Կապանի ստադիոնը չի նորոգվում. սեփականատերը՝ ներկա վիճակի ու Վահե Հակոբյանի 6 մլն դրամ պարտքի մասին

Կապանի «Գանձասար մարզական կենտրոն» մարզադաշտում վերանորոգում չի իրականացվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց սեփականատեր Գագիկ Օհանջանյանը: Նախկինում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ մարզադաշտը կվերանորոգվի, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն էլ 2018-ի դեկտեմբերին կայացած իր ասուլիսում նշել էր, որ եռակողմ բանակցություններ կան: Հույս էր հայտնել, որ արդյունքները դրական կլինեն եւ ասել, որ ֆեդերացիան խոտածածկի հարցում պատրաստ է օգնել, սակայն, Օհանջանյանի խոսքով, ամեն ինչ այնպես է, ինչպես նախկինում:

«Ոչ մի բան, բացարձակապես ոչ մի բան: Նույն վիճակում է: Ոչ մի բան էլ պարզ չէ՝ գալու են խաղան, թե ինչ են անելու: Մարզադաշտը սեփական է, ես ինչպե՞ս կարող եմ տալ, որ վերանորոգեն: Պետք է գան խոսեն, պայմանավորվեն, եթե առնում են, առնեն, եթե վարձակալում են... ոչ մի բան պարզ չէ»,- ասաց նա:

Օհանջանյանը նշեց, որ ֆեդերացիայից ոչ մեկ իր հետ չի հանդիպել: Ինքն էլ չի փորձել կապ հաստատել: Մարզադաշտը 2017 թ. փետրվարից որոկազրկված է, քանի որ ենթակառուցվածքները չեն համապատասխանում ՀՖՖ չափանիշներին. տրիբունաները, խոտածածկը, հանդերձարանները եւ սանհանգույցն անմխիթար վիճակում են: Նախկինում այնտեղ տնային հանդիպումներն էր անցկացնում «Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմը, սակայն ստիպված տեղափոխվեց Երեւան: Օհանջանյանը համաձայն չէ մարզադաշտի վերաբերյալ ՀՖՖ կարծիքի հետ: Նշում է, որ խնդիրներ կան միայն տրիբունաների հետ կապված: Այդ հարցը լուծելու համար Կապանի նախկին քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի միջոցով առաջարկ է արել Սյունիքի նախկին մարզպես, «Գանձասար-Կապանի» նախագահ Վահե Հակոբյանին, սակայն արձագանք չի եղել:

«Դաշտը նորմալ վիճակում է: Մարզադաշտը վերանորոգման ենթակա չէ: Տրիբունաների հարցն է, այն էլ նախկին մարզպետը՝ Վահե Հակոբյանը, «Գանձասար մարզական կենտրոնին» գումար է պարտք: Մի քանի անգամ ասել եմ՝ այդ պարտքի փոխարեն, բերենք այդ նստարանները տեղադրենք, պրծնենք: Ու էլի ոչ մի բան չկա: Վարձակալության գումարը չի տվել: 3 ամսվա գումար չի տվել՝ 6 մլն դրամ: Խոսակցություն է եղել, իրենց ասել եմ, առաջվա քաղաքապետին՝ Աշոտ Հայրապետյանին, մի քանի անգամ ասել եմ՝ այդ գումարի տեղը բերեն տրիբունաները կարգավորեն, խաղերն այստեղ անցկացնեն: Սուտ բաներ են, որ դաշտը քանդված է, միայն խոսակցություններ են: Այսօր Հայաստանում այս խոտածածկի նման խոտածածկ չկա»,- ասաց Օհանջանյանը:

Սեփականատերը նշեց, որ, անկախ նրանից, որ մարզադաշտում խաղեր չեն անցկացվում, ինքը շարունակում է խնամել այն: Ասաց, որ ընկերների հետ միասին այստեղից-այնտեղից գումար են հայթայթում ծախսերը հոգալու համար:

ՀԺ-ն փորձեց վերանորոգման ծրագրերի հետ կապված մանրամասներ ճշտել Արմեն Մելքիբեկյանից: Նա ասաց, որ վերջին ասուլիսից հետո առանձնապես ոչինչ չի փոխվել: Նշեց, որ ավելի ուշ կկարողանա մանրամասներ ներկայացնել:

Տպել
2316 դիտում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը