ՌԴ 102-րդ ռազմաբազա, Ձեր գազաններին պահեք վանդակներում. բողոքի պիկետ Գյումրիում (լուսանկարներ)

Գյումրիում այսօր, հունվարի 12-ին՝ Ավետիսյանների սպանդի 4-րդ տարին լրանալու կապակցությամբ բողոքի պիկետ է անցկացվել: Հայաստանի Եվրոպական կուսակցության հիմնադիր Տիգրան Խզմալյանն ու ԺԱԱ խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն, ինչպես նաեւ բոլոր ներկաները դատապարտել են Գյումրիում ռուս զինվորականների սանձարձակ վարքն ու սթափության կոչ արել ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ իշխանություններին: Լեւոն Բարսեղյանը ներկայացրել է հետեւյալ նախագիծը.

ՀՀ իշխանություններից պահանջում ենք.

1. Հատուկ հսկողության տակ առնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայանները ամբողջ շրջագծով, անհրաժեշտության դեպքում կառուցել հատուկ արգելապատնեշներ, փշալարացանկապատեր, խրամատներ դրանց շրջակայքում, կահավորել այդ զորամասերի շրջագծերը ցերակային եւ գիշերային տեսահսկող խցիկներով, անընդմեջ հսկել այդ տեսախցիկներից եկող ազդանշանները հատուկ հսկիչ կենտրոնում եւ այդ պատնեշների խախտումների կամ չարտոնված հատումների դեպքում օպերատիվ խափանման եւ վնասի սահմանափակման գործողություններ ձեռնարկել:

2. Հատուկ մեխանիզմ գործարկել ՌԴ զորամասերից ելումուտը վերահսկելու համար, հսկիչ կետերի մոտ պարեկային շուրջօրյա ծառայություններ նշանակել, որոնց պարտականությունը պետք է լինի ելումուտի ստուգումը: ՌԴ զորամասերից անզեն եւ զինյալ ելումուտը, տեղաշարժը, զորաշարժը արտոնել միայն նախնական իրազեկման եւ ՀՀ կողմից (ոստիկանություն, ՃՈ կամ ՌՈ) ուղեկցման դեպքում: Առանց նախնական իրազեկման ելումուտը, զորաշարժը համարել անօրինական եւ խափանել համաչափ ուժի գործադրմամբ: Զորամասերից զինծառայողների փախուստի կամ տեխնիկայի առանց արտոնման կամ ապօրինի ելքի փաստի բացահայտումից հետո մինչեւ բացահայտումը անհապաղ տեղեկացնել հանրությանը:

3. ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների ազատ բնակեցման տարածքներում (Զին ավան՝ «8-րդ» թաղամաս, Գյումրի, եւ այլն) հատուկ շուրջօրյա պարեկային ծառայություն մտցնել (Ոստիկանություն կամ ՌՈ):

4. Բանակցել ՌԴ իշխանությունների/բազայի հրամանատարության հետ, բազայից եկող վտանգների վերացման այլեւայլ մեխանիզմների մասին եւ վերամշակել այս եւ այլ մեխանիզմները այն հաշվով, որ ռիսկերը վերացվեն: Անհրաժեշտության դեպքում այդ գործում ներգրավել անկախ փորձագետների:

ՌԴ իշխանություններից պահանջում ենք

1. Հատուկ ստուգումներ իրականացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայաններում, պարբերաբար ստուգել զինծառայողների բարոյահոգեբանական եւ առողջական վիճակը, նյութական ապահովվածության, կեցության եւ սննդի, կանոնադրական հարաբերությունների, ֆինանսատնտեսական վիճակը, բացահայտել խնդիրները եւ լուծել դրանք:

2. Ուժեղացնել զորամասերից զինվորականների ելումուտի օրինականության հսկողությունը: Ուժեղացնել եւ ամրացնել զորամասերի, հրաձգարանների, վարժատարածքների հսկողությունը, պարիսպները, պատնեշները եւ անցակետերը, իսպառ բացառելով դրանցից զինծառայողների փախուստը, կամ քաղաքացիների ներթափանցումը: Ազատական ստացող ժամկետային զինծառայողներին մինչեւ զորամասերի տարածքը լքելը բժշկահոգեբանական զննության ենթարկել: Զորամասը զինծառայողների կողից առանց արտոնման կամ ապօրինի լքելու փաստի բացահայտումից հետո անհապաղ տեղեկացնել ՀՀ իշխանություններին:

3. Ուսուցողական ջանքեր ներդնել զինծառայողներին ծանոթացնելու համար այն ժողովրդին եւ երկրին, բնակավայրին, որտեղ իրենք գտնվում են:

4. Ստուգայցեր կազմակերպել զորամասերից դուրս բնակվող պայմանագրային զինծառայողների բնակարաններ, ծանոթանալ բնակության պայմաններին, իսկ խնդիրների բացահայտման դեպքում հրատապ միջոցառումներ ձեռնարկել ռիսկերը նվազեցնելու եւ հնարավոր վնասները կանխելու համար:

«Տեր եղեք, ում եք բաց թողնում, ում եք ներս առնում, ազատակն ստացող, իրենց լեզվով ուվալնեննի ստացողներին առաջարկում ենք բժշկահոգեբանական քննություն անցնել, որքան էլ դա բարդ է, ծախսատար է, բայց կարեւոր է, որ էդ մարդ ստուգում անցնի, հասկանան, էդ մարդը ողջամիտ է, մեղսունակ է,  կարող է մի բան է տեղի ունեցել, դուրս գա,  մեիյ վնաս տա, իրենց ներսում խնդիրը պիտի կարգավորեն: Եթե նկատում են, որ իրենց զինվորականը չկա, լքել է զորամասն, անհապաղ պիտի տեղեկացնեն: Էս հանգամանքները պարբերաբար խախտվել են, եմնք չենք էլ իմացել, թե էնտեղից մարդ փախել է, թե չէ, կարող է 100 հոգի փախել են, բռնել տարել են, չի հասցրել հանցագործություն անել: Եթե ինչ-որ տարօրինակ բան են տեսնում, արագ տեղյակ պահել, ինքնապաշտպանության նպատակով ձեռք բերել օրինական զենք, օրենքով սահմանված կարգով զինվել, տների, կացարանների, գրասենյակների ելումուտերն ամրացնել, դռերը հնարավորության դեպքում դարձնել երկաթից, անցկացնել ճաղավանդակներ, լուսավորել շքամուտքերը, հնարավորության դեպքում տեղադրել  հսկող տեսախցիկներ»,-առաջարկեց Լեւոն Բարսեղյանը: Հայաստանում Եվրոպական կուսակցության հիմնադիր Տիգրան Խզմալյանն ասաց, սա քաղաքական ակցիա չէ եւ այս պիկետը զուտ մարդկային պարզ ցանկություն էր: Ըստ նրա, օկուպանտները չեն կարող լինել հայոց երկրի պաշտպանը: Հայոց պետականությունը կարող է երաշխավորել միայն հայոց բանակը, միայն հայ զինվորն է մեր անվտանգության, անկախության, ազատության երաշխիքը, եկեք իրար չխաբենք, երկիրը զավթված է, գաղութացված է եւ մենք  կանգնած ենք այդ գաղութային ուժի ֆոր պոստի կողքին:«Մեզ համար յուրաքանչյուր կյանք թանկ է, 50.000-անոց բանակի պատմության ընթացքում չենք հիշում դեպք, որ որեւէ զինվորական դուրս գա եւ մարդ սպանի, կին ու երեխա սպանի: Բայց մենք վերջին տարիներին 12 զոհ ունենք Գյումրիում: 12 մարդ է սպանվել ռուս զինվորականների կողմից: Նրանք այստեղ ոչ թե մեզ պաշտպանելու, այլ իրենց շահերի պաշտպանության համար են այստեղ: Եվ որքան շուտ այս ամենը հասկանա հայ ժողովուրդը, այնքան լավ: Օտար զորքը տեղ չունի Հայաստանում, ռուսական զորքը պետք է դուրս գա Հայաստանից: Հայ-ռուսական հարաբերությունները կարող են բարելավվել միայն իրավահավասարության պայմաններում, եւ ոչ թե ներկայիս գաղութատիրության պայմաններում»,-ասաց Խզմալյանը: 

Հիշեցնենք, որ այս պիկետը կազմակերպվել էր ի հիշատակ Ավետիսյանների սպանդի 4-րդ տարվա եւ Ջուլիետա Ղուկասյանի մահվան 40-րդ օրվա:

Ի դեպ, ամբողջ ակցիայի ընթացքում ռուսական զորամասից որեւէ մեկը դուրս չեկավ, զորամասի մուտքը հսկում էին հայ իրավապահները: Փոխարենը տեսանկարահունմ էին իրականացնում սկզբում զորամասի լուսամուտից տեսախցիկով, ավելի ուշ նախամուտքի ցանցապատ պատուհանից՝ հեռախոսով :Պիկետի մասնակիցները Շիրակացի փողոցի զորամասից այնուհետ ուղեւորվեցին դեպի ՌԴ 102-րդ ռազմաբազային պատկանող այլ զորամաս, այնտեղ, որտեղից 4 տրի առաջ փախուստի էր դիմել Վալերի Պերմյակովը:        

Տպել
2756 դիտում

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն