Արամ Ա-ն ողջույններ է հղել ՀՀ վարչապետին, նախագահին, Գարեգին Բ-ին եւ Արցախի նախագահին

Ն. Ս. Օ. Տ. Տ.  Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Սուրբ Ծննդյան ուղերձ է հղել՝ ողջունելով Հայաստանի նախագահին, վարչապետին, Արցախի նախագահին եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:

«Բեթղեհէմի մէջ աշխարհին յայտնուած Աստուծոյ Որդին ինքզինք ներկայացուց որպէս լո´յսը աշխարհին.- «Ես որպէս լո´յս եկայ աշխարհ, որպէսզի ով որ ինծի հաւատայ խաւարի մէջ չմնայ» (Յհ 12.46)։

Աստուած ո´չ միայն ստեղծիչն է լոյսին, այլ լո´յս է իր էութեամբ ու յայտնութեամբ։ Արդ, լոյսի ներկայութիւնը Աստուծոյ ներկայութիւնն է. լոյսի բացակայութիւնը՝ Աստուծոյ բացակայութիւնը։ Այս խոր գիտակցութենէն մղուած Հին Կտակարանի մարգարէները աղերսեցին Աստուծոյ ըսելով՝ Տէր, ղրկէ քու լոյսդ, որպէսզի առաջնորդէ մեզ  կեանքի խաւար ճամբաներուն մէջ (Սղ 43.3)։

Սակայն, խաւարին դիմաց, աշխարհի ճշմարի´տ լոյսին հաւատարիմ ըլլալու կոչուած մարդը հեռու պահեց զԱստուած՝ մեղքով, ատելութեամբ ու չարով լեցուն իր կեանքէն։

Եւ ահա օր մը, աշխարհի խաւարին մէջ Բեթղեհէմէն հնչեց ձայնը Աստուծոյ Որդւոյն՝ «ե´ս եմ լոյսը աշխարհին» (Յհ 8.12)։

Երկնային լոյսը իջած էր երկիր։ Լոյսի մարդեղացումը ինքնանպատակ չէր. անոր նպատակը խաւարի մէջ կորսուած մարդուն պայծառակերպումն էր. մարդու պատճառով խաւարի վերածուած տիեզերքին վերալուսաւորումն էր՝ երկնային կենսատու լոյսով։

Աշխարհին որպէս լոյս յայտնուած Աստուծոյ Որդին, երկնային լոյսը առատօրէն բաշխեց մարդոց՝ կոյրերուն աչքերը բանալով, համրերուն լեզու տալով, մեռելներուն կեանք պարգեւելով, մարդը ազատագրելով խաւարի տիրապետութենէն ու իր առջեւ բանալով յաւիտենական կեանք առաջնորդող լուսեղէն ճամբան։ Աստուծոյ մարդեղացած լոյսը՝ Քրիստոս, վստահեցուց մարդը ըսելով՝ «Ով որ ինծի կը հետեւի խաւարի մէջ պիտի չքալէ, այլ պիտի ունենայ այն լոյսը, որ կեանքի´ն կ᾽առաջնորդէ» (Յհ 8.12)։

Ահա´ դարերէն եկող ու դարերուն գացող պատգամը Քրիստոսին։

Աշխարհին բոլոր լոյսերը մոլորեցուցիչ են ու ապականիչ։ Քրիստոս ի´նքն է ճշմարիտ լոյսը աշխարհին։ Լոյսը հոմանիշ է կեանքի, բարութեան, յաղթանակի, յաւերժութեան, սիրոյ, փրկութեան. իսկ խաւարը՝ չարի, ատելութեան, մեղքի ու մահուան։ Արդ, Քրիստոսի հետեւիլ կը նշանակէ՝ խաւարէն քալել դէպի լոյս, չարէն՝ դէպի բարին, մեղքէն՝ դէպի փրկութիւն, մահէն՝ դէպի կեանք։ Քրիստոսի հետեւիլ կը նշանակէ՝ դառնալ լոյսի առաքեալ, մեր շրջապատը լոյս-մտածումներով ու լոյս-գործերով պայծառակերպելով։ 

Պետրոս Առաքեալ, Քրիստոսի հետեւելու ուխտը կատարած առաջին դարու քրիստոնեաներուն կը յիշեցնէ ըսելով՝ Աստուած Քրիստոսով մեզ «խաւարէն իր սքանչելի լոյսին կանչեց» (Ա.Պտ 2.9). հետեւաբար, այս գիտակցութեամբ հարկ է ապրիլ մեր կեանքը։

Պօղոս Առաքեալ, յիշելէ յետոյ թէ ինք աստուածային լոյսին հալածիչը եղած էր. եւ վկայելէ յետոյ թէ Քրիստոս իրեն սրբազան պարտաւորութիւն մը տուած էր մարդը խաւարէն դէպի լոյս առաջնորդելու (Գրծք 26.18), կը զգուշացնէ քրիստոնեաները ըսելով՝ «խաւարի գործերէն հեռանանք եւ լոյսի զէնքերը մեր վրայ առնենք» (Հռ 13.12)։

Բեթղեհէմը աստուածային լոյսին յաւերժահոս աղբիւրն է՝ յաւիտեանս յաւիտենից։ Առանց Բեթղեհէմէն ճառագայթող լոյսին  խաւա´ր է մարդկային կեանքը։ Բեթղեհէմի ներկայութիւնը ապրիլ կը նշանակէ՝ լոյսի մէջ ապրիլ եւ դառնալ «լոյսի որդիներ»։ Բեթղեհէմի խորհուրդով լեցուիլ կը նշանակէ՝ «լոյսի զէնքերով»պաշտպանուիլ խաւարին դէմ։

Այս գիտակից հաւատքով մեր ժողովուրդը բացուեցաւ Բեթղեհէմի լոյսին. այս լոյսով շաղախեց իր կեանքը ու թրծեց իր կեանքին սրբազան արժէքներն ու խորհրդանիշերը. այս լոյսին համար ստեղծագործեց, վկայեց, պայքարեցաւ ու նահատակուեցաւ։

Աստուածայայտնութիւնը երկնային լոյսին յայտնութեան տօնն է։ Հետեւաբար, ան յիշեցում մըն է աստուածային լոյսին երկիր էջքին. հրաւէր մը՝ դառնալու Բեթղեհէմի յաւերժափայլ լոյսին, եւ կոչ մը՝ լեցուելու այդ լոյսին պայծառակերպիչ զօրութեամբ։

Արդ, սիրելի ժողովուրդ հայոց, եկէ´ք ընդառաջենք Բեթղեհէմէն եկող աստուածային հրաւէրին։ Լո´յս դառնանք մեր կեանքով ու գործով հոն, ուր խաւար կը տիրէ. լոյսի վկա´ն դառնանք հոն, ուր լոյսի ծարաւը կայ. լոյսի առաքեալը դառնանք հոն, ուր խաւարը լուսագեղ պատմուճաններով կը մոլորեցնէ մեր ազգին զաւակները։

 Մեր կեանքին ճշմարիտ լոյսը Բեթղեհէմի մէջ ծնած Յիսուս Մանուկն է։ Դառնանք իրեն, մօտենանք իրեն, որպէսզի մեր կեանքին բոլոր օրերը իր լոյսով լեցուին։ Մեր կեանքի խաւար ճամբաները, խաւար մտածումները ու գործերը լուսաւորողը Աստուծոյ մարդեղացեալ Որդին է. հետեւի´նք իրեն։

Չմոռնանք Առաքեալին յորդորը՝ «զգոյ´շ, չըլլայ թէ քու մէջդ եղող լոյսը խաւարի®» (Ղկ 11.35), որովհետեւ «ան որ խաւարին մէջ կը քալէ´ չի գիտեր թէ ուր կ᾽երթայ» (Յհ 12.35)։

Մեր կեանքի ճամբան՝ Բեթղեհէմի երկնային լոյսով լուսաւորուած ճամբան է։ Քալենք ա´յս ճամբէն՝ հաւատքով զօրացած, սիրով լեցուած ու յոյսով գօտեպնդուած։ Ահա այն ատեն միայն կրնանք ըսել՝ Սաղմոսին բառերով, «Տէրը իմ լոյսս է, ես ո´չ մէկէն չեմ վախնար» (27.1)։

Աստուածայայտնութեան խորհուրդով լեցուն այս օրերուն, Հայրապետական օրհնութեամբ կ᾽ողջունենք Հայաստանի Հանրապետութեան Վսեմաշուք Նախագահ Տիար Արմէն Սարգսեանը, Վսեմաշուք Վարչապետ Տիար Նիկոլ Փաշինեանը եւ Արցախի Հանրապետութեան Վսեմաշուք Նախագահ Տիար Բակօ Սահակեանը, մաղթելով իրենց արդիւնաշատ հայրենանուէր ծառայութիւն։

Եղբայրական ջերմ սիրով կ᾽ողջունենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հայցելով Ամենաբարին Աստուծմէ, որ իրեն շնորհէ եկեղեցաշէն իրագործումներով լեցուն գահակալութիւն։ Քրիստոնէական սիրով կ᾽ողջունենք Երուսաղէմի հայոց Պատրիարք՝ Ամենապատիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեանը եւ Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքական Տեղապահ Գերաշնորհ Տ. Արամ Արք. Աթէշեանը, մաղթելով իրենց աստուածահաճոյ գործերով լեցուն ծառայութիւն։

Հայրական սիրով եւ հայրապետական օրհնութեամբ կ᾽ողջունենք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերու թեմակալ առաջնորդները, հոգեւորական դասը, ազգային իշխանութիւններն ու յարակից մարմինները, ինչպէս նաեւ մեր հաւատացեալ ժողովուրդի զաւակները, հայցելով Աստուծմէ, որ Բեթղեհէմէն ճառագայթող լոյսով լուսազարդուի իրենց կեանքն ու գործը»,- ասված է ուղերձում։

Տպել
2013 դիտում

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել