«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի առանձին պաշտոնատար անձինք կարծես թե ունեն յուրօրինակ ընկալում. ՔԿ

29/12/2018 schedule12:51

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի առանձին պաշտոնատար անձինք կարծես թե ունեն յուրօրինակ ընկալում։ Ավելին՝ իրենց իրավունք են վերապահում հանդես գալ ոչ կոռեկտ որակումներով եւ քննչական կոմիտեին մեղադրում չճշտված տեղեկություններ հրապարակելու մեջ։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Քննչական կոմիտեն մշտապես հարգանքով է վերաբերել անմեղության կանխավարկածին, գործարար համբավի պաշտպանությանը, ինչի վերաբերյալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի առանձին պաշտոնատար անձինք կարծես թե ունեն յուրօրինակ ընկալում։ Ավելին՝ իրենց իրավունք են վերապահում հանդես գալ ոչ կոռեկտ որակումներով եւ քննչական կոմիտեին մեղադրում չճշտված տեղեկություններ հրապարակելու մեջ։ 

Հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով տրամադրվել է տեղեկատվություն՝ բացառապես փաստական հանգամանքների վերաբերյալ՝ զերծ մնալով գնահատողական որեւէ ձեւակերպումից։ 

Տվյալ պարագայում փաստն այն է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ 

Փաստն այն է, որ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին է տրամադրվել կառավարության կողմից լիազորված մարմնի և աուդիոտարական ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում կատարված ֆինանսական և տեխնիկական աուդիտի արդյունքները, որոնց համաձայն արձանագրվել են ընկերության գործունեության հետ կապված ֆինանսական բնույթի մի շարք չարաշահումներ, այդ թվում տվյալներ՝ 428 միլիոն դրամի հավելագրումների վերաբերյալ։ 

Քննությամբ պարզվել է, որ երկաթուղու վարչության գործունեությունը համակարգել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալը եւ ներդրումային գործընթացում արձանագրված ֆինանսական բազմաթիվ չարաշահումները վերացնելու, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելուն պարտավորեցնելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու համար ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և այն ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ քննություն կտարվի նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ։ 

Փաստն այն է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ներդրումների ընթացքում արձանագրված առերեւույթ չարաշահումների բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, այդ թվում՝ ներդրումային միջոցների օգտագործման արդյունավետությունը պարզելու, ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությունն ստուգելու համար քննիչի որոշմամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում նշանակվել է ստուգում, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության մասնագետներին։ Ընդ որում՝ ստուգվում է 2008-2018 թթ կատարված շուրջ 110 մլրդ. ՀՀ դրամի ներդրումների արդյունավետությունը և իրավաչափությունը:

Կարծում ենք, օբյեկտիվ իրականության պարզաբանման հարցում շահագրգռված պետք է լինի նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։ Նկատենք, որ ստուգման արդյունքների կամ ընթացքի մասին Քննչական կոմիտեն որեւէ հաղորդագրություն չի տարածել, այլ միայն ստուգում նշանակելու դատավարական որոշման վերաբերյալ, հետեւապես նախքան որեւէ հայտարարություն անելը թերեւս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի իրավասու անձինք պետք է ուշադիր ծանոթանային տարածված հաղորդագրություններին եւ իրենց թյուր ընկալումները չվերագրեն քննչական կոմիտեին։ Ստուգման արդյունքների մասին հանրությանը տեղեկատվություն կտրամադրվի դրանք ստանալուց հետո։ 

Եւս մեկ այլ փաստական հանգամանք էլ վերաբերում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության «Սովետական» և «Եղվարդ» քարշային ենթակայաններում ուժային տրանսֆորմատորներից մետաղյա փաթույթների հափշտակության բացահայտմանը։ Այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հափշտակությունները կատարվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցների կողմից։ Ավելին՝ ըստ քննության տվյալների՝ մեկ դեպքով ընկերության իրավասու անձինք իմացել են իրենց ենթակա աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու մասին, նրանից պահանջել և ստացել են առևտրային կաշառք՝ հափշտակությունը քողարկելու, համապատասխան իրավական ընթացք չտալու համար: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հափշտակություն կատարած, կաշառք պահանջած և տված անձանց առաջադրվել են մեղադրանքներ։

Ակնկալում ենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անունից հայտարարությամբ հանդես եկած անձը հրապարակավ կներկայացնի, թե որոնք են Քննչական կոմիտեին վերագրված «չճշտված տեղեկությունները»։ 

Ի դեպ՝ նաեւ տեղեկատվության կարգով նշենք, որ ընդհանուր առմամբ հանրապետության քննչական մարմիններում հարուցվել է 4 քրեական գործ, որոնցից 2-ը՝ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության, 1-ական՝ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի եւ քննչական կոմիտեի կողմից՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում առերեւույթ արձանագրված չարաշահումների վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ հոդվածի և 315-րդ հոդվածի 1-ին մասերի, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին, 214-րդ հոդվածի 1-ին և 200-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում եւ ինչպես նշեցինք քննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում»։

Տպել
2654 դիտում

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան