Անկարան չի պատրաստվում Սիրիայի քրդերի անվտանգության հարցը համաձայնեցնել Վաշինգտոնի հետ

10/01/2019 schedule14:18

Պաշտոնական Անկարան այսօր վերստին ընդդիմացել է Սիրիայի քրդերի անվտանգությունը երաշխավորելու Վաշինգտոնի պահանջին ու պնդել, թե չի պատրաստվում այս հարցը համաձայնեցնել Նահանգների հետ:

«Քրդական ահաբեկչական խմբավորումների դեմ Եփրատի արևելքում ծրագրված գործողությունները կախված չեն Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերումից», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Ազատությունը:

«Եթե ամերիկյան զորքի դուրսբերումը հետաձգվի՝ ծիծաղելի պատճառաբանություններով, թե իբր թուրքերը կոտորում են քրդերին, ինչը իրականությունը չի արտացոլում, մենք, միևնույն է, կիրագործենք մեր ծրագիրը», - թուրքական NTV -ին ասել է Մևլյութ Չավուշօղլուն՝ կրկին պնդելով, թե այդ տարածքում քրդական խմբավորումների ներկայությունը սպառնալիք է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության համար:

Հայտարարությունից օրեր առաջ՝ շաբաթասկզբին, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նախապայման էր առաջադրելԹուրքիային և հայտարարել, թե Ամերիկան զորքերը Սիրիայից դուրս կբերի այն ժամանակ, երբ Անկարան կերաշխավորի քրդերի անվտանգությունը: Անկարան հրաժարվում է նման երաշխիքներ տալ:

Տպել
600 դիտում

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր»բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում

Նախաքննության ընթացքում առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանինն

Մյունխեն-Երևան չվերթով հետախուզվող է Հայաստան վերադարձել

Ադիգեայի ՆԳՆ կողմից հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին

Հրդեհ Սարատովկայում

Արագածոտնում նվազել են ավազակային հաձակումներն, աճել՝ բնակարանային գողության դեպքերը. դատախազն ամփոփել է 2019 թվականը

Կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական հետեւանքները

«Անարդար է, ես ոչ մի վատ բան չեմ արել». Դոնալդ Թրամփը հնարավոր իմփիչմենտի մասին

Ստեփանավանում 2500 հակ անասնակեր է այրվել