Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին. Արմեն Սարգսյանը դիմեց ԱԺ նորընտիր պատգամավորներին

Հունվարի 14-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին օրհնանքի խոսք է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, առաջին նստաշրջանի բացման առթիվ նորընտիր խորհրդարանին ողջունել և ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը. 

«Վեհափառ Տեր,

Հարգելի նախագահող,

Հարգելի պատգամավորներ,

Շնորհավորում եմ յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով: Շնորհավորում եմ խորհրդարան անցած քաղաքական ուժերին և բոլոր պատգամավորներին, մաղթում հաջողություն և արդյունավետ աշխատանք:

Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովին, նախորդ գումարումների խորհրդարանների պատգամավորներին՝ Անկախությունից ի վեր օրենսդիր աշխատանքի համար:

Պատմություն դարձած 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր, մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքացիական ոգու բազմաթիվ դրսևորումների տարի:

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են դրանց մասնակցած բոլոր քաղաքական ուժերի և միջազգային դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին:

Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը: Սկսում է հաջորդ, հույսերի և խոստումների իրականացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը:

Հարգելի պատգամավորներ,

Դուք ստացել եք լայն հնարավորություններ` կյանքի կոչելու «թավշյա հեղափոխության» գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները, կերտելու նոր Հայաստան:

Եվ իհարկե, ձեր գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությունից և նրա մասնակցությունից հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական կյանքին:

Հարգելի պատգամավորներ,

Սահմանադրության 1-ին հոդվածը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը «ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն»: Այդ դրույթը ոչ թե փաստի արձանագրում է, այլ պետության համար կարևորագույն սկզբունք-նպատակ. նպատակ, որը երբեք չի կարելի համարել լիարժեք իրականացված, նպատակ, որին պետք է ձգտել մշտապես կատարելագործելով և անցնելով երկար ճանապարհով:

Այսպիսով, Նոր Հայաստանը կառուցելու համար դեռ բազում և լուրջ բարեփոխումներ պետք է իրականացվեն բոլոր բնագավառներում և տարբեր մակարդակներով:

Առաջնային հարց է մնում Հայաստանում բնակվող յուրաքանչյուր անձի բարեկեցիկ և արժանավայել կյանքի երաշխավորումը:

Ներկայումս թե՛ իրավական հարթության վրա, թե՛ գործնականում այդ իրավունքներին բավարար կարևորություն տրված չէ: Նոր Հայաստանում մարդու տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական իրավունքները և ազատություններն պետք է հանդիսանան մարդու արժանապատվության կարևորագույն բաղկացուցիչ մասը:

Եվ հենց այդ ընկալումը պետք է ընկած լինի իրավական ակտերի և պետական մարմինների գործողությունների հիմքում:

Հարգելի պատգամավորներ,

Աշխարհը դառնում է ավելի անկայուն և անկանխատեսելի՝ լի մարտահրավերներով:

Միջազգային հարաբերությունների մեջ ավանդական մոտեցումները և մեթոդները, ինստիտուտները, կառույցները հաճախ կորցնում են իրենց արդյունավետությունը: Սա ստեղծում է մեծ ռիսկեր, միաժամանակ, իհարկե, ստեղծում է նաև նոր հնարավորություններ: 

21-րդ դարը սրընթաց փոփոխությունների, արագ գնահատականների և որոշումների, խորը փոխկապակցվածության դար է լինելու: Մենք նոր աշխարհի դարպասների մոտ ենք և պետք է վերափոխենք մեր մտածելակերպը և մեր մոտեցումները: 

Գիտակցելով մեր իրական և թվացյալ առավելություններն ու թերությունները, ունենալով հստակ տեսլական և ծրագիր ՝ օգտագործենք աշխատող, ստեղծող, մտածող ազգի մեր կարողությունները 21-րդ դարում:

Այո, փոխվում են ժամանակները, սակայն անփոփոխ են մեր նպատակները` նպաստել հզոր ու զարգացած Հայաստանի կերտմանը, նպաստել 21-րդ դարի մարտահրավերներին պատրաստ արժանապատիվ քաղաքացու ձևավորմանը:

Սրանք են մեր նպատակները: 

Նոր Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ հաշվի առնելով արտաքին ոլորտում Հայաստանի առջև ծառացած խնդիրները և մարտահրավերները:

Այդ մարտահրավերների շարքը երկար է. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորում, Հայաստանի ու Արցախի անվտանգության բարձրացում, բանակի արդիականացում, եվրասիական և եվրոպական ուղղություններով համագործակցության խորացում, համագործակցության զարգացում հարևանների, համաշխարհային բոլոր դերակատարների, բոլոր գործընկերների և, իհարկե, բարեկամների հետ, Հայաստանի տեղի ամրապնդում աշխարհում՝ որպես միջազգային հուսալի և կայուն գործընկեր:

Այս ամենի համար անհրաժեշտ են պրոֆեսիոնալ մոտեցումներ և հմտություններ: Մաղթում եմ ձեզ հաջողություն:

Նոր Հայաստանը պետք է հանդես գա որպես գիտության, մշակույթի, կրթության և նոր տեխնոլոգիաների աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկը, խթանի նորարարությունը, ստեղծարար միտքը: Պետք է ձգտել աշխարհին պարգևել Նոբելյան մրցանակակիրներ, նոր Թումանյաններ և Կոմիտասներ, նոր Արշիլ Գորկիներ, Համբարձումյաններ, Խաչատրյաններ, նոր Գյուլբենկյաններ և Քրքորյաններ:

Եվ իհարկե, բացի իրավական, ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներից, Նոր Հայաստանում մեզանից յուրաքանչյուրը նույնպես պետք է ստանձնի «բարեփոխվելու» պարտավորություն, պետք է կատարելագործի իր արժեհամակարգը, հասկանա իր ազգային և անհատական ինքնությունը և դրանից բխող բոլոր պատասխանատվությունները:

Հարգելի պատգամավորներ,

Այն հասարակությունը, որ մենք պետք է զարգացնենք այսօր, կառուցվելու է մեր վարքի, հանդուրժողականության, բազմակարծության հանդեպ հարգանքի և վստահության վրա, կառուցվելու է մեր աշխատելու ունակությամբ, ստեղծելու և ստեղծագործելու կարողությամբ, կառուցվելու է այս պատերի ներքո կայացվելիք ողջամիտ որոշումներով:

Որոշումներ, որոնք կոչված են բարելավելու մեր կյանքը ոչ միայն այսօր, այլև վաղը՝ ապագա սերունդների համար:

Խորհրդարանն այն տեղն է, որտեղ պետք է բախվեն գաղափարները և տեսակետները: Բազմակարծությունը, խոսքի ազատությունը, հանդուրժողականությունը և հարգանքը փոքրամասնությունների հանդեպ արժեքներ են, նաև՝ առաջընթացի շարժիչ ուժեր:

Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք հակառակորդներ:

Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին:

Դուք իշխանություն եք՝ օրենսդիր իշխանություն: Բայց ձեր գործը այլևս միայն օրենք ստեղծելը չէ, այլ նաև դրանց կենսագործման վերահսկողությունը, ինչպես նաեւ իշխանության ճյուղերի միջեւ տարանջատման, զսպման և հակակշռման մեխանիզմների ստեղծումը և կիրառումը, որը կնպաստի մեր երկրի առաջընթացին:

Իմ խորհուրդն է՝ այսօր հաջողության հասնելու համար սևեռենք մեր ուշադրությունը և գործունեությունը ապագայի վրա: Աշխատենք բոլորս միասին և բոլորս բոլորի համար սկզբունքով: Եվ ինքներս մեզ միշտ հարցնենք՝ ի՞նչ պայմաններում են ապրելու և ի՞նչ հնարավորություններ են ունենալու մեր երեխաները սրանից 10, 20 և ինչու չէ, 100 տարի հետո:

Աշխատենք կառուցել մի հասարակություն, որի հիմքում ընկած են կայուն-հարատև զարգացման հիմունքները: Կայուն, հարատև զարգացումը հնչեղ կարգախոս չէ միայն, այն կենսական խնդիր է, որին պետք է պատշաճ ուշադրություն դարձնել: 

Կայուն, հարատև զարգացման մասին արժե լրջորեն խորհել նախքան որոշումներ կայացնելը մեր հողի, ջրի, բնական պաշարների, ազգային ժառանգության և արժեքների վերաբերյալ:

Նոր Հայաստանում, երիտասարդ Հայաստանում, պետք է խթանել սերունդների, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների միջև փոխադարձ վստահությունն ու հարգանքը, արդյունավետ համագործակցությունը:

Երբ ասում եմ երիտասարդ, ես նկատի ունեմ ոչ միայն տարիքը, այլ նախ և առաջ մտքի և հոգու կայտառությունը, փնտրելու և գտնելու, սովորելու և ստեղծագործելու ունակությունը:

Ինձ համար Հայաստանը 21-րդ դարում ապրող և հաղթելու հնարավորություն ունեցող երկրի օրինակ է, քանի որ մենք արտացոլում ենք աշխարհում առկա այսօրվա բոլոր միտումները: Այսինքն, մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային համակապակցված ազգ:

Եվ իհարկե, մենք ապրում ենք այն խորին գիտակցումով, որ, անկախ մեր ծննդյան վայրից, ունենք մեկ Հայրենիք: Այդ Հայրենիքը մենք պետք է ծաղկեցնենք համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնական ջանքերով:

Հայաստանը իրո՛ք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը նորարարական գաղափարների կիրառման, մշակույթի, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում:

Այդ ուղին հեշտ չի լինելու: Բայց ես հավատում եմ մեր ժողովրդի անսպառ տաղանդին և անկոտրում ոգուն: Վստահ եմ, որ մենք կհաղթահարենք այդ ճանապարին ընկած բոլոր դժվարությունները:

Հարգելի պատգամավորներ,

Մեզ բոլորիս մաղթում եմ կազմակերպվածություն, առողջ դատողություն, աշխատասիրություն, հետևողականություն և պատասխանատվություն:
Խորհրդարանին մաղթում եմ արդյունավետ և բեղմնավոր աշխատանք:

Որպես Հանրապետության նախագահ, իմ լիազորությունների սահմաններում, պատրաստ եմ համագործակցության և աջակցության, համատեղ բողմնավոր աշխատանքի՝ ի շահ մեր Հայրենիքի և Ժողովրդի:

Աստված մեզ պահապան»:

Տպել
2138 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում