Դաշնակիցներ՝ հովանավորների փոխարեն. Հայաստանն այլեւս չի ցանկանում «բազում մանր ծառայություններ» մատուցել

Եվ այսպես, հունվարի 1-ից Հայաստան մտնող գազի գինը 10 տոկոսով բարձրացավ, ու թեեւ իշխանությունները խոստացան, որ սպառողի համար գազը չի թանկանալու, այնուհանդերձ հասկանալի է, որ գազի թանկացումը մեր տնտեսության համար անհետեւանք չի մնալու։ Բայց այս հարցի շուրջ հասարակական-քաղաքական շրջանակներում ծավալված բուռն քննարկումները, մեղմ ասած, տարօրինակ ընթացք ունեցան։

Սկսենք նրանից, որ խնդիրը ներկայացվեց այնպես, թե գազի թանկացման միակ պատճառը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն է, հեղափոխությունը չլիներ՝ Ռուսաստանը հաստատ չէր բարձրացնի գազի գինը։ Ընդ որում՝ հարցն այդպես ներկայացնողներն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին մեղադրողներն այդպես էլ որեւէ ապացույց չներկայացրեցին, որ եթե Հայաստանում իշխանությունը չփոխվեր՝ գազի գինը նույնն էր մնալու /ի վերջո պայմանագիրը հենց նրա համար էլ մինչեւ 2018 թ․ դեկտեմբերի 31-ն էր ստորագրվել, որ դրանից հետո վերանայվի/։

Խնդիրը նույնիսկ այն չէ՝ կարո՞ղ էր Ռուսաստանը նույնը թողնել գազի գինը, թե՞ չէր կարող։ Իհարկե, կարող էր։ Ի վերջո տարբերությունը կազմում է ընդամենը 37 միլիոն դոլար՝ այնքան, որքան Ռուսաստանի միջին վիճակագրական չինովնիկները գողանում են միջին վիճակագրական գավառական քաղաքի միջին վիճակագրական կամուրջ կամ ճանապարհ կառուցելիս։ Այսինքն՝ Ռուսաստանն այս հարցում իրեն ամենեւին էլ ռազմավարական դաշնակցի պես չպահեց։ Ավելին՝ չի բացառվում նույնիսկ, որ եթե Հայաստանում հեղափոխություն տեղի չունենար, Ռուսաստանն իսկապես էլ նույնը կթողներ գազի գինը /որովհետեւ 37 միլիոն դոլարը Ռուսաստանի համար իսկապես չնչին գումար է/։ Բայց ինչի՞ դիմաց։ Հիշո՞ւմ եք Օստապ Բենդերի հայտնի արտահայտությունը Շուրա Բալագանովին կեֆիր հյուրասիրելիս․ «Բայց իմացեք, Շուրա, որ յուրաքանչյուր վիտամինի դիմաց ես ձեզանից բազում մանր ծառայություններ կպահանջեմ»։ Համեմատաբար էժան գազն, իհարկե, մի շիշ կեֆիր չէ, բայց Հայաստանից պահանջվող ծառայություններն էլ մանր չէին։

Հիմա՝ հարցի ներքաղաքական կողմի մասին։ Առավել տարածված տեսակետի համաձայն՝ Ռուսաստանը թանկացրել է գազը, որպեսզի Հայաստանում իշխանությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխվի։ Այսինքն, ըստ այս վարկածի, Ռուսաստանը փորձում է անուղղակիորեն ազդել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա։ Բայց եթե անգամ դա այդպես է, ռուսական որոշակի շրջանակները սխալ «գործիքակազմ» են ընտրել։ Որովհետեւ ակնհայտ է, որ գազի թանկացման արդյունքում փոխվելու է մեր հասարակության վերաբերմունքը ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ Ռուսաստանի նկատմամբ։ Ի վերջո գազը թանկացնողը Ռուսաստանն է, իսկ Հայաստանի իշխանություններն ուղղակի փորձում են անել ամեն ինչ, որ գոնե սպառողների համար գազը չթանկանա, ուրեմն ի՞նչ տրամաբանությամբ պիտի մեր ժողովուրդը «նեղանա» ոչ թե ռուսներից, այլ սեփական իշխանություններից։

Իրականում խնդիրն, իհարկե, «նեղանալ-չնեղանալու» հարթությունում չէ։ Միջպետական հարաբերություններում նման կատեգորիաներ ընդհանրապես չկան։ Խնդիրը երեւի այն է, որ Հայաստանն այլեւս չի ցանկանում «բազում մանր ծառայություններ» մատուցել ու ձգտում է ձերբազատվել Շուրա Բալագանովի կարգավիճակից, որում իրենց այնքան լավ էին զգում նախկին իշխանությունները /նրանց քարոզչամիջոցներն, ի դեպ, մինչեւ հիմա որպես հիմնական հաղթաթուղթ ներկայացնում են տարիներ շարունակ իբր ձրի ստացված «վիտամինների» ցանկը/։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա մեզ ոչ թե հովանավորներ են պետք, այլ դաշնակիցներ։ Եվ այդ իմաստով «հովանավորչության» վերացումը միայն նպաստում է իրական դաշնակցային հարաբերությունների ստեղծմանը։ Հովանավորչության մասին հայտնի խոսք կա՝ «եթե միլիոնատեր քեռին հովանավորում է զարմուհուն ու ադամանդներ նվիրում, ուրեմն կամ քեռին է կեղծ, կամ ադամանդները»։ Հիմա հարց՝ մեզ այդպիսի՞ հարաբերություններ են պետք, թե՞ այնուամենայնիվ լուրջ դաշնակցային համագործակցություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի ու ռազմաքաղաքական շահերի համադրման սկզբունքի վրա։

Վստահաբար՝ երկրորդը։ Որքան էլ ավելի դժվար լինի ու ավելի լուրջ աշխատանք պահանջի։

Արմեն Բաղդասարյան

Տպել
7962 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)