Կոտրել է դուռս, առանց զգուշացնելու՝ քանդել տանս պատը. ապօրինություններ ու պայքար սեփական բիզնեսների համար

Երեւանի Վարդանանց փողոցի 24 շենքի թիվ 3 բնակարանի սեփականատեր Մարիամ Հակոբյանն ու ամուսինը՝ Հովհաննես Տոնոյանը, բողոքում են առաջին հարկում գտնվող իրենց բնակարանի նկուղային հարկի սեփականատեր Հրաչյա Գրիգորյանից ու Մարգարիտա Ամիրբեկյանից:

Հայտնում, որ վերջիններս 2011 թվականին շինարարական աշխատանքներ են սկսել եւ անձրեւածածկ տեղադրել, որը խանգարում է առաջին հարկի իրենց բնակարանին: «Օրերս իմ բնակարանի պատուհանի առջեւ գովազդային պաստառ է է փակցրել՝ ծակծկելով պատուհանները»,- ասաց Հովհաննես Տոնոյանը:

Լուսանկարում՝ Հրաչյա Գրիգորյանին պատկանող խանութն է, գովազդի պաստառի հետեւի ճաղավանդակներով պատուհանները Հովհաննես Տոնոյանի բնակարանինն են

Ի սկզբանե, տեղեկանալով անձրեւածածկի մասին, շենքի հարեւաններով բողոքով դիմել են Երեւանի քաղաքապետին, որն էլ անվավեր է ճանաչել 2011 թվականի սեպտեմբերի 6-ին տրված շինթույլտվությունը: Որոշման հիմքում դրվել է, որ շինարարություն իրականացնող Մարգարիտա Ամիբեկյանը խախտել է թիվ 24 շենքի բնակիչ Մարիամ Հակոբյանի եւ մյուս սեփականատերերի իրավունքները:

Որից հետո Մարգարիտա Ամիբեկյանը Երեւանի քաղաքապետի որոշումը հայցադիմումով վիճարկել է ՀՀ վարչական դատարանում: Վերաքննիչ դատարանի 2014 թվական ապրիլի 22-ի որոշմամբ՝ հայցը մերժվել է: Սակայն ավելի ուշ Մարգարիտա Ամիրբեկյանին եւ Հրաչյա Գրիգորյանին հաջողվել է շինարարությունը շարունակել: Նրանք սկսել են տարածքն ընդլայնել:

Քաղաքացի Մարիամ Հակոբյանն ու ամուսինը՝ Հովհաննես Տոնոյանը, բողոքում են ու նշում, որ տարածքը նախկին վիճակին չի բերվել: Բացի այդ, հայտնում են, որ Հրաչյա Գրիգորյանը շարունակում է խախտել իրենց իրավունքները՝ պարբերաբար վնաս պատճառելով: Երկու ընտանիքների պայքարը Երեւանի քաղաքապետարանի կողմից շինարարության թույլատրմամբ, կամ արգելմամբ չի սահմանափակվում: Դատարանում քննվում է Հովհաննես Տոնոյանի հայցն ընդդեմ Հրաչյա Գրիգորյանի:

Մարիամ Հակոբյանն ու Հովհաննես Տոնոյանը հայտնում են, որ թեեւ բնակարանի օրինական սեփականատերն են, սակայն մինչ օրս չեն կարողանում այն վերանորոգել եւ բնակության համար պիտանի դարձնել:

Հովհաննես Տոնոյանի խոսքով՝ բնակարանը, որն իրենք այդպես էլ չեն կարողանում իր նպատակին ծառայեցնել, նախկինում պատկանել է Հրաչյա Գրիգորյանի ընտանիքին: Ծնողների մահից հետո Հրաչյա Գրիգորյանի քույրը՝ Լոլիտա Գրիգորյանը, բնակարանը վաճառել է իրեն: Հովհաննես Տոնոյանը վստահեցնում է, որ տարիների ընթացքում Հրաչյա Գրիգորյանի բազմաթիվ վնասներն ու բնակարանի վերանորոգմանն ու շահագործմանը խոչընդոտելը մեկ պարզ պատճառ ունի՝ Հրաչյա Գրիգորյանը հայրական տնից ոչինչ չի ժառանգել:

Նշենք, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում է գտնվում Հրաչյա Գրիգորյանի հայցն ընդդեմ իր քրոջ՝ Լոլիտա Գրիգորյանի:

Կռվախնձոր դարձած բնակարանն այս պահին անմխիթար վիճակում է: Տոնոյանի խոսքով՝ Հրաչյա Գրիգորյանի ձեռքով այնտեղ քանդման եւ ապօրինի շինարարական աշխատանքներ են ծավալվել: «Նա կոտրել է դուռս, առանց մեզ զգուշացնելու՝ մտել տուն, քանդել պատը, ավիրել տունը: Այդ ամենը հաստատվել է փորձագետի տված եզրակացության հավելված լուսանկարներում: Բնակարանը դարձել է բնակության համար ոչ պիտանի», -ասաց Հովհաննես Տոնոյանը՝ ավելացնելով, որ բնակարանը մինչ օրս ջուր չունի:

Հրաչյա Գրիգորյանը ՀԺ-ի հետ զրույցում չթաքցրեց, որ դիտավորյալ է կազմակերպել, որ Տոնոյանի բնակարանը ջուր չունենա: Նաեւ նշեց, որ Հովհաննես Տոնոյանի ընտանիքի հետ թշնամիներ են: Հայտնեց, որ նշված մեղադրանքների հետ կապված քրեական գործ կա հարուցված է, բայց իրականում տան կոյուղին շատ շուտ է վնասված եղել, որի հետեւանքով ջուրը լցվել է իր խանութ, չկարողանալով կապ հաստատել սեփականատերերի հետ՝ բարձրացել եւ «վերանորոգել է»:

Վերջինիս խոսքով՝ դուռը բաց է եղել, բարձրացել, ջուրը փակել է, սակայն Հովհաննես Տոնոյանն էլ այլ բանի մասին է փաստում՝ նշելով, որ Հրաչյա Գրիգորյանը ապօրինաբար ներխուժել է իր բնակարան, կոտրել դուռը, ապա քանդել հյուրասենյակի այն հատվածը, որտեղով ջրատար խողովակն է անցնում:

«Քրեական գործ է հարուցված ինձ վրա, դե թող ապացուցեն՝ ինձ դատի տան: Իրենք ամեն գնով ուզում են ինձ վնասներ տան: Դրանք երկար տարիներ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ էն հանցագործ Կարեն Գասպարյանի կռիշի տակ են եղել: Անգամ Կարեն Գասպարյանն է ինձ կանչել ռազբոռկի, ասել՝ էդ խանութդ փակել կտամ»,-ասաց Հրաչյա Գրիգորյանը:  

Վերջինիս խոսքով՝ դեռեւս նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք են փորձել իրեն հալածել, սակայն չի ստացվել: «Նրանք ուզում էին այդ տունը առնելուց հետո փողոցի կողմից շինարարություն անել եւ խանութ դարձնել, իմ խանութն էլ խոչընդոտ է, միակ պատճառը դա է, ուրիշ ոչինչ»,- ասաց Հրաչյա Գրիգորյանը:

Տպել
2833 դիտում

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է