Սպանել էր աներորդին՝ փեսային հայհոյելու համար պատիվ պահանջելիս. 45-ամյա որոտանցու սպանությունը բացահայտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննված քրեական գործով պարզվել են Որոտան համայնքի 45-ամյա բնակիչ Ռոմիկ Օհանջանյանի սպանության՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի համագյուղացուն՝ ծնված 1983թ.։

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, Ռոմիկ Օհանջանյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 2018թ. ապրիլի 1-ին՝ որովայնի շրջանում։ Վերջինս անմիջապես տեղափոխվել էր բժշկական կենտրոն, սակայն վիրահատության ընթացքում՝ մահացել։

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով հետագայում նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

Սպանությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ 45-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Սյունիքի մարզի Որոտան համայնքի «Մարկոսյանի աղբյուր» կոչվող տեղանքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ դանակի գործադրմամբ։

2018թ. ապրիլի 1-ին՝ ուշ երեկոյան, ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Որոտանի բնակիչ Մ.Հակոբյանը և հայտնել, թե տուժողին ինքն է դանակահարել՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում և դիմել փախուստի՝ դանակը նետելով Որոտան գետը:

Մ.Հակոբյանի ինքնախոստովանական ցուցմունքում մատնանշված հանգամանքներն ստուգելու, քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ կատարված մեծածավալ քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում չեն հիմնավորվել սպանությունն իր կողմից կատարած լինելու վերաբերյալ Հակոբյանի ցուցմունքները, ավելին՝ պարզվել է, որ Ռոմիկ Օհանջանյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառել է Մ.Հակոբյանի աներորդին։

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. ապրիլի 1-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Որոտանի բնակիչները հանդիպել են «Մարկոսյանի հուշաղբյուր» կոչվող վայրում, որտեղ Մ.Հակոբյանի աներորդին՝ Է.Մարկոսյանը, Ռ.Օհանջանյանից պարզաբանումներ է պահանջել՝ նույն օրն ավելի վաղ հեռախոսազրույցի ընթացքում իր փեսային հայհոյելու համար, ինչի ժամանակ էլ տուժողին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները։ Է.Մարկոսյանի կողմից Օհանջանյանին դանակով հարվածելու վերաբերյալ ցուցմունքներ են տվել բազմաթիվ վկաներ, ովքեր դրանք պնդել են նաև առերես հարցաքննության ժամանակ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Է.Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։

Տպել
1960 դիտում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց