Դուք պատրա՞ստ եք հակադրվելու Կառավարությանը, որ ԱԺ-ն չլինի նրա կցորդը. Գորգիսյանը՝ Միրզոյանին

ԱԺ-ն տարիներ շարունակ ունեցել է մեկ խնդիր, դա ԱԺ դերի ու նշանակության ցածր լինելն է: ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկմանը, դիմելով ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանին, նման հայտարարություն արեց ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Նա նկատեց, որ Միրզոյանի հետ համատեղ պայքարել են ԱԺ-ի դերը բարձրացնելու համար, որպեսզի ԱԺ-ն չլինի Կառավարության կցորդ եւ գործիք՝ Կառավարության ձեռքում, այլ լինի գործոն:

«Եթե առաջիկայում լինի դեպք, դուք պատրա՞ստ եք հակադրվելու Կառավարությանը՝ բարձրացնելու ԱԺ-ի դերը եւ ԱԺ-ն սարքելու իրապես թիվ մեկ քաղաքական ամբիոնը, հարթակն ու գործոնը»,-հարցրեց նա:

Արարատ Միրզոյանը համաձայնվեց, որ  ԱԺ-ն քաղաքական համակարգում ավանդաբար մեծ դեր չի ունեցել եւ նկատեց, որ պետք է միայն ու միայն հետայսու բարձրանան, եւ միասին պետք է այդ ջանքերը գործադրեն: «Տրամաբանական է, որ մեծամասնությունը կառավարության հենարանն է խորհրադարանում եւ բնական կլինի, որ կառավարության նախաձեռնությունների գերակշիռ մասը պետք է աջակցություն ստանա այս մարմնում, բայց պետք է խորհրդարանը հանդես գա օրենսդրական նախաձեռնություններով, փոխի համամասնությունը, աշխատի կառավարության հետ ոչ թե ինքնանպատակ կերպով հակադրվելով կառավարությանը, այլ համատեղ աշխատելով երկրի ու հասարակության համար առավել լավ իրավական դաշտ ունենալու ուղղությամբ»,-ասաց նա:

Աժ նախագահի թեկնածուն նշեց, որ մի տեղ կառավարությունը կարող է սխալված լինի, մեկ այլ տեղ՝ պատգամավորները, ուստի, պետք է համագործակցությամբ ու բանակցությունների միջոցով ապահովեն ԱԺ-ի դերը:

Տպել
2113 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի