Կար աշխատանքի հետ կապված իր դիրքորոշման հարցը. Մակունցը՝ «Իմ քայլի» պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: ՀԺ-ն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց, թե ինչ պատճառով է վերջինս հրաժարվել պատգամավորական մանդատից:

«Պատճառները ինքը կհրապարակի, կարծում եմ, որ ճիշտ կլինի իրենից իմանաք»,- ասաց Մակունցը:

Մեր հարցին՝ տարաձայնություննե՞ր են եղել, Մակունցն ասաց. «Ներքին տարաձայնություններ բոլորովին չկային, կար ուղղակի աշխատանքի հետ կապված իր դիրքորոշման հարցը»: 

Լրագրողները Մակունցից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունը քննություն չէր «Իմ քայլի» համար, Մակունցն ասաց. «Հերթական պատասխանատու քվեարկություններից մեկն է, որեւէ քվերակություն չեմ համարում պակաս կարեւոր»:

Լիլիթ Մակունցը այս թեմային անդրադարձել էր նաեւ ԱԺ-ում՝ ելույթի ժամանակ: Նա նշեց, որ խմբակցությունը երկարատև քննարկումներից հետո որոշել է ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնի համար իր քվեն տալ այն ընդդիմության թեկնածուին, որը առավել մեծ համամասնությամբ է ներկայացված խորհրդարանում:

«ՀՀ քաղաքացին իր քվեով ձևավորել է ոչ միայն խորհրդարանական իշխանություն, այլ նաև խորհրդարանական ընդդիմություն` ի դեմս «Բարգավաճ Հայաստան»-ի և և «Լուսավոր Հայաստան»-ի: Ընդ որում, քվեների քանակով տասնյակով գերազանցվել է նրանցից մեկին տրվող նախապատվությունը: Ընտրություն անելու հանգամանքում անգամ մեկ քվեն է կարևոր: «Իմ քայլը» խմբացկությունը թեժ քննարկումների, կարծիքների բախումների արդյունքում եկել է եզրակացության և քաղաքական կոնսենսուսի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնի համար նախապատվությունը տալ ժողովրդի քվեով ձևավորված այն ընդդիմության թեկածուին, որն առավել մեծ համամասնությամբ է ներկայացված խորհրդարանում»,-հայտնեց Մակունցը:

Մակունցն ընդգծեց, որ ԱԺ փոխխոսնակի ընտրությունը ոչ Մանե Թանդիլյանի և Վահե Էնֆիաջյանի անձերի, ոչ էլ երկու խմբակցությունների միջև է: Այս ընտրությունը հիմնված է հստակ քաղաքական սկզբունքի, հստակ թվերի և ընկալումների միջև: Եվ նա վստահեցրեց, որ իրենք ընտրում են սուբյեկտիվիզմից զուրկ լինելու տարբերակը և ընտրում են՝ քաղաքացիների արդեն արձանագրած որոշումը հիմք ընդունելով: Մակունցը շեշտեց, որ այս խորհրդարանը պետք է առանձնանա իր սկզբունքային, կառուցողական գործելաոճով:

«Իմ քայլը» դաշինքը ԱԺ փոխնախագահների պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ընդդիմադիր քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն` Մանե Թանդիլյանը: Հունվարի 14-ին կայացած նիստում 7-րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորների 131 կողմ ձայնով Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվել է ԱԺ նախագահի պաշտոնում: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է 3 քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

Տպել
2738 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)