Կարեն Սարուխանյանը հրաժարականի դիմում կգրի. լիազորությունները կփոխանցվեն Վարդան Գրիգորյանին

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը օրենքով նախատեսված կարգով մարզպետի պաշտոնից հրաժարվելու մասին իր դիմումը վարչպետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հավանաբար կներկայացնի վաղը, երբ աշխատանքային օրերը մեկնարկեն: Այս պահին հրաժարականի իրենց դիմումները չեն գրել նաեւ մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանն ու մարզպետի խորհրդական Նազելի Բաղդասարյանը: Երեքն էլ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր են ընտրվել Շիրակի մարզից:

Կարեն Սարուխանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ վաղվանից, երբ արձակուրդն ավարտվի, կգնա մարզպետարան, եւ կորոշի իր անելիքը: «Ես պետք է հրաժարականի դիմում գրեմ վարչապետին, եւ լիազորություններս ժամանակավորապես հանձնեմ տեղակալիս՝ Վարդանին Գրիգորյան: Ամենայն հավանականությամբ՝ Վարդանին, որովհետեւ ժամանակի առումով էլ ունեմ նման իրավունք: Հաշվի է առնվում այն հանգամանքը, թե երբ է նա նշանակվել որպես մարզպետի տեղակալ: Առաջինը Սոֆիան էր, երկրորդը՝ Վարդանը, երրորդը՝ Արան: Հիմա, քանի որ  Սոֆիան էլ է մանդատ վերցնում, դրա հետ կապված, ավտոմատ մարզպետի լիազորությունները կհանձվեն Գրիգորյան Վարդանին: Չնայած վարչապետն է որոշելու դա, բայց ես առաջարկելու եմ, որ Վարդանին հանձնվեն»:

Մարզպետի նշանակման ժամանակ, ըստ Կարեն Սարուխանյանի, մեծ հավանականություն կա, որ վարչապետն իր կարծիքը կհարցնի եւ հաշվի կառնի: Ունե՞ք նախընտրած թեկնածու, ում առաջարկելու եք, ՀԺ-ի հարցին, Կարեն Սարուխանյանը պատասխանեց՝ իհարկե, ունեմ:

«Գիտեմ, որ անպայման կարծիքս կհարցնեն մարզպետի նշանակման մասով: Չեմ ուզում չակերտները բացել, բնականաբար, ունեմ նախընտրած թեկնածու, ում եւ առաջարկելու եմ: Դրանից հետո արդեն տեսնենք, մինչեւ  կառավարություն չձեւավորվի, երեւի մարզպետի հարցը կմնա»:         

Մանդատը սեփական ցանկությա՞մբ, թե կուսակցության որոշմամբ է Կարեն Սարուխանյանը վերցնում: Մարզպետն ասաց՝ համատեղ համաձայնություն է սա, հետո էլ, ըստ Կարեն Սարուխանյանի, Շիրակի մարզն ԱԺ-ում վստահելի մարդկանց կարիք ուներ, դրա համար էլ նախընտրել է գնալ ԱԺ:  

Ստացվում է՝ Շիրակն ԱԺ-ում միանգամից 3 վստահելի ունեցավ՝ Շիրակի մարզպետը, փոխմարզպետն ու մարզպետի տեղակալը: Կարեն Սարուխանյանն ասաց՝ վստահ է, որ իրար հետ համագործակցելու են ԱԺ-ում:

«Բնականաբար, բացի նրանից, որ միասին պիտի համագործակցենք, նաեւ համագործակցելու ենք հետագայում այն անձի հետ, ով որ եղավ մարզային իշխանության գլխում: Նաեւ մարզպետարանի հետ ընդհանուր, արդեն աշխատել ենք, աշխատակազմի հետ բավական լավ հարաբերություններ ունենք, իմ կարծիքով՝ մեր այս աշխատանքից միայն ՇՄ բնակիչը կշահի»:

Շիրակի նոր մարզպետի տարբեր անուններ են Գյումրիում շրջանառվում՝ Տիգրան Պետրոսյան, Տիգրան Վիրաբյան եւ այլն: Որքանո՞վ են իրատեսական այս անունները, Կարեն Սարուխանյանը պատասխանեց՝ լուրջ պետք չէ վերաբերվել:

«Ես ասեմ, որ էդ քնարկումները հիմք չունեն: Հենց էդ մարդիկ իրենք են իրենց անունները բարձրաձայնում, հավակնորդ են տեսնում շատերն իրենց: Չեմ կարծում, որ լուրջ կարելի է համարել, որովհետեւ մինչեւ իմ մարզպետ նշանակվելն էլ շատ անուններ էին շրջանառվում, բայց արդյունքում տեսանք՝ ինչ կատարվեց, այնպես որ, լուրջ չեմ համարում ես: Կապրենք, կտեսնենք»:

Տպել
5693 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին