«Տատիկիս Վարսերը» ֆիլմի, կինոարտադրությանը տրված միլիարդավոր գումարների, դրանց ապաշնորհ ծախսման մասին

27/12/2018 schedule20:04

Այսօր Ազդակ ակումբում տեղի ունեցավ Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր, կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի եւ սցենարիստ, ռեժիսոր Մարինե Զաքարյանի ասուլիսը, որը նվիրված էր «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոֆիլմի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ 

Ասուլիսի սկզբում Հովհաննես Գալստյանը խնդրեց հավաքվածներին բլից-հարցման մասնակցել եւ նշեց վեց անուն՝ Նարինե Վարդանյան, Վիկտորիա Ալեքսանյան, Խանե Պողոսյան, Արմինե Աբրահամյան եւ Սեդա Գրիգորյան, որոնց ներկաներից ոչ մեկը չճանաչեց, մինչդեռ հավաքվածները մեդիայի ներկայացուցիչներ էին, իսկ նշված մարդիկ՝ «Ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովի» անդամ ռեժիսորներ եւ պրոդյուսերներ, որոնց վստահվել էր Հայաստանում ֆիլմերի ֆինանսավորման մրցույթ անցկացնել։ Ոմանք ճանաչեցին միայն հանձնաժողովի նախագահ Նազենի Ղարիբյանին, որը մշակույթի փոխնախարար է եւ կանոնակարգում է կինոյի ոլորտը։ 

Հովհաննես Գալստյանը հայտնեց, որ հունվարի 30-ին նշանակված է «Տատիկիս Վարսեր»-ն ընդդեմ ազգային կինոկենտրոնի դատական Հայցի նախնական նիստը։ Աշխատանքային խումբը, դերասանները, համագործակցողները, գործընկերները անհամբերությամբ սպասում են այդ նիստին.

«Մենք ապահովելու ենք թափանցիկություն և խնդրում ենք լրագրողներին՝ լուսաբանել դատը: Նրանք ներքաշել են Հայաստանը միջազգային դատական գործընթացի մեջ և մեր երկիրը ստիպված է լինելու փոխհատուցել ֆիլմի միջազգաին ներդրողներին՝ արդեն արված ներդրումների, վնասի եւ ակնկալվող շահույթի ամբողջ ծավալով»,-ասաց ռեժիսորը: 

Գալստյանն անդրադաձավ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին. «Տիկին Մակունցը խոստացել էր հանձնաժողով հրավիրել, պարզելու համար «ֆիլմի Հայտը մերժելու օրինական հիմքերի առկայությունը: Մշակույթի նախարարությունը տարածել էր հայտարարություն՝ Հանձնաժողովի կողմից ֆիլմի Հայտը մերժելու օրինական հիմքերի բացակայության մասին։ Հաջորդ քայլով, նախարարությունը նամակ պետք է հղեր մեր գործընկերներին՝ խնդրելով երկարաձգել Համատեղ արտադրության Պայմանագիրը։ Այդ նամակը շուտով կհասնի հացեատերերին։ Տիկին Մակունցը նաեւ հանձնարարել էր կինոկենտրոնի տնօրենին՝ ուսումնասիրել ֆիլմի ֆինանսավորումը ապահովելու հնարավորությունները և նոր պայմանագիր կնքել՝ ֆինանսավորման ծավալների ու հստակ ժամանակացույցի արտացոլմամբ»։

Կինոյի տապալված կառավարմանն էր նվիրված ասուլիսի երկրորդ հատվածը։  Գալստյանը ներկայացրեց մի քանի թվեր, որպեսզի պարզ դառնա, թե վերջին երեք տարում պետական բյուջեից ինչ ահռելի գումարներ են փոխանցվել կինեմատոգրաֆին և որքան ապաշնորհ են կառավարվել դրանք։ 2016 - 2018թթ-ին ՀՀ պետական բյուջեով Կինեմատոգրաֆիային տրվել է 2,472,000,000 (երկու միլիարդ չորս հարյուր յոթանասուներկու միլիոն) ՀՀ դրամ:

Կինոֆիլմերի արտադրությամբ զբաղվող երեք կազմակերպություններին ֆիլմերի արտադրության համար տրված ֆինանսավորումը կազմել է 1,332,300,00 (մեկ միլիարդ երեք հարյուր երեսուներկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: «Ու՞ր են ուղղվել այս գումարները։ Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվել։ Որքա՞ն գումար է վերադարձվել վարձույթից։ Քանի՞ մարդ է դիտել այդ ֆիլմերը Հայաստանում և Հայաստանից դուրս։ Ինչպե՞ս կարելի էր այսպիսի ահռելի միջոցների այսքան ապաշնորհ կառավարում իրականացնել։ Ո՞վ է պատասխան տալու։ Պետական երկու ՊՈԱԿ-ներին ֆիլմերի արտադրությունը սպասարկելու համար տրված ֆինանսավորումը կազմել է՝ 569,600,000 (հինգ հարյուր վաթսունինը միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ։ Սա աբսուրդ է։ Մեկ միլիոն Եվրո՝  սպասարկման ծախս, գրեթե այնքան, որքան տրվում է խաղարկային լիամետրաժ ֆիլմերի ֆինանսավորմանը»: 

Ասուլիսի ավարտին բանախոսները անդրադարձան «Տատիկիս Վարսերը» ֆիլմի համար պայքարի հետագա քայլերին․ «Հունվարին պետք է կնքվի ֆիլմի համատեղ արտադրության նոր պայմանագիր։ Արդեն մարտին՝ մենք պետք է նկարահանման հրապարակում լինենք, որպեսզի կարողանանք ավարտել Հայաստանյան նկարահանումները ու մեկնենք Բուլղարիա։ Այս գործընթացը պետք է իրագործվի, պայմանավորվածությունները պետք է հարգվեն: Հունվարի երկրորդ կեսից Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան կշարունակի փողոցային ակցիաները՝ պահանջելով ազգային կինոկենտրոնի տնօրենի հրաժարականը։ Այս անգամ կլինի ոչ թե մեկ վրան, այլ վեց։ Ոչ թե Մատենադարանի մոտ, այլ Կառավարության շենքի դիմաց։ Մենք հասնելու ենք մեր ներկայացրած Հայտերի ապօրինի մերժման չեղարկմանը՝ անդադար ու հետևողականորեն պայքարելով։ Մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի կինոյի կառավարումը օպտիմալիզացվի, կիրառվի կառավարման նոր, արդյունավետ մոդել։ Սա տևական պայքար է, բայց մենք բավարար կամք և ուժ ունենք՝ այն մինչև վերջ տանելու»։

Տպել
3327 դիտում

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում