«Արցախի» նոր սեփականատերը գործարար է, որը սիրում է ֆուտբոլ. պատմում են ակումբից

«Արցախ» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատեր Կարեն Աբրահամյանը գործարար է, որը սիրում է ֆուտբոլ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրան այսպես ներկայացրեց ակումբի՝ մամուլի հարցերով պատասխանատու Ռուբեն Մելոյանը: Պատմեց, որ Աբրահամյանն իմացել է, որ Երեւանում կա ակումբ, որը կարող է ձեռք բերել եւ համաձայնության է եկել արդեն նախկին սեփականատեր Սեւան Ասլանյանի հետ:

«Երեւանցի է: Գրեթե ամբողջ կյանքում ապրել, աշխատել է Երեւանում: Մի քանի տարի առաջ գնացել է Ռուսաստան: Այնտեղ ունի բիզնես հետաքրքրություններ եւ գործընկերներ, որոնց աջակցությամբ որոշում է կայացրել զբաղվել այս գործով: Հայկական ֆուտբոլը սկսում է դառնալ շահավետ բիզնես: Դա պատճառներից մեկն է: Եվ լինելով ֆուտբոլի սիրահար նա եւ նրա ընկերներն ընդհանուր հայտարարի են եկել, մտածել են, որ պետք է այստեղ ինչ-որ բան անել: Տեղեկացել են, որ այստեղ կա հնարավորություն ոչ թե զրոյից սկսելու, այլ որոշակի պատմություն, ենթակառուցվածքներ ունեցող ակումբ ձեռք բերելու: Եղել է հանդիպում նախկին սեփականատիրոջ հետ: Եղել է համաձայնություն, ինչի շրջանակներում էլ Կարեն Աբրահամյանը դարձել է նոր սեփականատեր»,- պատմեց Ռուբեն Մելոյանը:

Ղեկավարությունը զբաղվում է թիմի կազմի համալրմամբ: Արդեն նոր գլխավոր մարզիչ կա՝ Սեւադա Արզումանյանը: Այս մրցաշրջանից հետո ակումբը նաեւ նոր անուն է ունենալու: Հնով՝ «Արցախ» անունով, հանդես է այն թիմը, որը ստեղծելու է Սեւան Ասլանյանը եւ համալրելու է հիմնականում Արցախի Հանրապետության առաջնության ֆուտբոլիստներով: Կարեն Աբրահամյանի ակումբի անվան վերաբերյալ էլ դեռ վերջնական որոշում չկա:

«Մտածում ենք: Երեւանի հետ կապված կլինի: Տարբերակներ կան: Այդ ամենը քննարկվում է»,- ասաց Մելոյանը՝ ավելացնելով, որ ակումբը ներկայացնելու է Երեւանը:

Այս շրջանում նոր ղեկավարությունը լրջորեն զբաղվում է ենթակառուցվածքներով՝ սկսած սեփական ավտոբուս ունենալու խնդրից վերջացրած մշտական մարզաբազայի հարցով: Մելոյանը նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից օգնություն են խնդրել «Միկա» մարզահամալիրի վերաբերյալ, որն այժմ վարձակալում են: Մելոյանն ասաց, որ այն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ենթակայության տակ է, եւ իրենք փորձում են հասկանալ՝ որքան ժամանակով այն կարող են զբաղեցնել, արդյոք հնարավոր է երկարաժամկետ պայմաններով, թե իրենք այլ տարբերակ պետք է մտածեն:

Տպել
2186 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ