ, այդ թվում՝ վերազգային մարմիններ, մի քանի ձեւաչափ կա ԵՏՄ գործունեության, որն ուզենք, թե չուզենք անդրադառնալու է Ազգային ժողովի գործունեության վրա: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը ներկայացրեց դրա վերաբերյալ որոշման նախագիծը:

Անդրադառնալով նոր ստեղծվող Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին՝ նա նշեց, որ կա նաեւ խորհրդարանական վերահսկողության ոլորտ եւ ճիշտ կլինի, որ ԵՏՄ շրջանակներում մեր պարտավորությունների կատարմամբ զբաղվի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը:

«Ես իհարկե, չեմ բացառում, որ այս հանձնաժողովը կզբաղվի նաեւ տարածաշրջանային այլ ինտեգրացիոն հարցերով»,-ասաց նա՝ հավելելով, որ այն բոլոր փաստաթղթերը, օրենսդրական ակտերը, որոնք ընդունվելու են ի կատարումն ՀՀ ստանձնած պարտավորությունների, որպես ԵՏՄ անդամի, պետք է ներկայացվեն հենց այս հանձնաժողով:

Քիչ անց պարզ կլինի, թե որ խմբակցությանն ինչ հանձնաժողովներ են բաժին հասնում:

Տպել
2147 դիտում

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել