Մինչ տնօրենը ԱՄՆ-ում տոներն էր վայելում՝ ԱԻՆ-ը կոտրեց թատրոնի դուռը. նորանշանակ տնօրենին դիմավորող չեղավ

Հունվարի 9-ին Խորեոգրաֆիայի պետական թատրոնի դռները բացվեցին ԱԻՆ-ի աշխատակիցների միջամտությամբ: Թատրոնի տարածք մուտք գործելն ԱԻՆ-ի միջամտությամբ կազմակերպել էր մշակույթի նախարարությունը՝ փոխնախարար Նազենի Ղարիբյանի գլխավորությամբ:

Խնդրահարույց եւ տարիներ շարունակ ակտիվությամբ աչքի չընկնող այս թատրոնում տնօրենի պայքար է: Նազենի Ղարիբյանի խոսքով՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին լրացել է Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանի պայմանագրի ժամկետը: Ըստ փոխնախարարի՝ թատրոնի նախկին տնօրենին օրինականորեն զգուշացվել է, որ հնարավոր է պայմանագիրն այլեւս իր հետ չշարունակվի:

Հանձման-ընդունման արարողությունը սկզբունքորեն պետք է լիներ դեկտեմբերի 28-ին, եւ պետք է բանալիներն ու կնիքը հանձնվեր նախարարությանը: Սակայն ոչ մի կերպ չի հաջողվել կապ հաստատել եւ աշխատավայրում հանդիպել թատրոնի գոնե մեկ աշխատակցի: 22 հոգանոց անձնակազմը տարբեր պատճառաբանություններով չի ներկայացել:

«Երեկ առավոտից մենք ոչ մի կերպ չենք կարողանում ո՛չ բանալի, ո՛չ կնիք ստանալ, աշխատողներից որեւէ մեկը չի արձագանքում: Նման դեպք, նման սաբոտաժ երբեւէ չի եղել: Երեկվանից ե՛ւ ես ե՛ւ նախարարը փորձում էինք հասկանալ, թե ինչ կարելի է անել: Դիմեցինք ոստիկանություն, որպեսզի հասկանանք, թե ինչպես վարվել: Սա պետական տարածք է, նախարարության տարածքն է, եւ մենք իրավունք ունենք մտնել այստեղ»,-ասաց Նազենի Ղարիբյանը:

Փոխնախարարը նաեւ հայտնեց, որ փորձել են բանակցությունների գնալ, այսօր ժամը 12:00-ին պայմանավորվել են հանդիպել թատրոնի դռան դիմաց, որպեսզի ստանան շենքի բանալիները, սակայն ապարդյուն: Մի քանի ժամ սպասելուց հետո նախարարությունը դիմեց ծայրահեղ քայլերի, 911 ծառայության աշխատակիցների օգնությամբ կոտրվեց թատրոնի դուռը:

ԱԻՆ-ի աշխատակիցների միջամտությամբ դուռը բացելուց հետո, Ղարիբյանը հայտնեց, որ ժամանակավոր պաշտոնակատարն այսօրվանից կսկսի աշխատել, մեր հարցին, թե աշխատակիցներից անգամ մեկ անձ չկա, ինչպես եւ ում հետ է աշխատելու, փոխանախարարն ասաց, որ եթե չներկայանան, ապա բոլորին կհեռացնի աշխատանքից. «Մենք ամեն ինչ կանենք օրենքի շրջանակներում»:

Նազենի Ղարիբյանի խոսքով՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի համար մի քանի դիմումներ են ընդունել եւ իրենք նպատակահարմար են գտել նախքան մրցույթ հայտարարելը տնօրենի ժպ նշանակել Լիլիթ Փալանջյանին:

Թատրոնի աշխատակիցներն ամեն մեկը մի տեղ են, սակայն հայտնում են, թե իբր հյուրախաղերի են մեկնել: Ղարիբյանը հայտնեց, որ աշխատակիցները նախ պատճառաբանել են, թե Տավուշում են, ապա ասել՝ Ջավախքում են, ամեն գնով խուսափել հանդիպելուց, իսկ տնօրենը հայտնել է, որ գտնվում է ԱՄՆ-ում: «Մենք զանգել ենք իրենց նշած վայրերը, ճշտել, որ այնտեղ ոչ մի հյուրախաղի էլ չեն: Այսինքն, մինչեւ ծայրահեղ քայլերի դիմելը փորձում ենք ամեն գնով այս խնդիրը լուծել: Երեկ պետք է գային, չեկան, այսօր էլ կրկին խաբեցին»,-ասաց Ղարիբյանը:

Ըստ փոխնախարարի՝ թատրոնն ունի բազում խնդիրներ, եւ այն փակման վտանգի առաջ է կանգնած: «Մենք որոշեցինք ոչ թե թատրոնը միանգամից փակել, այլ տալ եւս մեկ հնարավորություն եւ փորձել հասկանալ՝ արդյո՞ք կարելի է այն վեակենդանացնել: Որոշեցինք, որ ամեն դեպքում նույն տնօրենի պաշտոնավարումը, թեկուզ ժամանակավոր՝ նպատակահարմար չէ»,-ասաց նա:

Ղարիբյանը հայտնեց, որ թատրոնն ունի ոչ միայն ֆինանսական, այլեւ բովանդակային մի շարք խնդիրներ: Անգամ աշխատանքն է անհասկանալի: Ինչ վերաբերում է տնօրենին, փոխնախարարն ասաց. «Չի կարող նույն մարդը այդքան տարի շարունակել նույն տեղում աշխատել, սկզբունքորեն հետեւում է, որ նոր մարդ պետք է գա, որպեսզի մենք կարողանանք օբյեկտիվ պատկեր ունենալ»:

Ղարիբյանը չբացառեց, որ թատրոնում շատ բաներ արվել են նախկին տնօրենի սեփական միջոցների հաշվին, միաժամանակ նկատեց, որ նախարարությունը տարբեր ծրագրերում է ընդգրկել, որպեսզի կարողանան ֆինանսական խնդիրները լուծել: Նա տեղյակ չէր, թե նախկին տնօրենը քանի տարի է պաշտոնավարել եւ թե թատրոնն առահասարակ քանի տարի է՝ ինչ գոյություն ունի, սակայն նշեց, որ 20 հոգուց բաղկացած անձնակազմն այս պահին «արձակուրդի» մեջ է:

Փոխնախարարի խոսքով՝ թատրոնում բազմաթիվ հաստիքներ կան գրված, որոնք, իրականում մարդ չի զբաղեցնում: Ըստ այդմ՝ գեղարվեստական ղեկավարը նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի հորեղբոր որդին է, փոխտնօրենի անուն է գրած, բայց հայտնի չէ, պարեկ չունի, բայց հաստիք կա: «Մեզ վաղուց էին ասել, որ այս թատրոնում խնդիրներ կան, նախարարությունն անցյալ տարի աուդիտ էր ուղարկել, գրանցել որոշակի խախտումներ»,-ասաց նա:

«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց ԱՄՆ-ում գտնվող Գայանե Կարապետյանի հետ, որին խիստ զայրացրել է նախարարության նման մոտեցումն ու ուժով թատրոնի դռները բացելը: Գայանե Կարապետյանն ամուսնու՝ ռեժիսոր եւ դերասան Ռաֆայել Գրիգորյանի հետ 8 տարի առաջ հրավիրվել է Հայաստան:

Ամուսինները 2010 թվականին ԱՄՆ-ից վերադարձել էին Հայաստան, իշխանությունները բազմաթիվ կեղծ խոստումներ էին տվել: Մեր զրույցում Գայանե Կարապետյանն ասաց, որ ամուսնուն խոստացել էին, որ Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար պետք է լինի, սակայն չիրականացրեցին խոստումը:

Գայանե Կարապետյանի նախկին աշխատասենյակը

«Իրենց մեղքը քավելու համար Խորեոգրաֆիայի թատրոնը կապեցին իմ վզին: Ներդրումներ եմ արել, ինքս իմ միջոցներով եմ թատրոն ստեղծել՝ կաթսայատան տարածքը վերածելով թատրոնի: Անգամ այն դուռը, որը հիմա բացել են ԱԻՆ-ի միջոցով, դա էլ է իմ ներդրումների արդյունք: Մենք տարիներ շարունակ նամակ բողոքներ ենք գրել, որ տարրական նորմերին անգամ չի համապատասխանում թատրոնը, սակայն ապարդյուն եւ այսօր հանկարծ հիշել են մեր թատրոնի մասին»,-ասաց նախկին տնօրենը:

Գայանե Կարապետյանը նշեց, որ բազմաթիվ ջանքերի միջոցով է կարողացել հասնել նրան, որ պարարվեստի ուսումնական կենտրոնի դահլիճը գոնե շաբաթական 4 օր, մի քանի ժամով տրամադրվի իրենց, որպեսզի կարողանան ներկայացումներ անել: «Ոչ այս նախարարը ոչ էլ փոխնախարարը ոչ մի անգամ թատրոն ոտք չեն դրել», ասաց նախկին տնօրենը եւ հայտնեց, որ մշակույթի նախարարությունը թատրոնին տարեկան տրամադրում է 25 միլիոն դրամ:

Գայանե Կարապետյանը բացառեց փոխնախարար Ղարիբյանի հայտարարությունները, մասնավորապես՝ թատրոնում իր մերձավորներին աշխատանքի տեղավորելն ու հաստիքներ զբաղեցնելը: Նշեց, որ թատրոնում աշխատում է միայն իր ամուսինը, որը տարիներ շարունակ գրեթե անվճար բեմադրություններ է արել. «Թող Ղարիբյանը բարի լինի ու գոնե տեղեկացվի, թե մենք երբ եւ ինչ հաստիքներ ենք ունեցել»:

Խոսելով նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի մասին՝ Գայանե Կարապետանն ասաց, որ չի ճանաչում նրան. «Այդ աղջկա դեմ մենք ոչինչ չունենք, նա դեռ չգիտի, թե ուր է ընկել»: Նախկին տնօրենի խոսքով՝ դեկտեմբերի 28-ին գնացել է նախարարություն, ցանկացել հանդիպել Ղարիբյանի հետ, սակայն մերժել են՝ ասելով, որ Ղարիբյանը մեկնում է: «Աշխատակազմի աշխատակիցներին ասացի, որ ժամկետս լրանում է, սակայն ոչ ոք այդ հարցով չի զբաղվում: Ոչ ոք ժամանակ չուներ այդ թեմայով զբաղվելու, ինձ ասացին՝ գնացեք, աշխատեք, ընտրությունները կվերջանան, կտեսնենք՝ ինչ կլինի»:

Գայանե Կարապետյանի համոզմամբ՝ նման պայմաններով եւ 22 հաստիքով թատրոն պահելն անիմաստ է: «Տարիներ շարունակ 5 հոգի աշխատող են եղել, մի հոգին հիվանդության պատճառով չի եկել, մյուսն այլ պատճառով, գրեթե միշտ ներկայացումը կիսատ է մնացել գումար չլինելու պատճառով: Ես որ եկել եմ, մեկ կնիք ու մեկ շտամպ են տվել ինձ»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, նախկին տնօրենի համար անհասկանալի են մնում նախարարության օպտիմալացման այս թոհուբոհի մեջ Ղարիբյանի հապճեպ քայլերն ու նոր տնօրեն նշանակելու հակվածությունը: «Թող թատրոնի փոխտնօրենին նշանակեին ժամանակավոր պաշտոնակատար, երբ որ մրցույթ կհայտարարեին, այդ ժամանակ էլ գար իրենց ԺՊ-ն: Ղարիբյանը շահադիտական նպատակեր ունի, քանի որ չգիտի՝ կմնա՞ նախարարությունում, թե՝ ո՛չ: Նա փորձում է իր շրջապատի մարդկանց ինչ-որ պաշտոնների նշանակել տալ»,-ասաց Գայանե Կարապետյանը:

Վերջինս պատմեց, որ տարիներ առաջ Հայաստանում իրենցից բնակարանը խլել էին, ինչի պատճառով էլ երկրից հեռացել էին ԱՄՆ, սակայն այսօր էլ նման խնդիրների առջեւ են կանգնել: «Շատ ցավալի է, որ պատմությունը կրկնվում է: Ես վարչապետին էլ եմ գրել, եւ խնդրել, որ թույլ տա մենք առանձին աշխատենք: Մենք մեր ներկայացումներով կարող ենք ինքնաֆինանսավորվել եւ հրաշալի ապրել: Աշխատենք գոնե մեր դրած ներդրումները հետ բերելու նպատակով, ո՛չ փող ենք ուզում, ո՛չ էլ որեւէ աջակցություն: Մենք պատրաստ ենք աշխատելու, բայց մեզ խանգարում են՝ հանձինս Նազենի Ղարիբյանի եւ Լիլիթ Մակունցի»,- ասաց Գայանե Կարապետյանը:

Տպել
6003 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով