ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի ամանորյա անակնկալը բազմազավակ ընտանիքին

28/12/2018 schedule17:20

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի նախագահի կողմից ստեղծված «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամն Ամանորին ընդառաջ իր հերթական ու ավանդական դարձած անակնկալը մատուցեց ևս մեկ բազմազավակ ընտանիքի:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ և «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արսեն Միքայելյանը իր որդու, Բանկի ու հիմնադրամի աշխատակիցների հետ միասին դեկտեմբերի 27-ին բազմաթիվ անակնկալներով, նվերներով և տոնական տրամադրությամբ բազմազավակ ընտանիքին հանձնեցին Չարենցավան քաղաքում երեք սենյականոց բնակարանի բանալիները և սեփականության վկայականը:

Երկար տարիներ Չարենցավան քաղաքի հանրակացարանում ծանր պայմաններում բնակվող ընտանիքն արդեն ունի իր սեփական բնակարանը՝ շնորհիվ բարերար Վիտալի Գրիգորյանցի մեծահոգության և մարդասիրության:

Ընտանիքի մայրը երեխաներին ցերեկները հատուկ խմբակ չի ուղարկի, որպեսզի տան մյուս բնակիչների համար իրենց տանը տեղ լինի, քանի որ նոր ընդարձակ բնակարանում երեխաների և տան մյուս անդամների համար տեղաշարժվելու խնդիր այսուհետ չի լինի:

Արսեն Միքայելյանը պատմեց, որ ընտանիքի ծանր կացության մասին տեղեկացել է www.news.am լրատվական կայքից, և որոշել է «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ բնակարան նվիրել նրանց: Եվ այսօր կիսում է բազմազավակ ընտանիքի երջանկությունը, ովքեր իրենց վեց զավակների հետ այսուհետ կապրեն սեփական ընդարձակ և հարմարավետ բնակարանում: Ամանորն այս տարի ընտանիքի և երեխաների համար իսկական տոն և անմոռանալի կդառնա:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը շնորհավորեց բազմազավակ ընտանիքին՝ մաղթելով նրանց առողջություն և նորանոր հաջողություններ:

Հիշեցնենք, որ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի կողմից այլ բազմազավակ հայ ընտանիքներին ևս նվիրվել են բնակարաններ՝ որպես մեծ անակնկալ:

Տպել
1952 դիտում

Ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են շուրջ 122%-ով․ Հակոբ Արշակյան

Երևանի Սիլիկյան թաղամասում մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը

Հնարավոր է՝ աշակերտների արտաքին ընթացիկ գնահատականը շուտով փոխարինի միասնական քննությանը․ նախագիծը քննարկվում է

Հայաստանը բնական աղետի մեջ է, 16 միլիարդի 1-2 ծրագրով չենք լուծում բնապահպանական խնդիրները․ Մանե Թանդիլյան

Ոստիկանության պաշտոնյաների կողմից պետությանը պատճառված վնասը գերազանցում է 700 միլիոն դրամը. ՊՎԾ

Վերականգնվում է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը

Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա «Հայփոստի» Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի

Մեղադրանք 40-ամյա լոռեցուն՝ գողության, ապօրինի ռազմամթերք պահելու, զենք պատրաստելու և թմրամիջոցների համար

Արա Վարդանյանը կմնա կալանավորված. դատարանը հրապարակեց որոշումը

ԿԳՄՍ-ն վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը. հանդիպման օրակարգ կսահմանվի

Վազգեն Մանուկյանը՝ Դավիթ Շահնազարյանի, Ռուբիկ Հակոբյանի կողքին. Հանրային խորհրդի նախկին նախագահը համաժողով է հրավիրել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտոնանկություն Առողջապահության նախարարությունում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը միանում է ՀՀ կառավարության՝ տնկել 10 միլիոն ծառ նախաձեռնությանը

Երկրաշարժի պատճառով անօթևան մնացած ընտանիքների բնակարանաշինության ծրագրին 6.5 անգամ ավելի գումար է հատկացվել․ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը նոր ազատում-նշանակում է արել

Ֆուտբոլի եւս 4 հավաքական արդեն Եվրո 2020-ում է

Շիրակի մարզի դպրոցներում աշխատանքի չհաճախող աշխատակիցներ պահելու մի քանի դեպքերով հարուցվել են քրգործեր

Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննած դատավորներից երկուսը հրաժարվել են թիկնապահներից

Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւային