Գյումրու թիվ 18 դպրոցում կրկին դասերը չվերսկսվեցին, շինարարը տնօրենի զանգերին չի արձագանքում

08/01/2019 schedule18:15

Գյումրու թիվ 18 դպրոցում շինարարն աշխատանքն ամբողջությամբ չավարտած հեռացել եւ մինչ օրս չի վերադարձել: Վանաձորի «Նեմրութ» ՍՊԸ-ն մինչ օրս դպրոց մտնող գազատար խողովակի վրա տեղադրվելիք գազահաշվիչը չի տեղադրել, ինչի հետեւանքով էլ կառույցը ջեռուցման հնարավորություն այսօր չունի: «Եթե հաշվիչը լինի, մի երկու ժամվա աշխատանք է տեղադրելը: Գազը դպրոց մտել է, իսկ հաշվիչը բերել, տեղադրելը շինարարի պարտականությունն է, իրենք պետք է գումարը փոխանցեին, որ մեր գազի գրասենյակից հաշվիչը բերեին, դնեին: Իմ կարծիքով՝ ինչ-որ ֆինանսական խնդիր կա: Ես իրենց հետ նաեւ դեկտեմբերի 27-ին ու 28-ին եմ խոսել, ասել եմ, որ պետք է ամեն ինչ ավարտեն, քանի որ հունվարի 8-ից դասերը սկսվելու են: Խոստացել էին, որ ավարտելու են աշխատանքները, սակայն մինչ օրս ոչ եկել են, ոչ էլ զանգերին են արձագանքում: Ես վերջին անգամ հունվարի 2-ին եմ կարողացել խոսել հետները, էն էլ երեւի պատահական վերցրեց հեռախոսը, քանի որ մինչ այսօր զանգում եմ, հեռախոսին չի պատասխանում շինկազմակերպության պատասխանատուն»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց թիվ 18 դպրոցի տնօրեն Շողիկ Ալեքսանյանը:

«Նեմրութ» ՍՊԸ-ն նաեւ դպրոցի մարզադահլիճի, բուժքրոջ եւ հոգեբանի սենյակների ջեռուցման համակարգերը չի տեղադրել: Սակայն դա չի խանգարի դասապրոցեսի կազմակերպմանը, կարեւորը հաշվիչի առկայությունն է, որը չկա:

Խնդիրը դպրոցի տնօրենը ՇՄ կրթության վարչություն է ներկայացրել, ասում է՝ պատասխանի է սպասում:

Հիշեցնենք, որ Գյումրու թիվ 18 դպրոցում դասերն ընդհատվեցին նոյեմբերի 17-ից, քանի որ հաստատությունը չէր ջեռուցվում: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հրամանով դպրոցականներին տրվեց արձակուրդ մինչեւ դեկտեմբերի 15-ը: Եղավ նաեւ հանձնարարական դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման եւ այդ աշխատանքները մինչեւ դեկտեմբերի 15-ն ավարտելու մասին:

Դպրոցականներն արձակուրդում են մինչ օրս, աշխատանքներն ավարտված չեն: 

Ի սկզբանե դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման համար պահանջվել  էր 17 մլն 200.000 դրամ,՝ ներառյալ նաեւ նկուղի ջեռուցումը: Հայտարարված մրցույթում սակայն շինարարը 13 մլն 700.000 դրամով էր շահել փաթեթը: Հիմա, ըստ տնօրենի, քանի որ որոշակի առումով տնտեսված գումար է  մնացել մարզպետարանում, դիմել  է  Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանին, որպեսզի այդ գումարը կրկին հատկացվի դպրոցին՝ նկուղում ջեռուցում ապահովելու համար: Դա շատ կարեւոր է, քանի որ ըստ Շողիկ Ալեքսանյանի, ջրագծերը նկուղով են  անցնում, իսկ ջեռուցում չունենալու պարագայում, դրանք  կսառեն եւ կպայթեն: Թե իր դիմումն ինչ ընթացք է ունեցել, դպրոցի տնօրենը չգիտի, ասում է դա էլ է մնացել օդում կախված:

Տպել
1422 դիտում

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ