Ձեռնարկատերերն այլեւս չունեն այն եկամտի աղբյուրը, որի հաշվին կարող են վճարել հավելյալ հարկեր. Բարսեղյան

Հունվարի 3-ին Ռեստորանների հայկական միությունը հայտարարություն էր տարածել, որ մեկ օրով այցելուների առջեւ փակելու են բոլոր ռեստորանների դռները՝ բողոքելով շրջանառության հարկը 2 տոկոսով բարձրացնելու դեմ։

«Ձեռնարկատերերը այլեւս չունեն այն եկամտի աղբյուրը, որի հաշվին կարող են վճարել հավելյալ հարկեր, այստեղ ագահության խնդիր չկա, զիջելու խնդիր չկա»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը:

- Պարոն Բարսեղյան, ինչի՞ց են կոնկրետ դժգոհում ռեստորանների միության մեջ ներառված ռեստորանատերերը:

- Մեր խնդիրը նրանում է, որ այս քայլերը, որոնք տեղի են ունենում, ոլորտին վնաս են տալու: Ոլորտ, որը տարածաշրջանում ամենակայացածն է, այսօր այդ ոլորտի վրա, իմ կարծիքով, մի քիչ դաժան փորձեր են կատարվում: Մեր կարծիքով՝ հետեւանքները տնտեսության մակարդակով կարող է այդքան էլ ցանկալի չլինեն:

Մեր պարտքն ենք համարում հուշել կառավարությանը, որ եթե մի քիչ էլ ավելի սկսեն ոլորտին ճնշել, դա արդեն կբերի նեգատիվ հետեւանքների: Հիմա մենք խոսում ենք կառավարության հետ՝ հասկանալու համար, թե շրջանառության հարկի ավելացումը տնտեսության վրա ի՞նչ էֆեկտ է ունենալու՝ հաշվի առնելով, որ այլեւս մենք չենք կարողանալու պահել գների այս մակարդակը եւ ստիպված ենք լինելու բարձրացնել ռեստորանների եւ հանրային սննդի բոլոր օբյեկտների գները: Համապատասխանաբար այդ բարձրացումներն էլ ունենալու են իրենց հետեւանքները:

Այդ հետեւանքներն են՝ ներքին սպառման նվազումը եւ երկրի տուրիստական գրավչության նվազումը: Այսինքն, նույն Վրաստանի հետ համեմատած՝ մենք ունենալու ենք ավելի բարձր գներ, ավելի բարդ ձեւավորված ինֆրաստրուկտուրա եւ համապատասխանաբար արդեն տուրիստական գրավչության նվազում: Դա չի կարող բացասական չանդրադառնալ գյուղատնտեսության զարգացման վրա:

- Քանի՞ ռեստորան է ներառված միության մեջ:

- Միության մեջ կա առնվազն 150 ռեստորան եւ ամեն օր հայտերն ավելանում են:

- Կառավարությունից կապ հաստատե՞լ են ձեզ հետ, որպեսզի խնդրի լուծման համար տարբերակներ գտնեք:

- Արդեն մեկուկես տարի է՝ մենք բանակցությունների մեջ ենք: Վերջին կոնտակտը, որը եղել է տնտեսական զարգացման նախարարության հետ, մենք այդտեղ մեր առաջարկություններն ենք բարձրացրել, պաշտոնական պատասխան չունենք, սակայն ոչ պաշտոնական գիտենք, որ մեր առաջարկները չեն լսվել ու ակնկալում ենք, որ գոնե կունենանք պաշտոնական պատասխան:

- Արդյո՞ք ռեստորանատերերը գերշահույթ չունեն:

- Գերշահույթ տերմինը մտցրել է ֆինանսների նախարարությունը, որը մենք իրենց հետ քննարկելու ընթացքում ճշտեցինք, որ այդ ոլորտում ոչ մի գերշահույթ այլեւս չի գոյանում: Ի՞նչն ենք համարում գերշահույթ: Այս բնագավառում 25 տոկոս շահութաբերությունը նորմա է, որովհետեւ սա անկայուն բիզնես է, ռեստորանային բիզնեսի կյանքը կարճ է, սա արտադրություն չէ: Մենք այդ նորմային նույնիսկ մոտիկ չենք, ռեստորաններ կան, որ 7 տոկոս շահութաբերությամբ են աշխատում, որն անընդունելի է: 10 տարի առաջ եղել է նման մեծ շահութաբերություն, բայց 10 տարվա մեջ տարբեր փոփոխություններ են եղել, կոմունալ վճարումներ, աշխատավարձեր եւ գնաճ: Այսինքն, գին է աճել, բայց ռեստորանները իրենց եկամտի հաշվին գինը չեն բարձրացրել:

- Արդեն որոշե՞լ եք, թե որ օրը պետք է ռեստորանները չաշխատեն:

- Օրը կախված է կառավարության կազմի ձեւավորումից: Այն օրը, երբ կազմը ձեւավորվի եւ այդ հարցը հասցեատեր կունենա, մենք դրանից 2 օր անց կհայտարարենք դրա մասին:

- Սա ո՞ւմ է ավելի շատ վնասելու՝ պետական եկամուտների կոմիտեի՞ն, թե ռեստորանատերերի՞ն՝ հաշվի առնելով, որ դա ռեստորանատերերի շահույթի աղբյուրն է:

- Դա մեզ է վնասում: Բայց մենք այլ ճար չունենք: Չի կարելի միանգամից մի քանի անգամ բարձրացնել հարկերը, տուգանքներն ու տույժերը:

- Տեսնում ենք, որ այս ամենին զուգահեռ նաեւ հնարավորություն է տրվում սկսնակ բիզնեսմեններին, մինչեւ 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցողներն ազատվում են հարկերից: Դրան զուգահեռ նկատում ենք նաեւ, որ թոշակների բարձրացում է լինում: Արդյո՞ք համեմատաբար խոշոր բիզնեսները այս դեպքում չեն ուզում մի քիչ զիջումների գնալ:

- Խոշոր բիզնես ասածը չի վերաբերում այս ոլորտին, այստեղ խոշորներ չկան: Այստեղ մեծ մասամբ միջին բիզնես է: Չի կարելի ասել, թե չենք ուզում տալ այդ հարկերը, մենք այլեւս տեղ չունենք հավելյալ հարկ տալու: Հիմնական խնդիրը այստեղ է: Մենք այլեւս մեր շահույթի մեջ չենք տեղավորվում: Շահույթը բիզնեսի այն արդյունքն է, որը թույլ է տալիս ներդրողին՝ մնալ տվյալ բիզնեսի շրջանակներում: Զիջումների մասին խոսք այլեւս չկա: Ոլորտը պետք է զարգանա, աշխատատեղեր բացի: Պատկերացրեք՝ եթե շրջանառությունից է հարկվում, մեր ֆիքսված ծախսերը չեն նվազում, չեն փոփոխվում: Ձեռնարկատերերը այլեւս չունեն այն եկամտի աղբյուրը, որի հաշվին կարող են վճարել հավելյալ հարկեր, այստեղ ագահության խնդիր չկա, զիջելու խնդիր չկա:

Տպել
5463 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով