Մեկնարկում է շախմատի ՀՀ առաջնությունը. տղամարդկանց միջեւ հավասար պայքար է սպասվում

Մեկնարկում է Հայաստանի՝ տղամարդկանց եւ կանանց շախմատի 2019 թ. առաջնությունը: Այն սկսվելու է վաղը՝ հունվարի 12-ին: Ընթանալու է առանց հանգստյան օրերի: Ավարտվելու է հունվարի 20-ին: Տղամարդկանց պայքարին մասնակցելու են Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը եւ Շանթ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում մրցաշարի գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանն ընդգծեց, որ հավասար պայքար է սպասվում:

«Մեծ սպասելիքներ ունենք այս մրցաշարից, որովհետեւ այս տարի կարգը նորից շատ բարձր է: ՖԻԴԵ-ի սանդղակով՝ 14-րդ կարգի մրցաշար է, որն ազգային առաջնությունների համար շատ բարձր ցուցանիշ է: Հաշվի առնենք նաեւ, որ մեր ուժեղագույն շախմատիստները, որոնք հավաքականում իրենց տեղն ունեն, չեն մասնակցում, եւ նույնիսկ այդ պարագայում կարգը շատ բարձր է: Բայց բարձր լինելուց բացի՝ կարծում եմ՝ այս մրցաշարի առանձնահատկությունն այն է, որ մենք շատ հավասար կազմ ունենք: 10 մասնակից կա, եւ յուրաքանչյուրը, ինձ թվում է, կարող է հավակնել մրցանակային տեղի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ երիտասարդները պետք է փորձեն հասնել ավելի մեծ բարձունքների, մոտենալ Լեւոն Արոնյանին:

Կանանց առաջնությանը նույնպես մասնակցելու է 10 հոգի: Նրանք են Մարիա Կուրսովան, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գեւորգյանը, Աննա Խաչատրյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Ավետիսյանը, Մարիամ Մկրտչյանը, Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը եւ Անահիտ Մկրտչյանը: Կանանց դեպքում մրցումներն առաջին կարգի են:

«Վերջին տարիներին աղջիկների մրցաշարը նույնպես հետաքրքրացել է: Անցած տարի մեր հավաքականը ՀՀ առաջնության արդյունքների հիման վրա համալրվեց 2 երիտասարդ շախմատիստուհիներով, որոնք իրենց շատ լավ դրսեւորեցին օլիմպիադայում, եւ նրանց շնորհիվ ՀՀ կանանց հավաքականը շատ հաջող հանդես եկավ: Կարծում եմ, որ վերջին ծիծեռնակները չեն լինելու կանանց շախմատում, մենք կունենանք նոր շախմատիստուհիներ, եւ շատ հետաքրքիր կլինի: Միրցաշարի ընդհանուր մակարդակը, իհարկե, միջազգային մակարդակով շատ բարձր չէ, որովհետեւ մեր երիտասարդ շախմատիստուհիները դեռ բարձր վարկանիշ չունեն»,- ասաց Վարդապետյանը:

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը տեղի ունեցավ վիճակահանությունը: Կանանց եւ տղամարդկանց մրցաշարերն ընթանալու են շրջանաձեւ կարգով: Չեմպիոնները համալրելու են Հայաստանի հավաքականների կազմերը: Տղամարդկանց պայքարում 1-5-րդ տեղերը գրավածներըն իրավունք կստանան մասնակցելու 2019 թ. Եվրոպայի անհատական առաջնությանը: Կանանց պայքարում 1-3-րդ տեղերը գրավածները կկարողանան մասնակցել ՀՀ հաջորդ տարվա առաջնությանը: Տղամարդկանց մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմելու է մոտ 5 մլն, կանանց մրցաշարինը՝ մոտ 1 մլն 100 հազար դրամ: Մրցումներն ամեն օր սկսվելու են 15:00-ին: Մուտքն ազատ է:

Տպել
1214 դիտում

Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել. ՔԿ

ԱՄՆ կառավարությունը 2020թ.-ին կավելացնի Հայաստանին տրամադրվող աջակցությունը մոտ 40 տոկոսով

Կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ. Լիլիթ Ալեքսանյան

Նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնին

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալները նորից պաշտոն կստանան. ՊՆ-ում վերահսկողության ծառայություն է ստեղծվում

Ափսոսում եմ, որ Արտակ Զաքարյանի համար անակնկալ է եղել հակառակորդի հարձակումը․ Անդրանիկ Քոչարյան

Հայաստանում հաշվառված թմրամիջոց օգտագործողների թիվն աճել է․ նախարարության մասնագետը 3 պատճառ է նշում

ՀՀ քաղաքացիների ոտքերից կախվելը և նրանց ճահիճների մեջ քաշելն ու այնտեղ պահելը չի ստացվելու. վարչապետ

Ինչպե՞ս Ճապոնիային հաջողվեց նվազեցնել սիգարետի վաճառքը․ փաստեր

Որպես անհետ կորած որոնվող 77-ամյա Լաուրա Հայրապետյանը հայտնաբերվել է. ոստիկանություն

18 մարմնավաճառ է բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին (տեսանյութ)

Նախարար Ռուստամ Բադասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Գեւորգ Սիմոնյանին

Հայկական շոու-բիզնեսի աստղային զույգերը

Ամուսինը խոհանոցային դանակով հարվածել է կնոջը. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները ավելի լայն շրջանակ ունեն, քան Էթիկայի հանձնաժողովը․ Էդգար Շաթիրյան

Պատգամավորներն առաջարկում են մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը դադարեցնել

ԱԺ-ն քննարկում է կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների նախագծերը ինքնուրույն հանրային քննարկման դնելու հարցը

Գեւորգ Կոստանյանը ոնց որ թե միտք չունի գալ Հայաստան․ Անդրանիկ Քոչարյան

Մովսես Հակոբյանը հրավիրվելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով. Անդրանիկ Քոչարյան

Հանդիպում-քննարկում ՊՆ-ում կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ