Մենք քաղաքական հեղափոխությունից գնում ենք տնտեսական հեղափոխության, բայց քաղաքացիները պետք է մեզ հետ քայլեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով եւս մեկ անգամ անդրադարձավ իշխանափոխությունից հետո տեղի ունեցած եզրային՝ առանցքային փոփոխություններին:

Նա նշեց երեք կոնկրետ փոփոխություն․ առաջինը՝ Հայաստանի կառավարությունը ժողովրդին չի թալանում, Փաշինյանի խոսքով՝ սա փոփոխությունների փոփոխությունն է, մնացածը՝ տեխնիկայի խնդիր է ու ժամանակի հարց: Երկրորդ՝ Հայաստանում իշխանությունը ձեւավորված է ժողովրդի կողմից, երրորդ՝ ՀՀ իշխանությունը չի փորձելու ժողովրդի ձեռքից վերցնել իշխանություն ձեւավորելու իրավունքը եւ արտոնությունը․

«Մենք իշխանությունը եղունգներով ճանկռելով չենք պահելու։ Եթե ժողովրդին պետք լինի, որ մենք լինենք էս կարգավիճակում, մենք կլինենք էս կարգավիճակում, եւ հակառակը։ Ընդդիմադիր տարիներին ասել եմ, թույլ տվեք հիմա էլ կրկնել․ ինձ համար կլինի ամենամեծ ողբերգությունը եւ ամենաանընդունելի վիճակը, որ պարզվի՝ իմ վարչապետ լինելը հարկավոր է ինձ, եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, երբ էդպես լինի, նշանակում է՝ ես անելիք չունեմ այս կարգավիճակում»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաեւ տնտեսական փոփոխությանը․

«Տնտեսական թռիչքային փոփոխություն լինելու է, երբ մենք տնտեսության մեջ կիրառենք նույն բանաձեւը, ինչը կիրառել ենք քաղաքական փոփոխությունների ընթացքում՝ ՀՀ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ, աշխատանքի միջոցով, եւ կառավարությունը խրախուսելու է աշխատանքը: Չի լինելու ռեժիմ, որ բազմոցին նստած մարդկանց կյանքը փոխվի: Այն քաղաքացին, որը պառկել է բազմոցին, եւ սպասում է, որ իր կյանքը պետք է փոխվի, չի փոխվելու, իսկ մարդը, որը գիտի իր բաժին պատասխանատվությունը՝ իր կյանքը փոխելու համար, նրա կյանքը կփոխվի»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով․

«Հիմա մենք քաղաքական հեղափոխությունից քայլելով գնում ենք տնտեսական հեղափոխության։ Եթե քաղաքացիները մեզ հետ կքայլեն, մենք կունենանք տնտեսական հեղափոխություն»։

Փաշինյանը, անդրադառնալով նպաստների խնդրին, ասաց, որ թեպետ այս տեղեկությունը 100 տոկոսով ճշտված չէ, բայց ուզում է ասել, որ Հայաստանում կան սոցիալական նպաստ՝ փարոս ստացող մարդիկ, որոնք ամիսը 1 միլիոն դրամ վարկ են փակում․

«Էս իրականությունը մենակ մենք պիտի փոխե՞նք։ Եթե վարչապետին ՀԴՄ կտրոն չեն տալիս․․․որպեսզի տարընթերցումներ չլինեն, ես պահանջել եմ, որ կտրոն խփեն։ Մարդկանց թվում է, թե հեղափոխություն է եղել, իրենք հարկային տեսուչին էլ փող չեն տալու, ու շարունակելու են հարկ չվճարել։ Չի լինում էդպես, որ մարդիկ ուզեն հարկ չվճարել եւ կառավարությունից պահանջեն լավ ճանապարհ։ Մենք ասում ենք՝ մենք չենք լափում ձեր վճարած հարկերը, բայց դուք պետք է հարկ վճարեք։ Հարկ չվճարող քաղաքացին նույնն է, ինչ կաշառակեր վարչապետը»,-մեկնաբանեց վարչապետը։

«Կան դեպքեր, երբ ասում են՝ այնքան խեղճ ենք, որ ՀԴՄ խփելով սնանկանում ենք: Դրա համար անում ենք փոփոխությունը, որ մինչեւ 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող օբյեկտները կազատվեն հարկերից»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ նշելով, որ բոլորը պետք է հաշվիչ դրամարկղային կտրոն տան, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ով մինչեւ 24 միլիոն դրամ շրջանառություն ունի եւ ով է իրապես խեղճ՝ նշելով, որ քաղաքացին պիտի հաստատի ՀԴՄ-ական «դիկտատուրա», եւ բացառի ՀԴՄ չխփելու դեպքերը:

 

Տպել
1808 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն